Ջոն Բոլթոնի ուղևորությունը Թուրքիա և Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը առաջիկա օրերին կմեկնի Թուրքիա և օկուպացված Պաղեստին: Այցը կատարվում է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման և տարածաշրջանում ռազմավարական պարտության շրջանակում:
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման որոշումը ցույց է տալիս Սիրիայի ճգնաժամի ավարտի և այդ ճգնաժամը նախագծողների ձախողման մասին:
Որոշ ամերիկյան լրատվամիջոցներ հայտարարել են, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կայացել է ԱՄՆ-ում առաջացած տնտեսական սնանկության հետևանքով: The National Interest-ը գրել է, որ սնանկության պատճառով, Միացյալ Նահանգները այլևս չի կարող աշխարհի ոստիկանը դառնալ:
Թուրքիայի բանակի կողմից հարձակման սպառնալիքի վախից, քրդերը Սիրիայի բանակին խնդրել են տեղակայվել նաև հյուսիսում:
Սիրիայի հյուսիսում սիրիական բանակի տեղակայումը եւ Սիրիայի կենտրոնական կառավարության վերականգնումը տարածաշրջանում, ըստ երեւույթին, Թուրքիայի կառավարության դժգոհության պատճառը դարձան: Թուրքիան պատրաստվում էր Սիրիայի ազատ բանակին զինյալներին օգնելու նպատակով, թուրքական բանակի ուժերին տեղակայել Սիրիայի հյուսիսային հատվածում:
Արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու որոշումը կայացրել է այդ քայլի հետևանքները նկատի առնելով: Եթե այդպես է եղել, ապա Սպիտակ տունն Անկարային հրահրում է բախվել Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների հետ:
Թուրքիայի կառավարությունը և բանակը Սիրիայի քրդերին մեղադրում են Քուրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ և նրանց սպառնալիք են համարում Թուրքիայի համար:
Սակայն Թուրքիայի այս մտահոգության լուծման լավագույն տարբերակը Սիրիայի կառավարության և բանակի ինքնիշխանության վերահաստատումն է երկրի հյուսիսային հատվածներում, որոնք թշնամի չեն Թուրքիայի հետ: Հակառակ դեպքում, այս տարածքները կամ պետք է գրավեն թուրքական զորքերը, կամ տարածաշրջանը պետք է լինի ինքնավար: Առաջին տարբերակը մերժված է, որովհետև Սաուդյան Արաբիայի ագրեսիայի փորձը Եմենում, Անկարային հեռու է պահում այդ քայլից: Երկրորդ տարբերակը նույնպես մերժված է: Քանի որ Սիրիայի կենտրոնական կառավարությունը, նույպես Թուրքիան, Իրանը և Իրաքը, որոնք մտահոգված են Արևմուտքի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի չարաշահումների կապակցությամբ, դեմ են նման ինքնավարության ձևավորմանը:
Հետեւաբար, ամենատրամաբանական լուծումը կլինի Սիրիայի բանակի ստեղծումը երկրի հյուսիսում, ինչպես նաև այլ շրջաններում, որտեղ Սիրիայի կենտրոնական կառավարությունը կիշխի տարածաշրջանում: Ենթադրվում է, որ միջազգային և տարածաշրջանային ուժերը համաձայնել են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերմանը և Դամասկոսի իշխանության վերահաստատմանը Սիրիայի հյուսիսային շրջաններում: Թուրքիան փորձում է քրդերին համոզել ընդունել վերջին տարբերակը:
Արաբական երկրների դեսպանատների վերաբացումը Սիրիայում և Դամասկոսի Արաբական Լիգաին վերադառնալու մասին խորհրդակցությունների ավելացումը ցույց են տալիս ճգնաժամի ընթացքում Սիրիայի դիմադրության հաջողությունների մասին:
Սակայն, քանի որ Սիրիայի ճգնաժամը մոտենում է ավարտին, ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է Թուրքիային ներգրավել նոր ծրագրերի մեջ:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջիկա օրերի այցը Թուրքիա և քննարկվող հարցերի ցուցակը, ցույց են տալիս, որ Բոլթոնը հետապնդում է հակաիրանական նպատակներ: