Վրաստանում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102829-Վրաստանում_ԱՄՆ_ի_բիոլոգիական_լաբորատորիաների_աշխատանքի_հետևանքները
Վրաստանում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունից որոշ ժամանակ անց, այդ երկրում խոզի գրիպով վարակվածների թիվը օրըստօրե ավելանում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2019 14:36 Asia/Tehran
  • Վրաստանում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները

Վրաստանում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունից որոշ ժամանակ անց, այդ երկրում խոզի գրիպով վարակվածների թիվը օրըստօրե ավելանում է:

Խոզագրիպի (H1N1)-ի վիրուսի տարածմամբ, մինչ այժմ Վրաստանում 8 մարդ է մահացել և մի քանիսն էլ մահամերձ վիաճակում են:

Այդ կապակցությամբ, Վրաստանի Հանրային առողջապահության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամակրալդիձեն ասել է.«Ներկայումս այս երկրում 144 մարդ վարակված է խոզի գրիպով»:

Վրաստանի Հանրային առողջապահության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական հարցերով պատասխանատու Փաթա Իմնադձեն ասել է.«Ներկայումս խոզի գրիպի վիրուսի տարածումը բարձր մակարդակում է և նախորդ տարվա համեմատությամբ հիվանդանոցներ այցելողների թիվը կրկնապատակվել է: Սա այն դեպքում երբ հակաբիոտիկները չեն ազդում այդ վիրուսի վրա և երբեմն էլ բացասական ազդեցություն են թողնում մարմնի վրա»:

Խոզի գրիպը վիրուսային հիվանդություն է: Ամեն տարի ա'խարհում լուրեր են հաղորդվում այդ հիվանդության տարածման մասին: Այդուհանդերձ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում հատկապես Վրաստանում այդ անկառավարելի ու վտանգավոր հիվանդությամբ վարակվելը հրարավոր է այլ պատճառներ ունենա: Հատկապես, երբ անցնող 7 տարիների ընթացքում Վրաստանում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետություններում անորոշ ծագումով տարբեր վարակիչ հիվանդությունների տարածումը առթել է այդ երկրների պաշտոնատարների մտահոգությունը: Վրաստանում այս հիվանդության առաջացմանը հակազդել են այդ երկրի որոշ դիվանագետները: Փորձագետների մեծ մասը Վրաստանում ու տարածաշրջանի այլ երկրներում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաների հիմնադրումը համարում են անորոշ ակունքներով վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառը: Այդ կենտոններից կարող ենք հիշել Վրաստանում Ռիչարդ Լոգարի անվան բիոլոգիական փորձարկումների լաբորատորիան: Այս կենտրոնը հիմադրվել ու շահագործման է հանձնվել Թբիլիսի քաղաքի արվարձաններում ԱՄՆ-ի ֆինանսական օգնություններով: 

Վրասստանի նախկին անվտանգության նախարարը վերջերս ասել է.«Վրաստանի հողում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ կապված այս և մի քանի այլ լաբորատորիաներում բիոլոգիական վտանգավոր փորձեր են կատարվում»:

Իգոր Գնորգաձեն հայտարարել է.«Ռիչարդ Լոգարդի անվան բիոլոգիական փորձարկումների կենտրոնը Վրաստանում գործունեություն է ծավալում զանգվածային սպանության զենքերի և կիրառվող այլ միջոցների հետևանքների նվազեցան նպատակով: Սական իրականում ԱՄՆ-ի պաշտոնական կառույցները բիոլոգիական զենքերի տարածման նպատակով փորձեր են կատարում անհատների վրա»:

Վրաստանի որոշ պաշտոնատարների խոստովանությունները ցույց են տալիս, որ Վրաստանում, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ հանրապետություններում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաները կարող են խոզագրիպի ու այլ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառը լինել: Ակնհայտ է, որ խոզագրիպով վարակված անձը դեղերի օգնությամբ հեշտությամբ բուժվում է, սակայն, երբ անձը մեկը մանրէաբանական լաբորատորիաների ստեղծած վիրուսով է վարակվում նրա բուժումը լուրջ բարդությունների է հանդիպում: