Վենեսուելայի զինված ուժերի կարողության բարձրացման վերաբերյալ Մադուրոյի հրամանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106341-Վենեսուելայի_զինված_ուժերի_կարողության_բարձրացման_վերաբերյալ_Մադուրոյի_հրամանը
2019 թվականից ի վեր Վենեսուելան ներգրավված է աննախադեպ քաղաքական ճգնաժամի մեջ: Հունվարի 23-ին, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց այդ երկրի նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 13:37 Asia/Tehran
  • Վենեսուելայի զինված ուժերի կարողության բարձրացման վերաբերյալ Մադուրոյի հրամանը

2019 թվականից ի վեր Վենեսուելան ներգրավված է աննախադեպ քաղաքական ճգնաժամի մեջ: Հունվարի 23-ին, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց այդ երկրի նախագահ:

Միացյալ Նահանգներն անմիջապես Գուայդոյին ճանաչեց ժամանակավոր կառավարության ղեկավար և պահանջեց ընտրված օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում:

ԱՄՆ պետքարուղար Մայք Պոպեոն վերջերս հայտարարել է, որ ցանկացած միջոց ,որը կարող է ԱՄՆ-ին օգնել Վենեսուելայում ժողովրդավարություն հաստատելուն,  կներառվի Վաշինգտոնի աշխատանքային օրակարգում: 

Մայք Պոպեոն  ասել է.«Ռազմական միջամտությունը շարունակում է մնալ Վաշինգտոնի տարբերակներից մեկը՝ Վենեսուելայի կառավարությանը դիմակայելու համար»: ԱՄՆ պետքարուղարը կրկին Վենեսուելայի կառավարությանը սպառնացել է ռազմական ներխուժմամբ:

Այսպես, Միացյալ Նահանգները Վենեսուելայի իշխանության և Նիկոլաս Մադուրոյի տապալման համար ռազմական սպառնալիքի քաղաքականությունն է վարում: Հաշվի առնելով Վենեսուելայի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ավելացումը, Մադուրոն արձագանքել է Վաշինգտոնի այդ քայլին:

Վենեսուելայի նախագահն առաջարկել է ավելացնել մոտ մեկ միլիոն աշխարհազորային կառավարական ուժերի թիվը: Ներկայումս, Վենեսուելայի աշխարհազորայինների թիվը  կազմում է ավելի քան երկու միլիոն մարդ:

Այս զինված ուժերը գրեթե լրացնում են նավթով հարուստ այս լատինամերիկյան երկրի զինված ուժերին: Մադուրոն, որը նախկինում հայտարարել էր Վենեսուելայի գյուղատնտեսության ոլորտում այդ զինված ուժերի ձեւավորման մասին, հավելել է, որ նրանք պետք է հրացանով պաշտպանեն իրենց երկիրը, ինչպես նաև արտադրեն ժողովրդին անհրաժեշտ գյուղմթերքը:

Խուան Գուայդոն Վենեսուելայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին բազմիցս կոչ է արել միանալ ընդդիմությանը, սակայն բանակը շարունակում է հավատարիմ մնալ Մադուրոյին: Չնայած Վենեսուելայի կառավարության և Մադուրոյի բարեհաճությանը, ընդդիմությունը դեմ է ճգնաժամի խաղաղ լուծմանը և պարզապես կոչ է անում տապալել կառավարությունը և Վենեսուելայի նախագահին:

Գոայդոյին աջակցելով, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Մադուրոյի վրա և նոր ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի կառավարության ու  այդ երկրի ազգային նավթային ընկերության նկատմամբ: ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա արեւմտյան դաշնակիցները, 10 միլիարդ դոլարի բյուջե են հատկացնելու Վենեսուելայի ժողովրդական կառավարության տապալումից հետո ձևավորված նոր կառավարությանը:

ԱՄՆ գանձապահության նախարար Սթիվ Մենուչինն ասել է, որ  շուրջ 20  հիմնականում արևմտյան երկրների տնտեսության և ֆինանսների նախարարներ, աշխատում են Վենեսուելայի տնտեսական օգնության փաթեթի վրա:  Փաթեթը նախատեսում է մոտավորապես 10 միլիարդ դոլարի ֆինանսավորում և կտրամադրվի Վենեսուելային միայն այն ժամանակ, երբ  Նիկոլաս Մադուրոյի  ժողովրդական կառավարությունը  տապալվի, և  ձևավորվի նոր կառավարություն:

Վաշինգտոնը, միջամտելով Վենեսուելայի ներքին գործերին, սպառնում է Մադուրոյի կառավարությանը աջակցող երկրներին, հատկապես՝ Ռուսաստանին եւ Չինաստանին: ԱՄՆ-ը նաև փորձեց Անվտանգության խորհրդում Վենեսուելայի դեմ բանաձևի նախագիծ մշակել, որը Պեկինի և Մոսկվայի անհամաձայնության հետևանքով ձախողել է: