Մամուլի տեսություն 11/3/2019
Երկուշաբթի օրը թերթերը մեծ մասամբ անդրադարձել են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի կարևոր այցին Իրաք, Իրանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ լուրջ վճռին եւ Ալժիրի իրադարձություններին:
«Խոռասան» օրաթերթ
Իրանի դիմադրողական տնտեսության վերլուծաբանների ցանցը, ԻԻՀ նախագահին ուղղված նամակում, ընդգծելով, որ Իրաքը Իրանի կարեւորագույն առեւտրային գործընկերն է, առաջարկել է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ համագործակցության փաթեթ, որը կբարձրացնի Իրանի 3 մլրդ դոլարի արտահանումն Իրաք եւ կստեղծի տարեկան 150.000 աշխատատեղ:
«Քեյհան» օրաթերթ
Իրաքը չի մասնակցի Իրանի դեմ պատժամիջոցներին
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն իր իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի Բաղդադ այցի նախօրեին Իրաքի նախագահական պալատում հանդիպել է մի շարք իրանցի լրագրողների հետ:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ալժիրի հույսը գարնանը
Կիրակի գիշեր, մինչեւ լուսաբաց, Ալժիրում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Ալժիրը գործադուլի, բախումների եւ բռնության դաշտի է վերածվել: Հրապարակված պատկերները հիշեցնում են Մերձավոր Արեւելքում արաբական գարնան խառնաշփոթի քաղցր օրերը:
Հայտարարության համաձայն, երեկ երեկոյան (կիրակի) Աբդուլ Ազիզ Բուտեֆլիկան վերադառձել է Ալժիրի նախագահական պալատ: Նա բուժման համար տեղափոխվել էր Ժնեւ (Շվեյցարիա): ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ալժիրի նախագահը դուրս է գրվել Ժնեւի հիվանդանոցից եւ առողջական լավ վիճակում չէ:
Մոտ մեկ ամիս առաջ Ալժիրում մեկնարկեցին բողոքի ակցիաներն այդ երկրի բռնապետի դեմ, երբ վերջինս հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:
Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն, Ալժիրի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ և գործադուլ է սկսվել: Բութֆալիղեն փորձում է հինգերորդ անգամ Ալժիրի նախագահ դառնալ: Նա 1999 թվականից ի վեր Ալժիրի նախագահն է:
«Քեյհան» օրաթերթ
ԻԼԻՊ-ը վերսկսել է կազմակերպվել Իրաքում եւ Սիրիայում
Իտալացի Մոնսեֆ Ալ-Մեխիրը, որը նախկինում ԻԼԻՊ-ի անդամ էր եւ երկու ամիս առաջ հանձնվեց Սիրիայի ժողովրդավարական ուժերին, հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը սկսել է վերակազմակերպել իր ուժերին Իրաքում եւ Սիրիայում: Նա ասել է, որ ԻԼԻՊ-ը հարյուրավոր զինյալներ տեղափոխելով տարբեր շրջաններ, պատրաստվում է նոր հարձակումներ իրականացնել:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Բրիտանիայի առեւտրի գերագույն հանձնակատարը հայտարարել է , որ կարճ ժամանակում կստեղծվի եվրոպական եւ իրանական ֆինանսական հատուկ մեխանիզմը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ՄԱԿ-ի պաշտոնատար. ԱՄՆ-ի պատժամիջոցները ՄԱԿ-ի գործընթացից դուրս են եւ անօրինական:
Միավորված ազգերի կազմակերպության միակողմանի պատժամիջոցների գործողությունների հանձնակատարն ասել է, որ Եվրոպայի համար անընդունելի են Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները: Նա նշել է, որ ՄԱԿ-ի գործընթացից դուրս արված պատժամիջոցներն անօրինական են:
«Իրան» օրաթրեթ
Իրանը եւ Իրաքը ձգտում են հասնել 20 միլիարդ դոլարի առևտրափոխանակման:
tert.am
Մարտի 13-ին պաշտոնական այցով ՀՀ կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Թելավի քաղաքում ներկա էր գտնվել Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Վրաստանում գտնվելով՝ նախագահ Սարգսյանը շեշտել էր, որ ակնկալում է աշխատել Վրաստանի նոր իշխանությունների հետ: «Ակնկալում ենք աշխատել նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»,- ասել էր Արմեն Սարգսյանը:
armedia.am
Պոլսո Հայոց պատրիարքական աթոռում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու է հատուկ կարգ՝ պատրիարքի հոգու հանգստությանը նվիրված:
Մարտի 11-16-ը պատրիարքարանում բացվելու է սգո մատյան:
Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։
Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը նախատեսվում է մարտի 17-ին:
news.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով վերջին հայտարարությունը մտահոգություն է հարուցում. «ԲՀԿ»
Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ կան մի քանի կետեր, որոնք մտահոգություն են հարուցում: «Մասնավորապես՝ այն, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները երկրորդ պլան են մղվում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անընդունելի է, հատկապես հայկական կողմից զիջումների մասը:
Պատգամավորը նաեւ հավելեց, որ Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ ոչ մի հարց չի կարող լուծվել առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը: