Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովը՝ ձախողված քաղաքականության շրջանակներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104336-Վարշավայի_հակաիրանական_գագաթնաժողովը_ձախողված_քաղաքականության_շրջանակներում
Մերձավոր Արեւելքի քաղաքականութան շրջանակներում, ԱՄՆ-ն փետրվարի 13-ին երկօրյա հանդիպում է կազմակերպել Լեհաստանի մայրաքաղաքում «Մերձավոր Արևելքի խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով: Վաշինգտոնը պնդում է, որ նիստին հրավիրվել են 70 երկրների ներկայացուցիչներ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 13, 2019 13:05 Asia/Tehran
  • Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովը՝ ձախողված քաղաքականության շրջանակներում

Մերձավոր Արեւելքի քաղաքականութան շրջանակներում, ԱՄՆ-ն փետրվարի 13-ին երկօրյա հանդիպում է կազմակերպել Լեհաստանի մայրաքաղաքում «Մերձավոր Արևելքի խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով: Վաշինգտոնը պնդում է, որ նիստին հրավիրվել են 70 երկրների ներկայացուցիչներ:

Չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտի պնդումներին, Վարշավայի գագաթնաժողովում տասնյակ արտգործնախարարների ներկայության մասին, շատ կառավարություններ հայտարարել են, որ չեն մասնակցի գագաթնաժողովին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ հանդիպման հիմնական թեման կլինի Իրանի հարցի քննարկումը:

Ամերիկացիները համոզված են, որ միավորելով մի շարք երկրների իրենք կկարողանան ձեւավորել միջազգային կոնսենսուս Իրանի դեմ: Միացյալ Նահանգների հիմնական նպատակն այս հանդիպման կազմերպումից Իրանի տարածքային ներկայության դեմ դաշինքի ստեղծումն է:

Այնուամենայնիվ, 4 + 1 խմբի անդամ երկրների սառը վերաբերմունքն այս նիստի նկատմամբ ցույց է տալիս, որ Վաշինգտոնը կանգնած է բազմաթիվ խոչընդոտների առջև, այս նպատակին հասնելու համար: Ռուսաստանը բացահայտորեն հայատարարել է իր հակառակությունը հանդիպման հետ եւ  այն համարել  մի քայլ, որն ուղղված է ՀԳՀԾի դեմ: Եվրոպական մեծ  երկրները արտգործնախարարից ավելի ցածր մակարդակով կմասնակցեն Վարշվայի նիստին:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մասսը հայտարարել է, որ չի մասնակցի Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովին, եւ նախարարության պաշտոնյաներից մեկը կմասնակցի կոնֆերանսին:

Ավելի վաղ, որոշ եվրոպացի պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտարարել են, որ չեն մասնակցի գագաթնաժողովին:

Վարշավայի գագաթնաժողովում որոշ եվրոպական երկրների բացակայությունը արտացոլում է Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ առկա բացերի խորացումը:

Հանդիպումը, կարծես, տեղի է ունենում սառը մթնոլորտում  և  ԱՄՆ-ը չի կարող հասնել իր առաջնային հակաիրանական նպատակներին:

Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են փոխել խնդիրները հանդիպման ընթացքում եւ դիվերսիֆիկացնելով այդ հարցերը, նվազեցնել այլ երկրների արտաքին գործերի նախարարների չմասնակցելու ռիսկը:

Կարեւորն այն է, որ արտգործնախարարներն ու պաշտոնյաները, որոնք պետք է մասնակցեն հանդիպմանը, շատ տարաձայնություններ ունեն և քիչ հավանական է, որ նրանց հանդիպումը կարող է գոհացնել ԱՄՆ-ի պագանջները Իրանի դեմ  համաձայնության գալու շուրջ:

Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերում հիշեցրել է, որ վերջին հակաիրանական շոուին մասնակցածները մահացած են,  մեկուսացված կամ մարգինալացված են, եւ Իրանը ուժեղ է, քան երբեւէ:

Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ բացի իր ներկայությունից, Ռուսաստանի, Լիբանանի եւ Իրաքի բացակայությունն ինչպես նաև Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների ներկայությունը, կասկածի տեղիք են տալիս:

Իրանի տեսանկյունից, այս հանդիպումը որեւէ ազդեցություն չի ունենա Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության եւ դիրքորոշումների վրա:

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Մուհամմեդ Բաղերիի խոսքերով, Վարշավայի գագաթնաժողովը անարժեք է եւ այս հանդիպումը որեւէ ազդեցություն չի ունենա Իրանի աշխատանքի եւ ուժի վրա: