ԱՄՆ-ի կամքից անկախ Իրան-ՌԴ կառուցողական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106723-ԱՄՆ_ի_կամքից_անկախ_Իրան_ՌԴ_կառուցողական_համագործակցությունը
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«Թեհրանն ու Մոսլվան անկախ դերակատարություն ունենալու համար, ԱՄՆ-ի քարոզչական ծավալուն հարձակումների թիրախ են դառնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2019 08:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կամքից անկախ Իրան-ՌԴ կառուցողական համագործակցությունը

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«Թեհրանն ու Մոսլվան անկախ դերակատարություն ունենալու համար, ԱՄՆ-ի քարոզչական ծավալուն հարձակումների թիրախ են դառնում»:

Հիգշաբթի օրը ՌԴ RT գործակալությանը տված հարցազրույցում, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Տարածաշրջանային անվտանգության ու կայունության պաշտպանման ոլորտում անկախ դերակատարության ու նաև ԱՄՆ-ի բռնություններին դիմակայելու պատճառով, Իրանն ու ՌԴ-ն ԱՄՆ-ի քարոզչական հարձակումների թիրախ են դառնում»:

Իրանն ու ՌԴ-ն, որպես երկու անկախ պետություններ, կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանային ու համաշխարհային հավասարությունների մեջ: Իրան-Ռուսաստան համագործակցությունը որպես երկու դաշնակից, առավել արդյունավետ է դարձրել նրանց ազդեցությունը:

Սիրիայում Իրանի ու ՌԴ-ի համագործակցության փորձը՝  հօգուտ Դամասկոսի կառավարության և ի վնաս ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխեց հրապարակային ու քաղաքական հավասարությունները: Սիրիայում ԱՄՆ-ի քայլերի ձախողումը պատճառ է դարձել, որպեսզի Վաշինգտոնը հայտարարի, որ իր ուժերին դուրս է բերում Սիրիայից:

Սիրիայում ահաբեկչության դեմ Իրանի ու ՌԴ-ի լուրջ պայքարը երկուր պետություններին վերածել է Սիրիայի պատերազմական ու քաղաքական դաշտերի հիմնական դերակատարների: Սիրիայում ներկա կայունությունն ու անվտանգությունն Իրան-Ռուսաստան համատեղ համագործակցության արդյունքն է և Մոսկվա ու Թեհրան կատարած Բաշար Ասադի այցերը կարելի է մեկնաբանել այդ շրջանակներում:

Տարածաշրջանային հավասարություններում ՌԴ-ի ու Իրանի ներկայության ու դերակատարության ազդեցությունը ԱՄՆ-ին ստիպել է դիրքորոշվել այս երկրների դեմ: Իրանի ու ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ն քարոզչական ծավալուն հարձակումներ է կազմակերպում, քանի որ այդ երկու երկրները գտնվում են Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության զարգացումների կենտրոնում: 

Թեհրան-Մոսկվա կառուցողական համագործակցությունը նպաստել է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատմանը և այս համագործակցության սահմանները միայն Սիրիայի սահմանները չեն: Իրանի ու ՌԴ-ի դիվնագետների շարունակական այցերը միմյանց մայրաքաղաքներ ցույց են տալիս, որ երկու պետությունների միջև գոյություն ունի քաղաքական ու ռազմական համագործակցությունների բարձր մակարդակ: 

Չորեքշաբթի գիշեր Մոսկվայի անվտանգության 8-րդ կոնֆերանսի անցկացմանն առնթեր Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի հետ հանդիպման ընթացքում, ՌԴ-ի ՊՆ գեներալ Սերգեյ Շոյգուն այս կապակցությամբ ասել է.«Իրան-ՌԴ ռազմական համագործակցությունները հասել են գերազանց մակարդակի»:

Միևնույն ժամանակ ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը շեշտել է.«Իրանի նկատմամբ ՌԴ-ի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ և Թեհրան-Մոսկվա հարաբերությունները դեռևս կընդլայվեն»:

Իրանի ու ՌԴ-ի համագործակցության տեսակը, որ փոխադարձ վստահության արդյունքում հասել է գերագույն մակարդակի ԱՄՆ-ի քարոզչական հարձակումների հետևանքով չգնաժամային չի դառնալու: Միջազգային կառույցների նկատմամբ Իրանի ու ՌԴ-ի հայացքը և բազմակողմանի մոտեցման ու խաղաղության դիվանագիտության նկատմամբ այս երկու պետությունների տածած հարգանքը հաստատվել է միջազգային հանրության կողմից: Այս պայմաններում ԱՄՆ-ն վնասակար քայլերով ու իր միակողմանի մոտեցումներով չի կարող խափանել  միջազգային կառույցների շրջանակներում իմաստավորվող Իրան-ՌԴ համագործակցությունները: