Թրամփի իմպիչմենտի հավանականությունը
Այն օրից, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է իշխանության ղեկը, փորձել է օրենսդիրների ձայներն իր ցանկությունների ուղղությամբ փոխել:
Այդուհանդերձ 2018 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները և Ներկայացուցիչների տանը դեմոկրատականների իշխանությունը հանրապետական Թրամփին ծանր վիճակի մեջ են դրել:
Ներկայացուցիչների տան նոր շրջանի աշխատանքը սկսվելով և Նենսի Փելոսիի՝ խորհրդարանի նախագահ ընտրվելով, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը, որի բյուջեի վավերացման վրա Թրամփի խիստ պնդում է, փակուղի է մտել: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի խոստացած սահմանային պատի կառուցման համար անհրաժեշտ բյուջեի ապահովման շուրջ դեմոկրատականների հետ ԱՄՆ նախագահի տարաձայնության պատճառով, դեկտեմբերի 22-ից ԱՄՆ-ի կառավարության աշխատանքն արձակվել է:
Թրամփն այս պատի կառուցման համար 5 միլիարդ 600 միլիոն դոլար բյուջե է պահանջել, ինչը նրա համոզմամբ կարող է արգելել Մեքսիկայից ԱՄՆ անօրինական միգրանտների մուտքին: Հինգշաբթի օրը, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփն ասել է. «Առանց Մեքսիկայի հետ սահմանային պատի,անվտանգություն չենք ունենալու»: ԱՄՆ նախագահն այս կապակցությամբ քարոզչական մեծ պատերազմ է սկսել: Թրամփն իր ինստագրամի էջում իրենից նոր պատկեր է հրապարակել, որտեղ գրված է «Պատը կառուցման ճանապա«հին է»:
Չնայած այս ճնշումներին, դեմոկրատականները վճռակամ են Սպիտակ տան դիմաց որևէ զիջման չգնալու հարցում: Այս կապակցությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն անտեսելով վետո դնելու Թրամփի սպառնալիքը, մինչև սեպտեմբերի 30-ը մի քանի կառույցների համար բյուջե ապահովելով, վավերացրեց կառավարության աշխատանքի արձակմանը վերջ տալու օրինագիծը: Բայց քանի որ այս օրինագծում ներառված չէ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ նախագահի պահանջած 5 միլիարդ 600 միլիոն դոլարի բյուջեն, չի կարելի ակնկալել, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի վերսկսման ուղղությամբ կարող է որևէ տեղաշարժ լինել: Միևնույն ժամանակ Սպիտակ տունը մերժել է ֆեդերալ կառավարության աշխատանքի վերսկսման համար դեմոկրատականների առաջարկած բյուջեի օրինագիծը:
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատականների բացարձակ իշխանությունը ուղղակի սպառնալիք է համարվում Թրամփի քաղաքական դիրքի համար: Այս շրջանակում, Նենսի Փելոսին չի հերքել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հնարավորությունը: Կալիֆորնիա նահանգի դեմոկրատական ներկայացուցիչ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ նոր Կոնգրեսին կներկայացնի Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը: Շերմանն իր նախագծում Թրամփին մեղադրել է FBI-ի պետ Ջեյմս Քումիի պաշտոնազրկմամբ արդարության գործադրումը կանխելու մեջ: Թրամփը Քումիին պաշտոնազրկեց մայիսին:
Իմպիչմենտը կարող է նախագահին դատական պատասխանատվության կանչելու նախաքայլը համարվել: Նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը պիտի սկսվի Ներկայացուցիչների պալատից և դրա համար պահանջվում է ներկայացուցիչների մեծամասնության (կես գումարած մեկ) կողմ ձայները: Նման քանակությամբ ձայներ ապահովվելու դեպքում, նախագահը դատվելու է Սենատում: Այս փուլում, նախագահի պաշտոնազրկման համար պահանջվում է Սենատի անդամների երկու երրորդի կողմ ձայնը: Նկատի առնելով Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հավանականության մեծացումը, նա փորձում է այնպես ձևացնել, թե դա կարող է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ի տնտեսությանը և արժեթղթերի շուկայում անկման ու ԱՄՆ-ի հասարակության մեջ չքավորության տարածման պատճառ դառնալ: