ԱՄՆ-ն ստեղծել է Իրանի դեմ ուղղված տարածաշրջանային կոալիցիա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102808-ԱՄՆ_ն_ստեղծել_է_Իրանի_դեմ_ուղղված_տարածաշրջանային_կոալիցիա
ԱՄՆ-ը Դոնալդ Թրամի նախագահության ժամանակաշրջանում ակնհայտորեն քայլեր է ձեռնարկում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը թուլացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2019 08:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ստեղծել է Իրանի դեմ ուղղված տարածաշրջանային կոալիցիա

ԱՄՆ-ը Դոնալդ Թրամի նախագահության ժամանակաշրջանում ակնհայտորեն քայլեր է ձեռնարկում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը թուլացնելու համար:

Այս կապակցությամբ Թրամփը միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից և շրջափակումներ սահմանելով, տնտեսական պատերազմ  է հայտարարել Իրանի դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ արաբական երկրներն ու Սիոնիստական ռեժիմը համախմբվել են կոալիցիա ձևավորելու «Իրանի սպառնալիքների» դեմ:

«Մենք ԱՄՆ-ի ժողովրդի շահերը նկատի առնելով հիմնական փոփոխություններ ենք մտցրել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Նախորդ վարչակազմը որոշել էր Իրանին իր միջինարևելյան գործընկերը դարձնել, իսկ գործող վարչակազմը դա միանշանակ մերժեց»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից Օբամայի վարչակազմի ժամանակ Իրանի նկատմամբ որդեգրած քաղաքականության մասին պնդումը լիովին հակասում է իրականությանը: Օբամայի վարչակազմը, եվրոպացիների օգնությամբ, Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ էր կիրառել, փորձելով Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի անցանկալի պահանջնների: Սակայն Օբաման ձախողեց և արդյունքում  տեղի ունեցավ Իրանի և 5+1 խմբի բանակցությունները և ստորագրվեց ՀԳՀԾ-ին:

Սակայն Թրամփի կառավարությունը ամբողջովին թշնամական դիրքորոշում է ընդունել Իրնի դեմ և միակողմանիորեն հրաժարվել է ՀԳՀԾ-ից: Այդ քաղաքականության հիմնական սկզբունքներից է Իրանի դեմ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից  ձևավորված կոալիցիան, որի նպատակն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դիմակայել Իրանի քաղաքականությանը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.-«Մենք Մերձավոր Արևելքում այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ այդ կառավարությունները միասին աշխատում են մի քանի ճակատներում»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Մերձավոր Արևելք ճամփորդության նախօրեին անհիմն հայտարարություններ է արել: Պոմպեոն 12 պայման է առաջադրել  Իրանի համար, այդ թվում՝ միջուկային և հրթիռային ծրագրի ամբողջական դադարեցումը, ինչպես նաև Իրանի տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունը: Փաստորեն, Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանն ընդունի Վաշինգտոնի պահանջները, Սակայն այդ դեպքում կասկածի տակ կդրվի ոչ միայն Իրանի անկախությունը, այլև ինքնությունը:

Չնայած վերջին քառասուն տարվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից գործադրված ճնշմանը, Իրանը երբեք չի ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին: ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոն բազմիցս ընդգծել է, որ Իրանը պետք է վարվի որպես նորմալ երկիր: Դա նշանակում է, որ իրականում Իրանը պետք է ենթարկվի ԱՄՆ-ի պահանջներին, և ինչպես Սաուդյան Արաբիան, գործադրի Վաշինգտոնի քաղաքականությունները տարածաշրջանում և դառնա  ամերիկյան սպառազինման հաճախորդը: Միացյալ Նահանգների ցանկությունը լիովին հակասում է Իրանի արժանապատվությանը եւ անկախությանը:

Միջազգային հարցերի փորձագետ Սեյեդ Ահմեդ Հոսեյնիի խոսքերով. «ԱՄՆ-ի ներկա շահամոլ քաղաքականության լույսի տակ, Մերձավոր Արևելքն այդ թվում նաև Իրանը, դարձել են Վաշինգտոնի սպառնալիքի և ներթափանցման հիմնական նպատակը»: 

Չնայած ԱՄՆ պետքարտուղարի պնդումներին, թե  Իրանը մեկուսացել է տարածաշրջանում, այժմ աշխարհը դեմ է Թրամփի կառավարության հակաիրանական քաղաքականությանը:

Աշխարհը այժմ գիտակցում է Իրանի նկատմամբ ամերիկյան դիվերսիոն մոտեցումը, որը ԱՄՆ-ի պայմանավորված է Իրանի կողմից Վաշինգտոնի  ճնշող և միջամտողական պահանջներին դիմակայությամբ:

ԱՄՆ-ի կողմից Իրանի համակարգը տապալելու ուղղությամբ որդեգրած քաղաքականությունը  միայն կբարձրացնի Իրանի ազգային համերաշխությունը և կխթանի նրանց հակաիմպերիալիստական ձգտումների ավելացմանը: