Մամուլի տեսություն 25/2/2018
Իրանի մամուլն այսօր հիմնականում անդրադարձել ԱՄՆ-ի կողմից իրանաֆոբիայի քաղաքականության տարծմանը և Եվրոպայի վրա Թրամփի կառավարության կողմից գործադրվող ճնշմանն, ինչպես նաեւ Վենեսուելայի լարվածության լուրերին:
«Համդելի» օրաթերթ
Իրանաֆոբիայի տարածման հանելուկը եւ նրա թերի կողմերը. Ամերիկացիների 40-ամյա ջանքերն ուղղված Իրանի համակարգի տապալմանը
Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջեւ չորս տասնամյակ տևած տարաձայնությունները շարունակվում են: Այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում նախագահը ղեկավարել է աշխարհի ամենախոշոր պետությունը: Ավելի անսովոր, անարժանահավատ և ավելի թշնամական է այն վարքագիծը, որն ԱՄՆ-ի գործող նախագահը որդեգրել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Ամենավատ պատժամիջոցները, Իրանի դեմ գլոբալ կոալիցիայի ձևավորումը, իրանաֆոբիայի տարածումը և այն հայտարարությունը, թե Իրանը միջազգային խաղաղության եւ անվտանգության համար սպառնալիք է դարձել, վերջին երկու տարիների ընթացքում Թրոմփի կառավարության քաղաքականության մաս են կազմել:
Չնայած Թրամփը և նրա թիմն ի տարբերություն իր նախորդների, չեն կենտրոնանում «ռեժիմի փոփոխության» արտահայտության վրա և խոսում են «ռեժիմի վարքագծի փոփոխության» մասին, բայց գործնականում նրանք ձգտում են փոխել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը: Այս մասին է վկայում ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ սահամած նոր պատժամիջոցները:
Թրամփի թիմը փորձում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի օգնությամբ ձևավորել հակաիրանական տարածաշրջանային կոալիցիա և փափուկ պատերազմ հահրել Թեհրանի դեմ:
Ամերիկյան ծայրահեղականները փորձում են ավելի շատ ճնշում գործադրել Եվրոպայի վրա, եվրոպական կողմերին համոզելով դուրս գալ ՀԳՀԾ-ից: Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ի 14 զեկույցները հաստատում են, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտում անհամաձայնություն է Իրանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ
CNN կայքը հաղորդել է, որ Թրամփի կառավարությունը փորձում է կիբեր տարածքում պատերազմ հրահրել Իրանի դեմ, ինչը լուրջ տարաձայնություն է առաջացրել ԱՄՆ-ի պետդեպարտամենտում:
«Խորասան» օրաթերթ
Վենեսուելային սպառնում է պատերազմի վտանգը
Երկու հարյուր տարի է անցել Լատինական ամերիկայի երկրներում Սիմոն Բոլիվարի սկսած ազատագրական պայքարից , որի արդյունքում Իսպանիան պարտվեց և ստեղծվեց Կոլումբիայի մեծ հանրապետությունը (Էկվադոր, Կոլումբիա, Պանամա եւ Վենեսուելա): Սակայն տարիներ հետո նույնիսկ Վենեսուելան եւ Կոլումբիան կապող Սիմոն Բոլիվարի միջազգային կամուրջը չի կարող լինել կամուրջ Կոլումբիայի եւ Վենեսուելայի միջեւ: Այն կամուրջը որի վրա այրվեցին սննդամթերքի եւ դեղաորայքի բեռնատարները և որը դարձավ ցուցարարների ու բանակի բախման կետը: Բախումներ, որոնք չսահմանափակվեցին այս կամրջով, իսկ մյուս սահմանամերձ քաղաքներում տեղի ունեցան նման բախումներ: Այժմ Մադուրոյի կողմնակիցների եւ հակառակորդների շարանը կազմված է Կարակասից մինչև սահմանի զրոյական կետը:
«Քեյհան» օրաթերթ
Իրանական հրթիռային համակարգում «ԱՄՆ ներթափանցման պլանը վերածվել է ԱՄՆ-ի ԱԹՍ-ների համակարգ Իրանի ներթափանցման»:
«Ջոմհուրի» օրաթերթ
ԱՄՆ-ի զորքերը առգրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գողացած մոտ 50 տոննա ոսկիները
«Քեյհան» օրաթերթ
Ֆայնանշնըլ Թայմզ. 40-ամյա պատերազմում Իրանը հաղթել է Միացյալ Նահանգներին
Անգլիական թերթը գրել է, որ Իրանի դեմ քառասուն տարի տևած ամերիկյան ճնշումները հակառակ ազդեցություն են ունեցել և Իրանը վերածվել է տարածաշրջանային հզոր պետության:
analitik.am
ՀՀ դեսպանը Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ խոսել է Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի մասին
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի:
tert.am
Սիրիայում ականի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել
Սիրիայում առնվազն 24 խաղաղ բնակիչ է զոհվել ավտոմեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով:Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ ականը դրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից:Միջադեպը տեղի է ունեցել Համա նահանգում:
armedia.am
Ղարաբաղը մերն է, և մենք այն չենք վերադարձնի ոչ մեկին. Երևան այցելած ադրբեջանցի լրագրողը պատմել է, թե ինչ են մտածում հայերը
«Հայաստանի բնակչությունը քաղաքականության հանդեպ քիչ հետաքրքրություն է ցուցաբերում, երբ խոսքը գնում է հակամարտության մասին: Այս հարցում նրանք ընդունում են պետության դիրքորոշումը, այն է` «Ղարաբաղը մերն է, և մենք այն չենք վերադարձնի ոչ մեկին», - ասել է Հայաստանից վերջերս այցելած ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագիրը BBC News Azərbaycanca-ին տված հարցազրույցում:
Լրագրողը նշել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 20 տարի առաջ: Եվ դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է:
«Այն ժամանակ ինչ-որ անհանգստություն ու սպասում կար: Հիմա Հայաստանի նոր սերունդը կարծում է, որ ամեն ինչ արդեն որոշված է: Մարդիկ կարծես թե մեկ այլ աշխարհում են: Մյուս փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հասարակությունը այլևս չի ցանկանում խոսել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների մասին, ինչպես 20 տարի առաջ: Նրանք կարծում են, որ Հայաստանը զիջումների չի գնա, որովհետև չպետք է գնա: Հայերը կարծում են, որ դա արդեն լուծված հարց է, և Ադրբեջանը չի կարող փոխել որևէ բան », - ասել է նա:
Ադրբեջանցի լրագրողը նշել է, որ հասարակ մարդիկ հավատում են, որ ղարաբաղյան հարցում զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող, փոխանցում է haqqin.az -ը:
slaq.am
Կապիտալի արտահոսքը Հայաստանից ռեկորդային չափերի է հասել․ NEWSPRESS.am
Մինչ Փաշինյանը մարզերում տնտեսական համաժողովներ է անցկացնում, Կենտրոնական բանկը հրապարակում է մի վիճակագրություն, որը, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է։
Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 1,18 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա 2004 թվականից ի վեր Հայաստանից կապիտալի ամենամեծ արտահոսքն է, իսկ մինչ այդ 1,12 միլիարդ դոլար հանվել էր 2008-ին։ Մոտավոր հաշվարկներով՝ 2018-ի ընթացքում, միջինը՝ ամեն ամիս Հայաստանից տարվել է ոչ պակաս, քան 90 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում էր ամսական 78 միլիոն դոլար։
operativ.am
ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին. Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին:«Նրանք ուղղակի փորձում են կոտրել բոլորին, բայց չեմ կարծում, որ բոլորը կհաշտվեն այդ մտքի հետ: Օրինակ` չեմ կարծում, որ Չինաստանը կհաշտվի այդ մտքի հետ, թեև շատ շահագրգիռ է, որպեսզի հարթի առևտրային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:Չեմ կարծում, որ Չինաստանը ասելու է` մեր տարածաշրջանում, մեր աչքի առաջ ինչ ուզում եք, արեք: Մենք նույնպես անվերապահորեն չենք ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Վիետնամում ընթացող «Միջազգային համագործակցությունն անհանգիստ աշխարհում» խորագրով համաժողովին: