Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106640-Ռուսաստանը_խստորեն_քննադատել_է_ԱՄՆ_ի_միջամտողական_քաղաքականությունը
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք նոր երանգներ ստացած ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունն արժանացել է Մոսկվայի խիստ քննադատությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2019 14:00 Asia/Tehran
  • Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք նոր երանգներ ստացած ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունն արժանացել է Մոսկվայի խիստ քննադատությանը:

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է միջազգային ասպարեզում Վաշինգտոնի ներկա քաղաքականության շարունակման աղետալի հետևանքների կապակցությամբ:

ԱՄՆ-ին իրեն համարում է համաշխարհային գերտերություն, որը կարող է բռնի ուժով իր ցանկությունները պարտադրել մյուս երկրներին: Սակայն այսօր միջազգային մյուս ուժերը, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանը և աշխարհի տարբեր շրջաններում ԱՄՆ-ի հեգեմոնիայի ու տիրակալությանն ընդդիմացող երկրները լրջորեն դեմ են հանդես եկել  այդ կողմնորոշմանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը մի հարցազրույցի ժամանակ, մտահոգություն հայտնելով տարածաշրջանային հակամարտություների վերաբերյալ, ասել է.«Մի անկախ երկրի ինքնիշխանության դեմ ուղղված արտաքին սպառնալիքի նորագույն օրինակը Վենեսուելան է,որը հայտնվել է ԱՄՆ-ի լայնածավալ միջամտությունների առջև: ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայի ընդդիմությանը և այդ երկրին սպառնում է ռազմական հարձակմամբ»:

Ռուսաստանի տեսանկյունից՝ ներկա ժամանակահատվածում ԱՄՆ-ի միջամտության վառ օրինակը  Թրամփի վարչակազմի միջամտությունն է Վենեսուելայի ներքին գործերին: Վաշինգտոնը նպատակ ունի տապալել այդ երկրի ձախամետ կառավարությանն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյին և իշխանության բերել ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գուայդոյի գլխավորությամբ կառավարություն:

ԱՄՆ-ի հեգեմոնիային ընդդիմացող համաշխարհային բլոկը հովանավորում է Մադուրոյին: Այն դեպքում երբ ԱՄՆ-ն , եվրոպական երկրները և Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի դաշնակիցները Խուան Գուայդոյին են ճանաչում Վենեսուելայի նախագահ, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Թուրքիան, Մեքսիկան , Բոլիվիան ,Կուբան և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ Մադուրոյին են ճանաչում որպես Վենեսուելայի օրինական նախագահ: Այդ երկրները խստորեն դեմ են Վենեսուելայում քաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ցանկացած ուժի կիրառմանը: Նրանք համոզված են,որ Վենեսուելայի դեմ ուժի կիրառումը աղետալի հետևանքներ է ունենալու: 

Ռուսաստանի տեսանկյունից՝ Լատինական Ամերիկայում  իր թշնամական ու միջամտողական քաղաքականության շրջանակում, Թրամփի կառավարությունը   փորձում է  քայլեր կատարել՝ Վենեսուելայի ձախամետ կառավարությանը թուլացնելու և վերջում տապալելու  և այդ լատինամերիկյան երկրում աջամետ կախյալ կառավարություն իշխանության բերելու նպատակով:Այդ կողմնորոշումը հակասում է միջազգային օրենքին: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը համոզված է,որ Վաշինգտոնը ցանկություն չունի բացահայտ ու ուղղակի ռազմական գործողություն իրականացնել Մադուրոյի դեմ  , և մտահոգ է այն բանի համար, որ նման քայլը կարող է ոտքի հանել Վենեսուելայի գործող կառավարության թիկունքում կանգնած ժողովրդին և զայրացնել նաև Լատինական Ամերիկյաի մյուս պետություններին: Այնուամենայնիվ անցյալի փորձը ցույց է տալիս,որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է իր անօրինական նպատակների առաջմղման համար: ԱՄՆ-ի կիրառած միջոցներից են՝ հիբրիդային պատերազմը, գունավոր հեղափոխությունները, ընդդիմադիր աշխարհազորայիններին աջակցություն ցուցաբերելը և պատժամիջոցների կիրառումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն Վենեսուելայի հետ կապված խախտում է միջազգային օրենքը:

Մոսկվան համոզված է,որ Կուբան և Նիկարագուան ԱՄՆ-ի միջամտությունների հետագա թիրախներն են լինելու: Այնուամենայնիվ ուժի կիրառումը պարզապես ավելի է միավորել ԱՄՆ-ի թիրախում գտնվող երկրների այդ թվում Վենեսուելայի ժողովուրդին՝  Վաշինգտոնի գերիշխանությանը դիմակայելու նպատակով: