Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցը Պակիստան. Կառավարության շռայլություններն ու ժողովրդի բողոքը
Կիրակի օրը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը յոթ ինքնաթիռներով ու Պակիստանի կործանիչների ուղեկցությամբ, անվտանգության խիստ միջոցառումների ներքո, ժամանել է Իսլամաբադի Նուրխանի օդանավակայան: Այս այցը Պակիստան, համարվում է նրա ասիական շրջագայության առաջին փուլը:
Ավելի քան 12 հազար անվտանգության ուժեր, այդ թվում՝ Բեն Սալմանի անձնական թիկնապահները, նրան պաշտպանելու պարտականություն ունեն: Չնայած Պակիստանի կառավարությունը փողոցները զարդարել է Բեն Սալմանին ընդունելու համար, սակայն ժողովուրդը չի դիմավորել նրան:
Վերջին օրերի ընթացքում, Պակիստանի ժողովուրդը բողոքի ընդարձակ ցույցեր է կազմակերպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցելության դեմ և դատապարտել է սաուդյան վարչակազմի ոճրագործությունները մուսուլման ժողովուրդների դեմ:
Ժողովրդական բողոքներն այնքան մեծ էին, որ սաուդցի գահաժառանգի Պակիստան այցելությունը մեկ օր հետաձգվել էր: Պակիստանում ժողովրդական բողոքները նաև ազդել են Բեն Սալմանի ասիական այլ երկրներ նախատեսված այցերի վրա: Բողոքարարները դատապարտել են Սաուդյան Արաբիայի քայլերը, հատկապես Եմենի դեմ հարձակումները, Սիրայում ահաբեկիչներին հովանավորելով իրականացվող դավադրությունները ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի հետ հաշտությունը: Նրանք կարգախոսներ են վանկարկել Սաուդյան վարչակազմի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների դեմ:
Պակիստանի ներքին հարցերում արաբ իշխանավորների միջամտությունները բազում դժվարություններ են առաջացրել այդ երկրում:
Պակիստանցի պաշտոնատարները հայտարարել են, որ սաուդցի գահաժառանգը 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու երկրում: Այնուամենայնիվ ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել Բեն Սալմանին դիմավորելու մեծ ծախսերը:
Պակիստանցի դիվանագետները խիստ քննադատել են արտասահմանցի մի հյուրին դիմավորելու համար Օմար Խանի կառավարության շռայլությունները:
«Ումմաթ» օրաթերթը գրել է, որ Պակիստանի կառավարությունը, Բեն Սլմանից բացի, հյուրընկալել է նաև նրա 1100 ուղեկիցներին ու սպասավորներին, ինչը հանդուրժելի չէ:
Ամերիկյան «Ուոլ սթրիթ» օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը ասիական երկրներ շրջագայությամբ, փորձում է նվազեցնել իր երկրի միջազգային մեկուսացումը և ապացոցել, որ միջազգային մակարդակում ազդեցություն ունի:
Գահակալության համար պատրաստվող Բեն Սալմանը վերջին ամիսների ընթացքում իր այցերի ընթացքում ժողովրդական բողոքների ականատես է եղել: Խաշողջիի սպանության դեպքից հետո, իր դիմագիծը բարելավելու համար Մոհամմեդ Բեն Սալմանի նախաձեռնությունը, շատ սառը արձագանք է ստացել ժողովրդի շրջանում: Բեն Սալմանի տարածաշրջանային մեծածախս այցելությունները ոչ մի դրական արդյունք չեն ունեցել Սաուդյան Արաբիայի համար:
Այդ քայլերը վկայում են այն մասին, որ նավթադոլարները միայնակ չեն կարող հեղինակություն ստեղծել սաուդյան վարչակազմի ու կառավարության և Բեն Սալմանի նամն ոճրագործ անձնավորության համար: