Մամուլի տեսություն 28/2/2019
Հայաստանի վարչապետի այցն Իրան եւ նրա հանդիպումներն Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի եւ Իրանի այլ պաշտոնյաներ հետ այսօրվա իրանանական օրաթերթերի հիմնական թեմաներն էին:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ. «Հակառակ ԱՄՆ-ի ցանկությանը, Թեհրանի ու Երևանի հարաբերությունները պետք է ամուր, մշտական , շարունակական ու բարեկամական լինեն»:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, չորեքշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանցիների և իրանահայերի լավ հարաբերությոոններին, ինչպես նաև Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ սրբազան պաշտպանության մասնակից իրանահայերի անձնվիրությանը: Նա նշել է. «Ես այցելել եմ իրանահայ նահատակների ընտանիքներին: Հայ նահատակներն ինչպես մուսուլման նահատակներն Իրանի հպարտությունն են»:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Իրանը եւ Հայաստանը ստորագրեցին համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
ԻԻՀ նախագահը եւ Հայաստանի վարչապետը ստորագրեցին երկու փաստաթղթեր եւ փոխըմբռնման հուշագրեր:
«Համդելի» օրաթերթ
Թեեւ Հանոյում Թրամփը ձգտում են մոտենալ Հյուսիսային Կորեային, Վաշինգտոնը դավադրություն է նյութում Հյուսիսային Կորեայի դեմ
Դոնալդ Թրամփը այս օրերին Միացյալ Նահանգներում չէ, բայց նրա բացակայությամբ այդ երկրում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ: ԱՄՆ-ի նախագահը Հանոյում (Վիետնամ) մասնակցում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ երկկողմ ուղղակի բանակցություններին, սակայն երկու երկրների միջեւ հարաբերություններում հատուկ փոփոխության հույս չկա:
Վաշինգտոնում, սակայն, Թրամփին նոր խնդիրներ են սպասվում: ԱՄՆ Կոնգրեսում արտակարգ դրություն հայտարարելու եւ կառավարության ռեսուրսները օգտագործելու դատապարտող բանաձեւը կարող է հաստատվել նաև Սենատի կողմից: Միեւնույն ժամանակ Թրամփի հայտնի իրավաբանը շուտով Կոնգրեսի ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներում պատասխանել է կոնգրեսականների հարցերին:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Զարիֆը կշարունակի վարել Արգործնախարարի պաշտոնը
68 ամիս դիվանագիտական պաշտոն վարելով, Զարիֆը դարձել է ժողովրդականություն վայելող հաջողակ դիվանագետ ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում: Նրա հրաժարականը չընդունվեց հասարակության լայն շրջանակների և նույիսկ նրա ընդդիմադիրների կողմից:
«Խոռասան» օրաթերթ
Վերաբացվեց Թրամփի սև արկղը
ԱՄՆ-ի նախագահը մեկնել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ հանդիպում է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, սակայն ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացած է Վաշինգտոնի և ոչ թե Հանոյի վրա: ԶԼՄ-ների տեսախցիկները ֆիքսվել են Թրամփի նախկին փաստաբան Մայքել Քոհենի վրա: Քոհենը Թրամփի գաղտնիքների սև արկղն է համարվում:
Քոհենը Կոնգրեսի Գործադիր կոմիտեի վերահսկողության կողմից հրավիրվել է տեսախցիկների դիմաց հարցերին պատասխանելու համար: Նա իր հաճախորդին անվանել է «ռասիստ, խաբեբա և կեղծարար»: Քոհենն ասել է, որ Թրամփը պաշտպանում է ռասիստներին և աղքատ երկրներին անվանում է կեղտի հոր:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Հնդկաստանի և Պակիստանի միջեւ օդային պատերազմի սկիզբը
Պակիստանի բանակը հայտարարել է, որ խոցել է Պակիստանի Քաշմիր ներթափանցած երկու հնդկական ռազմական ինքնաթիռներ, և գերել է երկու օդաչուների:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Բաշար Ասադը Իրանի ԱԳ նախարար Զարիֆին հրավիրել է Սիրիա
tert.am
Թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում, որ մենք այսօր լրջորեն խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին. Ն. Փաշինյան
Ցավոք, թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում, որ մենք այսօր լրջորեն խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Այս մասին Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Թուրքիան շարունակաբար երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Քանի այսպիսին է իրավիճակը, լավատեսության հիմք չենք կարող ունենալ՝ չնայած ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել այդ հարաբերությունները: Թուրքիան այսօր ունի նախապայման Ղարաբաղի հետ կապված»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը:
/analitik.am
Հեշտ հարց չէ. ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին
ՀԱՊԿ-ը պետք է շարունակի դինամիկ զարգանալ և ապահովել անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական գոտում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը լուծվում է: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Սա հիպոթետիկ հարց է, ոչ հեշտ: Ամենակարևորն այն է, որ կազմակերպությունը շարունակի արդյունավետ գործել: Հիմա ՀԱՊԿ-ում կա գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Հույս ունենանք, որ այդ կառույցը կշարունակի դինամիկ զարգանալ և ապահովել անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական գոտում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է լուծվելու գլխավոր քարտուղարի հարցը, ապա այն կենդանի հարց է, սակայն պետք է այդ ուղղությամբ աշխատել»,-ասել է Կարասինը:
armedia.am
Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության չհասան գագաթաժողովում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը չկարողացան համաձայնության հասնել Հանոյի գագաթաժողովում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:
«Այս անգամ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, բայց երկրների ղեկավարների թիմերը ծրագրում են հանդիպումները շարունակել հետագայում»,- ասվում է հրապարակված փաստաթղթում:
Թրամփը և Կիմ Չեն Ինը պլանավորվածից շուտ են լքել գագաթաժողովի անցկացման վայրը՝ Sofitel Legend Metropole հյուրանոցը:
Պաշտոնական գրաֆիկի համաձայն` երկու երկրների ղեկավարները ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք է հանդիպեին աշխատանքայն ճաշի ժամանակ, իսկ այնուհետև մասնակցեին փաստաթղթերի ստորագրմանը:
news.am
ԵԱՀԿ գործող նախագահը երկարացրել է դեսպան Կասպրշիկի մանդատի ժամկետը
ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարացվել է մեկ տարով։ Այս մասին Report-ի հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
«Ես վերանշանակել եմ դեսպան Անջեյ Կասպրշիկին որպես հակամարտության գծով իմ անձնական ներկայացուցիչ, մենք հավատում ենք Մինսկի գործընթացին եւ կշարունակենք հաջողությանն անհրաժեշտ աջակցություն ապահովել»,- ասել է Մ.Լայչակը։
Ա.Կասպրշիկն այդ պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի հունվարից։