Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները
Աշխարհի մուսուլմանները տարբեր երկրներում քննադատել են Սաուդյան ռեժիմին՝ 2016 թ.-ի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի հոգևորական շեյխ Նեմր Բեղեր ալ-Նեմարին մահապատժի ենթարկելու համար:
Շեյխ Նեմրին մահապտժի ենթարկելը արդյունքն է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանի կողմից մարդու իրավունքների դեմ վարած քաղաքականության ակտիվացման:
Միևնույն ժամանակ, Մալեք Սալմանն իր որդու միջոցով փորձել է ռեֆորմիստական քայլերով լավ պատկեր ներկայացնել այդ երկրից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայում արքայազն Սալմանի գալուց հետո, վերջին տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիայում մահապատիժների և բռնարարքների, այդ թվում՝ խմբային մահապատիժների թիվը աճել է:
Այնուամենայնիվ, իրավական շրջանակներն անդրադառնալով շեյխ Նեմրի խայտառակ և անարդարացի սպանությանը, ընդգծում են, որ այս թանկարժեք և գիտուն հոգևորականը անհիմն մեղադրանքով դատապարտվել էր կալանքի ու մահվան:
Եվրոպական-Սաուդյան Մարդու Իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ մինչև 2018 թվականը, Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 143 մարդ: Կազմակերպությունը նշել է որ Սաուդյան Արաբիայում ոտնահարվում են մարդու իրավունքները և սա հակասում է Մին Սալմանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության հավակնություններին:
Եվրոպական-սաուդյան Մարդու Իրավունքների կազմակերպությունը հավելել է, որ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակն այնպիսին է, որ 2018 թ.-ին երկրում տեղի է ունեցել կազմակերպված հանցագործության և ճնշման ցնցող զարգացումներ, որը, ընդհանուր առմամբ վկայում է երկրում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ փուլի մասին:
Նման պայմաններում էր որ Սաուդյան Արաբիայի շիաբնակ տարածքներում 2012 թ.-ին տեղի ունեցած բողոքի ակիցիաների հետևանքով 2015 թ.-ի Շեյխ Նեմր Բաղեր Ալ-Նեմրը ձերբակալվեց ու Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ ուղղված քայլերի անհիմն մեղադրանքի հետևանքով, մահապատժի ենթարկվեց: Սաուդյան Արաբիայի իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով է, որ Սաուդյան Արաբիան միջազգային ասպարեզում մարդու իրավունքների խախտումների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այդպիսի քաղաքակնության հետևանքները չեն սահմանափակվում միայն երկրում և աշխարհը ականատես է ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններին: ԻԼԻՊ և Ալ-Քաիդա ահաբեկչական խմբերը նման հետադիմական և շեղված մտածողության արդյունքն են:
Ալե Սաուդի կողմից ընդդիմության դեմ կազմակերպված վերջին ահաբեկչական քայլը կարելի է նշել, 2018 թվականին Ստամբուլի Սաուդյան հյուպատոսությունում Ջամալ Խաշողջիի սպանությունը:
Անշուշտ, արևմտյան և տարածաշրջանի որոշ կառավարությունների լռությունը և համագործակցությունը Սաուդյան ղեկավարների հետ Շեյխ Նեմր Բաղեր Ալ-Նեմրի սպանության վերաբերյալ նպաստում է Սաուդյան ռեժիմի հանցագործությունների շարունակմանը:
Սաուդյան Արաբիան վերջին տարիների ընթացքում ճնշում և մահապատժի է ենթարկում քաղաքական ընդդիմության ակտիվիստներին: Սակայն, Սաուդյան Արաբիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի անդամ: