Սպիտակ տան կողմից միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը Սաուդյան Արաբիային, Վաշինգտոնի երկակի մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104603-Սպիտակ_տան_կողմից_միջուկային_տեխնոլոգիաների_փոխանցումը_Սաուդյան_Արաբիային_Վաշինգտոնի_երկակի_մոտեցումը
Միացյալ Նահանգները երկակի մոտեցում ունի Մերձավոր Արեւելքում միջուկային տեխնոլոգիաների զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2019 08:29 Asia/Tehran
  • Սպիտակ տան կողմից միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը Սաուդյան Արաբիային, Վաշինգտոնի երկակի մոտեցումը

Միացյալ Նահանգները երկակի մոտեցում ունի Մերձավոր Արեւելքում միջուկային տեխնոլոգիաների զարգացման գործում:

Այն պայմաններում, երբ Վաշինգտոնը հետեւողականորեն հակադրվել է Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների հասանելիության գործընթացին, դրական է վերաբերվում տարածաշրջանային դաշնակիցների կողմից միջուկային տեխնոլոգիաների մատչելիությանը եւ զարգացմանը:

Չնայած 2015 թ-ին Իրանի և 5+1 խմբի միջև ստորագրվեց Միջուկային համաձայնությունը և Իրանի միջուկային ծրագիրը վերահսկվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից, սակայն 2018 թ.-ի մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին և նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ:

Սակայն Վաշինգտոնը դրական վերաբերմունք ունի Մերձավոր Արեւելքի դաշնակիցների կողմից միջուկային տեխնոլոգիաների օգտագործման նկատմամբ և աջակցում է Սաուդյան Արաբիային միջուկային ծրագրերին:

Ամերիկայան Լոբլագի կայքում CIA- ի նախկին տնօրեն Փոլ Պիլարը գրել է. «Իրանին առավելագույն ճնշման արշավը եւ ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալը կարող են ենահող պատրաստել Սաուդյան Արաբիայի համար միջուկային ռումբ ստեղծելու համար»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ նախագահի խորհրդականներն աշխատում են Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի փոխանցման ուղղությամբ: Այս քայլին դեմ են ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության խորհրդի անդամները: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավար Լիջա Կամմինգսի կողմից պատրաստված 24 էջանոց զեկույցում խոսվել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային բանակցությունների  ձեռքբերումների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաների ջանքերի մասին:

Զեկույցում նշվում է, որ Սպիտակ Տունն ԱՄՆ-ի զգայուն միջուկային տեխնոլոգիաները Սաուդյան Արաբիային տեղափոխելու ջանքերը կարող է ավելի թափ ստանալ անցյալ շաբաթ Սպիտակ տան  տեղի ունեցած բանակցությունների եւ ԱՄՆ նախագահի փեսա, Ջերարդ Քուշների Սաուդյան Արաբիա կատարելիք այցի հետևանքով:

Զեկույցում ասված է, որ այժմ լուրջ մտահոգություններ կան դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ Թրափմի կառավարության կողմից Սաուդյան Արաբիային զգայուն միջուկային տեխնոլոգիա փոխանցելու համար:

Թրամփի կառավարությունը, կարծես փորձում է Իսրայելին ցուցաբերած աջակցության մեթոդով օգնել  Սաուդյան Արաբիային միջուկային զենք ստեղծելու համար: 

Միացյալ Նահանգների կանաչ լույսով, եվրոպական երկրները սիոնիստական ռեժիմին տրամադրեցին միջուկային զենքի մշակման եւ կառուցման համար անհրաժեշտ նյութեր եւ սարքավորումներ:

Զեկույցների համաձայն, Իսրայելն այժմ ունի մոտ 200 միջուկային զենք, որոնք օգտագործում է Մերձավոր Արեւելքի երկրներին ահաբեկելու եւ տարածաշրջանում անապահովության տարածման համար:

Թրամփի կառավարությունն առանց անսահմանափակումների Սաուդյան Արաբիային զենքի վաճառելով, և այժմ  որեւէ սահմանափակումների, եւ այժմ  Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի փոխանցմամբ խախտում  բոլոր միջազգային, այդ թվում նաեւ ՄԱԳԱՏԷ-ի օրենքները: