Մամուլի տեսություն 12-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103100-Մամուլի_տեսություն_12_01_2019
ԱՄՆ պետաքարտուղարը Կահիրեում լկտիաբար հայտարարեց, որ ամերիկացի զորայինները տարածաշրջանի փրկության հրեշտակներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 10:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-01-2019

ԱՄՆ պետաքարտուղարը Կահիրեում լկտիաբար հայտարարեց, որ ամերիկացի զորայինները տարածաշրջանի փրկության հրեշտակներն են:

Քեյհան

Թիվ մեկ խելագարը Եգիպտոսում. ԱՄՆ-ն տարածաշրջանի փրկության հրեշտակն է

 

ԱՄՆ պետաքարտուղարը Կահիրեում լկտիաբար հայտարարեց, որ ամերիկացի զորայինները տարածաշրջանի փրկության հրեշտակներն են: Պոմպեոն անտեսելով տարածաշրջանում առկա պայմանները, որոնք ամերիկացի ծովային հետևակային ուժերի տասնամյակներ շարունակ ոտնձգության ու ոճրագործության արդյունքն են, ասաց. «Ես ցանկանում են ի լուր Միջին Արևելքի ու աշխարհի բոլոր ժողովուրդների հայտարարել, որ ամերիկացի զորայինները տարածաշրջանում բացարձակ կերպով փրկության հրեշտակներ են: Մենք բռնություն կամ տիրակալություն տարածելու նպատակով չէ, որ եկել են այստեղ: Մենք ազատության համար ենք եկել: Մենք Միջին Արևելքում ցանկացած անհատի համար հնարավորություն ենք ստեղծում որ ապրի և ունենա նույն այն ազատությունը, որ մենք փափագում ենք ունենալ ԱՄՆ-ում»:

Այս արտահայտությունները կրկին անգամ բացահայտեցին ԱՄՆ-ի պետքարտուղարի խելացնորությունը: Մինչև տարածաշրջան հասնելը արդեն հրապարակվել էր Կահիրեում Պոմպեոյի ելույթի բովանդակությունը որտեղ նա Իրանին կոչ էր անում մարդու իրավունքների ու օրենքի հանդեպ հարգանքի դասեր առնել Սաուդյան Արաբիայից:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր վերջին ելույթում անդրադարձավ այս թեմային ու ասաց. «Նրանք Իրանին հորդորում են սաուդացիներից մարդու իրավունքների դասեր առնել: Արդյոք սա մի ծաղրածուի հայտարարություն չէ»: Հեղափոխության մեծարգո առաջնորդը մեկ այլ տեղ անդրադառնալով ամերիկացի պետայրերի խելացնորությանն ասել է. «Որոշ ամերիկացի պետայրեր այնպես են ձևանում, որ իբր խելագարներ են: Ես դա չեմ ընդունում: Բայց նրանք իրական հիմարներ են»:

Թեև ԱՄՆ պետքարտուղարը նման հայտարարություն կատարելով կրկին անգամ ապացուցեց, որ հիմար է, սակայն որպես մի պետության ներկայացուցիչ, որը բոլորի հայացքների դիմաց տարածաշրջանում պատերազմ ու կոտորած է հրահրել նաև  վիրավորում է իր լսարանի գիտակցությունը: Ասիայի արևմտյան տարածաշրջանի ժողովուրդն այն պայմաններում է ունկնդրում այս լկտի հայտարարությունը երբ ԱՄՆ-ի շարունակական ոճրագործությունների պատճառով մեծ տառապանք է կրել ու այսօր էլ դեռ շարունակում է տառապել:

Պոմպեոն այն պայմաններում է ամերիկացի զորայիններին փրկության հրեշտակներ ու ազատության զինվորներ կոչում, երբ այդ երկիրն իր 250-ամյա պատմության 93 տոկոսն անց է կացրել պատերազմով և այլ երկրների դեմ ոտնձգություն կատարելով ու նրանց հետ բախվելով: Իհարկե Վաշինգտոնն ամենասև վկայականն ունի հենց Ասիայի արևմտյան տարածաշրջանում, որտեղ Պոմպեոյի հավակնությամբ ամերիկացի  զորայինների նպատակ ունեն ժողովրդին անդորր պարգևել:

 

Խոռասան

Բրիտանացի սոված երեխաները Մեյի կառավարության նոր մարտահրավերը

 

Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում մի դպրոցի տնօրեն ասում է, որ իր ղեկավարած դպրոցի աշակերտներն այնքան սոված են մնում, որ դպրոց հաճախելուց հետո աղբամաններում սնունդ են որոնում: Բրիտանիայի խորհրդարանի տարբեր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ այդ երկրի կառավարությունից պահանջել են մասնավորապես դպրոցական աշակերտների մոտ սննդային անապահովությանը դիմակայելու նպատակով այդ հարցով հատուկ տեղակալ նշանակի: BBC-ի հաղորդման համաձայն Լանքշայրում գտնվող «Մորքոմ» դպրոցի տնօրեն Շիվոն Քալինգվուդն ասում է. «Դպրոցի յուրաքանչյուր 10-րդ աշակերտը պատկանում է մի ընտանիքի, որն իր սննդային կարիքներն ապահովում է կարիքավորներին օժանդակություն ցուցաբերող Սննդային բանկից: ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2017 թվականին մի զեկույցում հայտարարել էր, որ Բրիտանիայում մինչև 15 տարեկան երեխաների 19 տոկոսն ապրում է այնպիսի ընտանիքներում, որոնք սննդի ապահովման հետ կապված խնդիրներ ունեն: Դա ի տես այն բանի, որ Թերեզա Մեյի պահպանողական կառավարությունը հավակնում է, որ գործազուրկ ընտանիքներում ապրող երեխաների քանակը գտնվում է ամենացածր մակարդակում: Քալինգվուդն ասում է, որ այս պահին իր դպրոցի 35 աշակերտների ընտանիքներն օգտվում են Սննդային բանկի ծառայություններից: Նա նաև ընդգծում է, որ հավանաբար ավելի մեծ քանակությամբ նման ընտանիքներ գոյություն ունեն և վիճակագրական թվերը միայն ներառում է այն ընտանիքներին, որոնց վիճակի մասին դպրոցի տնօրենությունը տեղեկացված է:

«Երբ երեխաները  զրկվում են սնունդից դա ազդում է նաև նրանց վարքագծի վրա ու միայն սննդի մասին են խորհում: Մենք դպրոցում աշակերտներ ունենք, որ աղբամաններում մրգի կորիզներ են որոնում»,-հավելել է Քալինգվուդը:

 

Ալիք

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

 

Թուրքական Yeni Akit պարբերականը հոդված է հրապարակել Նոյյան տապանի վերաբերյալ։

Հոդվածի մեջ նշվում է, որ ամերիկացի պրոֆեսոր Փոլ Էսփրանթը պնդում է, թե Արարատ լեռան վրա Նոյյան տապանի գոյությունը հաստատող մեծ թվով ապացույցներ կան։

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի մասին նոր վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որում պարզ է դառնում, որ 1949 թվականին ամերիկացի օդաչուն ԽՍՀՄ–ի դեմ գաղտնի թռիչքներից մեկի ժամանակ 4720 մետր բարձրության վրա սառցե շերտում տարօրինակ իր է նկատել։

ԿՀՎ–ն այդ ամենը գրանցում է որպես «անատոլիական անոմալիա»։  Սակայն այդ դեպքը 50 տարի գաղտնի է մնում։ ԱՄՆ ռազմական հետախուզությունը ուշադրությունը շեղող հայտարարություն է անում, թե իբր այդ ամենը լույսի խաբկանք է եղել, սակայն Փորչեր Թեյլորը պնդում է, որ կադրերում երեւացողը ակնհայտորեն ստեղծված է մարդու ձեռքով։

 

168 ժամ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի մյո՞ւս տարի. Գուցե նոր փաթեթներ առաջարկվեն

 

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ամիսներին  եւս որեւէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ  չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները:

Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, եւ որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի  Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը եւ Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման երկարաձգմանն ու համաձայնագրի շուրջ առկա մարտահրավերներին:

ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին էլ ասել է, որ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարեւորությունը, եթե գործընթացը դրա ուղղությամբ դադարի, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, եւ Հայաստանը չցանկանա այն ամբողջությամբ ներդնել:

«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ եւս առաջարկվեն Եվրոպական միությանը»,- ասել է նա:

ԵԽ փոխնախագահը գտնում է, որ հիմա ԵԽ-ում եւ ԵՄ-ում կենտրոնացած են սպասվող քաղաքական զարգացումների վրա՝ հասկանալով նաեւ, որ ՀՀ իշխանությունները ներքին խնդիրներով են զբաղված, մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում: «Առաջիկա ամիսներին, բնականաբար, ներկայիս պատկերը, կարծում եմ, կշարունակի պահպանվել:

Իմ կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ մի քանի երկիր եւս կվավերացնի համաձայնագիրը, սակայն ԵԽ-ի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մյուս տարի: Սա պարզապես իմ կանխատեսումն է, հստակ տեղեկություններ չկան: Այսինքն` իմ կարծիքով, գործընթացն ավարտին կհասնի մյուս տարի»: