ԱՄՆ Նոր Կոնգրեսը և առաջիկա մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102762-ԱՄՆ_Նոր_Կոնգրեսը_և_առաջիկա_մարտահրավերները
2019 թվականի հունվարի 3-ին մեկնարկեց ԱՄՆ-ի 116-րդ Կոնգրեսի երկամյա աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2019 15:36 Asia/Tehran
  • ԱՄՆ Նոր Կոնգրեսը և առաջիկա մարտահրավերները

2019 թվականի հունվարի 3-ին մեկնարկեց ԱՄՆ-ի 116-րդ Կոնգրեսի երկամյա աշխատանքը:

Այդ Կոնգրեսում հանրապետականների չորսամյա իշխանությունից հետո, հերթական անգամ ԱՄՆ-ի օրենսդրության երկու կառույցների իշխանությունը փոխանցվեց երկու մրցակից կուսակցություններին: Դա այն դեպքում, երբ 2018 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում  տեղի ունեցած  միջանկյալ ընտրություններում հանրապետականները երկու տեղ ավել ստացան և այդ կառույցում ամրապնդեցին իրենց մեծամասնությունը: Իսկ Ներկայացուցիչների պալատը  չորս տարի անց անցավ դեմոկրատների վերահսկողության տակ: Ներկայումս դեմոկրատները  ստանալով 235 տեղ, Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են  կազմում և կարող են իրենց ծրագրերն առաջ տանել: Դա այն դեպքում, երբ նախքան նոր Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը, քաղաքական ու գաղափարական վեճերն աճել են: 

Կանխատեվում է, որ Կոնգրեսի երկամյա շրջանը լինելու է ԱՄՆ-ի վերջին տարիների օրենսդրության ամենաղմկահարույց շրջաններից մեկը: Նույնիսկ Կոնգրեսի նախկին շրջանում, երբ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հանրապետականները մեծամասնություն էին կազմում, Դոնալդ Թրամփի կառավարության գործունեությունը երեք անգամ դադարեցվեց: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 115-րդ Կոնգրեսի վերջին օրերին, դեկտեմբերի 22-ին: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թրամփին չհաջողվեց Մեքսիկայի սահմանին սկանդալային պատի կառուցման համար պահանջած 6 միլիարդ դոլարի բյուջեն վավերացնել հանրապետականների հսկողության տակ գտնվող Սենատում: Ներկայումս, երբ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն են մեծամասնությու կազմում,  շատ դժվար կլինի սահմանային պատի կառուցման բյուջեի շուրջ համաձայնության գալը: Դոնալդ Թրամփը, նոր Կոնգրեսի գործունեության մեկնարկի նախօրեին, օրենսդիր կառույցների դեմոկրատների ու հանրապետականների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, մերժել է դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ դեմոկրատների նախագծերը: «Եթե այս նախագծերն ընդունեմ, հիմար անձնավորության տպավորություն կթողնեմ»,ասել է նա:

Իհարկե ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առջև դրված մարտահրավերները չեն սահմանափակվում Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման, կամ դաշնային կառավարության բյուջեի մշակման հարցով: Կանխատեսվում է, որ դեմոկրատները կաթվածահար կանեն Թրամփի կառավարության բոլոր ծրագրերը, որպեսզի մեծացնեն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու իրենց շանսը:

Թեև նման կողմնորոշում մշտապես կիրառվել է ԱՄՆ-ի ընդդիմադիր կուսակցությունների կողմից, բայց այս անգամ ԱՄՆ-ի քաղաքական, ֆինանսական ու բարոյական բազմաթիվ դոսիեներ պատճառ են դարձել, որ սրվեն Սպիտակ Տան և Կոնգրեսի միջև վեճերը:

Ենթադրություններ կան, որ 116-րդ Կոնգրեսում կարող է բարձրացվել Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցը: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կարող են արծարծել 2016 թվականի նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության կամ ֆինանսական խնդիրներում Թրամփի ստախոսությունների հարցը և Սենատից պահանջել այդ հարցով դատական նիստ գումարել:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար  Ջոն Բրենանը,  հունվարի երկուսին թուիթերյան իր էջում խոսքն ուղղելով Թրամփին, գրել է.«Ազնվորեն հույս ունեմ, որ քո օրինազանցություններն  ու կոռուպցիան մոտ ապագայում կբացահայտվեն, ինչը հանրապետականներին կհամոզի, որպեսզի 2019 թվականին այլևս չաջակցեն քեզ»:

Թեև Սենատում հանրապետականների մեծամասնություն կազմելու պատճառով բացառվում է Թրամփի պաշտոնից հեռացումը, բայց այնուամենայնիվ, դեմոկրատները երկու տարվա ընթացքում կարող են իմպիչմենտի հարցը ինչպես դամոկլեսյան սուրը, Թրամփի գլխավերևում կախված պահել, ինչը կավելացնի օրենսդրության փակուղիները Միացյալ նահանգներում: