Իրանի մասին Թրափի ստերի շարունակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102902-Իրանի_մասին_Թրափի_ստերի_շարունակությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2019 14:15 Asia/Tehran
  • Իրանի մասին Թրափի ստերի շարունակությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ:

Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Թրամփն ասել է.-«Իրանցիների  վիճակը լավ չէ, նրանք ուզում են բանակցել»:

Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Միացյալ Նահանգների նախագահը խոսում է Իրանի հետ բանակցությունների մասին: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել իրանցի պաշտոնյաների հետ: Նա նույնիսկ մեկ անգամ ասել է, որ բավական է, որ իրանցիները զանգահարեն Սպիտակ տուն, որպեսզի հնարավոր լինի սկսել բանակցությունները Թեհրանի հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ  Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է հանդիպել Իրանի նախագահի հետ:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն շարունակում է խախտել միջուկային համաձայնագրը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և  պատժամիջոցներ է կիրառել Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ: Բացի այդ, Թրամփը և նրա օգնականները, ներառյալ՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ազգային անվտանգության խորհրդատու  Ջոն Բոլթոնը, կառավարությանը խորհուրդ են տվել առավել վիրավորական հայտարարություններ անել իրանցիների հասցեին:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և այդ երկրի մեկուսացումից հետո, նման հակասական հայտարարություններով, ամերիկացի պաշտոնատարները փորձում են խաղաղասիրական կեցվածք ընդունել և ցույց տալ, որ պատարստ են բանակցել Իրանի հետ: Ցանկացած երկխոսություն նախաձեռնելու դեպքում պահանջվում է փոխադարձ հարգանք և կողմերի սադրիչ գործողություններից խուսափում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները,  խախտելով ՀԳՀԾ-ն և անտեսելով Անվտանգության խորհրդի բանաձևը, տապալում է Թեհրանի հետ բանակցության հեռանկարը: Եվ Իրանի հետ բանակցությունները կախված կլինեն ՀԳՀԾ-ին ամերիկացիների վերադարձից:

Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային գործարքի վերաբերյալ  ցանկացած շփում պայմանավորված էր Վաշինգտոնի վարքագծի փոփոխման և  Թրամփի կառավարության նախկին սխալների ուղղման ուղղությամբ:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, պատասխանելով Իրանում իրավիճակի մասին ԱՄՆ նախագահի կրկնված ու անհիմն հայտարարություններին և Վաշինգտոնի հետ բանակցության համար Թեհրանի ցանկության մասին նրա հայտարարությանն, ասել է. «Դոնալդ Թրամփն իր անիրական ու սին երազանքներն է արտահայտում»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի մասին Թրամփի արտահայտություններն իրականությանը չեն համապատասխանում,  հավելել է. «Չնայած Իրանի ժողովրդի հանդեպ արվող քայլերին, ամերիկացիների պատրանքներն ու թշնամական քայլերը մինչ այսօր որևէ արդյունք չեն ունեցել ու անկասկած այսուհետ նույնպես չեն ունենալու»:

Այս դիրքորոշումը հավաստում է, որ ճնշման և սպառնալիքի  պայմաններում, Իրանը պատրաստ չի բանակցել ամերիկացիների հետ:

Washington Post- ի հաղորդման համաձայն 2018-ին ԱՄՆ-ի նախագահը միջին հաշվով օրական 15 անգամ սուտ է ասել, հետևաբար  առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում նա կշարունակի Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումների մասին սուտ ասել: