SPV. նոր խոստում, այս անգամ Ֆրանսիայի նախագահի կողմից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103626-spv._նոր_խոստում_այս_անգամ_Ֆրանսիայի_նախագահի_կողմից
ՀԳՀԾ-ի պահպանման հարցով ֆինանսական մեխանիզմի գործարկման համար Եվրոպայի կողմից տարվող ջանքերը չեն գոհացնում ԻԻՀ-ին: Եվրոպացիները շարունակում են կասկածներով առաջ ընթանալ այս ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2019 08:55 Asia/Tehran
  • SPV. նոր խոստում, այս անգամ Ֆրանսիայի նախագահի կողմից

ՀԳՀԾ-ի պահպանման հարցով ֆինանսական մեխանիզմի գործարկման համար Եվրոպայի կողմից տարվող ջանքերը չեն գոհացնում ԻԻՀ-ին: Եվրոպացիները շարունակում են կասկածներով առաջ ընթանալ այս ուղղությամբ:

Ավելի վաղ, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին խոստացել էր, որ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմը շահագործման կհանձնվի մինչև 2018թ. ավարտը, սակայն այդ մեխանիզմի գործարկման մասին որևէ նորություն չկա:

Այժմ Ֆրանսիայի նախագահը նոր խոստում է տվել SPV-ի գործարկման կապակցությամբ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է.«Իրանի հետ ոչ դոլարային ֆինանսական գործարքների մեջ դյուրություններ ստեղծելու համար նախատեսված SPV մեխանիզմը հավանաբար կգործադրվի գալիք օրերի ընթացքում»: 

Իրանի հետ համագործակցության դադարեցման հարցում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները պատճառ են դարձել, որ ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերը պատրաստ չլինեն գործադրման հանձնել ֆինանսական մեխանիզմը: Սա վկայում է այն մասին, որ Եվրոպան անկախ որոշում կայացնելու վճռականություն և կարողություն չունի և Իրանի հետ ցանկացած համագործակցություն մեկնաբանում է ԱՄՆ-ի հետ ուղեկցության համատեքստում:

ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցության հարցում Եվրոպայի կասկածներն ու հարցի ձգձգումը հանգեցրել է Իրանի հակազդեցությանը: Ներկա իրավիճակը միակ տարբերակը չէ և Իրանի քննարկման սեղանին բազում տարբերակներ կան: Նշելով, որ Թեհրանը երբեք ՀԳՀԾ-ի խախտման առաջատարը չի լինի, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ի գնի վճարման հարցով Եվրոպան կասկածներ ունի, պետք է իմանա, որ Իրանը Եվրոպայի որոշմանը չի սպասելու»:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խառազին նույնպես վերջերս Միջազգային հակամարտությունների կարգավորման հարցով ներվեգիական վերլուծական կենտրոնի պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում ասել է.«ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալը և տարածաշրջանի վրա թողած դրա հետևանքերը եվրոպական կառավարությունների օգտին չեն լինելու: ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով ֆինանսական մեխանիզմի ստեղծման հարցով եվրոպացիների կողմից տրված բազմաթիվ խոստումները, մինչ օրս գործական քայլերի չեն վերածվել և հենց այս խնդիրը այժմ կարճ ժամանակ է հատկացրել եվրոպացիներին, որպեսզի պարզեն SPV մեխանիզմի վիճակը:

Իհարկե միջուկային համաձայնության շրջանակներում Իրրանը շարունակել է միջուկային ոլորտում իր առաջադիմությունները: Այս շրջանակներում, SPV մեխանիզմի գործարկման հարցով ձգձգումներից հետո, Իրանը որոշ քայլեր է վերցրել, որպեսզի ցույց տա, որ ցանկացած պայմանում ամեն ինչից բարձր է դասելու իր ազգային շահերը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին շեշտել է.«Եթե կամենանք երեքից չորս օրերի ընթացքում կվերականգնենք ուրանի 20 տոկոսանոց հարստացման գործընթացը»:

Իրանի միջուկային արդյունաբերությունը ՀԳՀԾ-ով կամ առանց դրա առաջադիմության ընթացքով է առաջ շարժվում և ոչ մի նախագիծ չի խոչընդոտելու այդ ընթացքը:

20 տոկոսանոց ժամանակակից վառելիքի նախագծումը ցույց տվեց, որ երկրի միջուկային արդյունաբերությունը առաջ է ընթանում և Իրանը եվրոպացիների խոստումներին չի սպասելու:

Իրանի միջուկային գործունեությունը ՀԳՀԾ-ով չի սահմանափակվում և այդ համաձայնությունը չի թուլացնում Իրանի դերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ու փոփոխության չի ենթարկելու Իրանի պաշտպանական ռազմավարությունն ու միջուկային ծրագիրը:

ԱՄՆ-ի շրջափակումներով հանդերձ,  Իրանի հետ տնտեսկան հարաբերությունների  շարունկման հարցով ֆինանսական նոր մեխանիզմ ստեղծելու համար Եվրոպայի կողմից գործադրվող ջնաքերը ՀԳՀԾ-ով սահմանված Իրանի իրավունքն է և այլ ոլորտներում սահմանափակումներ չի առաջացնում Իրանի համար: