Վաշինգտոնի պաշտոնյաների խառնաշփոթությունը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102849-Վաշինգտոնի_պաշտոնյաների_խառնաշփոթությունը_Սիրիայից_ամերիկյան_զորքերի_դուրսբերման_կապակցությամբ
Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կողմից Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին հայտարարությանը, ԱՄՆ-ի պաշտոնատարների հակասական հայտարարություններն ու դիրքորոշումները ցույց են տալիս, որ նրանք չունեն հստակ պատկերացում այս հարցի վերաբերյալ, և թե ինչպես է այն իրականացվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2019 08:36 Asia/Tehran
  • Վաշինգտոնի պաշտոնյաների խառնաշփոթությունը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցությամբ

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կողմից Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին հայտարարությանը, ԱՄՆ-ի պաշտոնատարների հակասական հայտարարություններն ու դիրքորոշումները ցույց են տալիս, որ նրանք չունեն հստակ պատկերացում այս հարցի վերաբերյալ, և թե ինչպես է այն իրականացվում:

Թրամփը, որ հայտարարել էր, թե 30 օրվա ընթացքում ԱՄՆ-ի զորքերը դուրս են բերվելու Սիրիայից, այժմ քաղաքական և ռազմական նկատառումներով հայտարարել է, որ Սիրիայից զորքերի դուրս բերումը կիրականցվի120 օրվա ընթացքում:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենալու այդ ուժերի դուրսբերումը: Այս առնչությամբ, NBC հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Վաշինգտոնը մտադիր է Սիրիայի հյուսիսային մասերից դուրս գալուց հետո իր զորքերի մի մասը տեղակայել երկրի հարավային հատվածներում: Նաև ամերիկյան զորքերի մի մասը կտեղակայվի Իրաքում:

Սա ցույց է տալիս, որ չնայած  Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերման  Թրամփի պահանջներին, իրականում  ԱՄՆ-ի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը, դեմ են ԱՄՆ-ի նախագահի նախագծին: Այդուամենայնիվ Թրամփը շարունակում է պնդել ի տեսակետը:

Washington Post- ը հունվարի 5-ին գրել է, որ Թրամփը դեմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին և  Պետքարտուղար Մայք Պոմպոյին, որոնք պահանջում են հետաձգել ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը Սիրիայից:

Այժմ Սիրիայի հարցով Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան ազգային անվտանգության խմբի միջև տարաձայնությունն ավելի է խորացել: Չնայած այդ ընդիմություններին,  Թումփը պնդում է իր որոշման վրա:

Միեւնույն ժամանակ, Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման հարցը բացասաբար է անդրադարձել ամերիկացի շատ քաղաքական գործիչների, այդ թվում `հանրապետական ավագ անդամների եւ որոշ վերլուծական կենտրոնների կողմից:

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Դեյվիդ Հենդրիքսոնի խոսքերով, ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումով Թրամփը վնասել է ԱՄՆ-ի նոր պահպանողական խմբի պլանը, որում նախատեսված  էր  օգտագործել քրդերին որպես լծակ Թուրքիային և  Իրանին ճնշելու համար: 

Այժմ ապացույցները ենթադրում են, որ Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, մտադիր չէ հեռանալ Սիրիայից, և նույնիսկ ներկայիս ժամանակաշրջանում այն բացահայտում է ռազմական միջամտության և նույնիսկ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների պլաններով:

Ջոն Բոլթնը Թուիթերում գրել է, որ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումում փոփոխություն չի եղել: Այդ զենքի ցանկացած օգտագործումը ենթարկվում է արագ և ուժեղ հակազդեցության:

Սա այն դեպքում երբ, Սիրիայի կառավարությունը 2013 թ.-ին միացել է Քիմիական զենքիարգելման  կոնվենցիային և Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացվել է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո:

Թրամփի կառավարությունը, կարծես թե, Սիրիայից իր զորքերը ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն մի մասը տեղափոխել է Իրաք, և շարունակում է պահպանել Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության հնարավորությունը: