2019թ. խնդիրներով լի տարի է լինելու Թրամփի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102682-2019թ._խնդիրներով_լի_տարի_է_լինելու_Թրամփի_համար
2018թ. վերջին ժամերին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թուիթերում գրառումներ է արել՝ անդրադառնալով Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման անհրաժեշտությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2019 08:43 Asia/Tehran
  • 2019թ. խնդիրներով լի տարի է լինելու Թրամփի համար

2018թ. վերջին ժամերին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թուիթերում գրառումներ է արել՝ անդրադառնալով Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման անհրաժեշտությանը:

Թուիթերյան գրառումներում, Թրամփը դեմոկրատականներից պահանջել է այս վիճահարույց պատի կառուցման համար 5.7 միլիարդ դոլար վճարելով և ընտրական խոստումների իրականացմանը նպաստելու փոխարեն, վերջ դնել այդ երկրի բյուջետային փակուղուն:

Իր նախագահության երրորդ տարում Թրամփը կանգնել է Կոնգրեսի հզոր պատնեշի առաջ:

Այս պատերազմը չի վերաբերում միայն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև սահմանային պատնեշ կառուցելու 5 միլիարդ դոլարի բյուջեին, այլ 2020թ. ավելի մեծ պատերազմի նախաբանն է, որի հաղթողը ճշտելու է ԱՄՆ-ի հաջորդ նախագահին:

Սահմանային պատնեշի կառուցման վրա Թրամփի պնդումն արժանապատվության վեճ է առաջացրել լիբերալների ու պահպանողականների միջև: Կողմերին մտահոգում է այն, որ նախկին դիրքերից նահանջը կնշանակի ձախողում և 2020 թվականին քվեների նվազման պատճառ կդառնա:

Նոր Կոնգրեսն իր աշխատանքը սկսելու է հունվարի 3-ին, և մեծամասնություն կազմող դեմոկրատականները նախագահելու են Կոնգրեսը և բոլոր կոմիտեները:

Վաղուց կարելի էր կանխատեսել, որ 2019թ. ճակատագրական պատերազմ է լինելու հանրապետականների ու Թրամփի և դեմոկրատականների միջև:

ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի աշխատանքից երկու օր առաջ, հեղինակավոր դեմոկրատականները առաջիկա ամիսների ընթացքում Թրամփի իմպիչմենտի հավանականության մասին են տեղեկացրել:

Թրամփին ուղղված մեղադրանքներից է 2016թ. նախագահական ընտրությունների շեմին երկու կանանց կաշառելը:

Վերջին շաբաթների ընթացքում նոր տեղեկություններ են հրապարակվել Ռուսաստանի անվտանգության գործակալների հետ Թրամփի ընտրական շտաբի մի շարք ավագ անդամների գաղտնի կապերի, Վլադիմիր Պուտինին կաշառելու փորձ կատարելու և կոռուպցիոն հանցագործությունների, հարկերից խուսափելու ու փողի լվացման մասին:

Ապացույցներ լինելու դեպքում, այս մեղադրանքներից յուրաքանչյուրը կարելի է ներկայացնել Թրամփի իմպիչմենտի ժամանակ: Կանխատեսվում է, որ եթե նոր տարում Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը կազմեն դեմոկրատականները, կարագացվի 2016թ. նախագահական ընտրություններում  Ռուսաստանի միջամտության գործի քննիչ Ռոբերթ Մյուլերի գործը և այլ կարևոր լուրեր կհրապարակվեն:

Այս բոլորն այն դեպքում, երբ 2019թ. սկսվելու է հաջորդ նախագահական ընտրությունների մրցակցությունը և գործող նախագահը քննադատվելու է իր կուսակիցների ու մրցակից կուսակցության անդամների կողմից: Այլ խոսքով, կանխատեսվում է, որ 2019թ. նախորդ երկու տարիների համեմատությամբ ավելի շատ խնդրահարույց է լինելու բոլորի համար: