Լիբանանին անհանդարտությունների հետևանքով, 39 հազար մարդ փախստական է դարձել
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների սկվելուց ի վեր, 39 հազար մարդ տարագիր է դարձել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուժարիքը հայտարարել է. «Տրիպոլիի մերձակա շրջանները, որոնք նույնպես հայտնվել են բախումների կենտրոնում, ունեն խմելու ջրի, վառելիքի, սննդի, առողջապահապան ծառայությունների պակաս»:
Նախորդ կիրակի օրը, ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիայի ազգային բանակի ուժերը, ռմբակոծել էին քաղաքի հարավում տեղակայված կառավարական ուժերի «Ալֆահլ» կենտրոնատեղին:
Լիբիայի ազգային բանակը, որն արդեն երկար տարիներ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի հովանավորությամբ վերահսկում է Լիբիայի արևելյան շրջանները, վերջին ամիսների ընթացքում շարժվել է դեպի երկրի հյուսիսային շրջաններ: Սույն թվականի ապրիլի 4-ին, Հաֆթարի ղեկավարած ուժերը գրոհեցին Տրիպոլիի վրա: Ինչպես նշվում է, այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով: