ԱՄՆ-ի նավթային շրջափակումները՝ թշնամություն Իրանի ժողովրդի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106792-ԱՄՆ_ի_նավթային_շրջափակումները_թշնամություն_Իրանի_ժողովրդի_դեմ
Նշելով, որ ԱՄՆ-ի նավթային շրջափակումները թշնամություն է Իրանի ժողովրդի դեմ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն ասել է.«Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի երազանքն իրականություն չի դառնալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2019 09:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նավթային շրջափակումները՝ թշնամություն Իրանի ժողովրդի դեմ

Նշելով, որ ԱՄՆ-ի նավթային շրջափակումները թշնամություն է Իրանի ժողովրդի դեմ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն ասել է.«Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի երազանքն իրականություն չի դառնալու»:

Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը խոսում է Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու մասին:

Իրանի հետ միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնեց Իրանի դեմ միջուկային շրջափակումները: 2018թ. նոյեմբերին, Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային շրջափակումների նոր փուլն սկսվելով, Վաշինգտոնը նկատելով Իրանի նավթի գնորդների դժգոհությունը, հայտարարեց, որ ութ երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին, Թուրքիային, Հունաստանին և Իտալիային, վեց ամսով մինչև նավթի գնման այլընտրանք գտնելը, ազատում է նավթային սանկցիաներից:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մամլո մի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ քայլով, մտադիր է զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը: Պոմպեոն նշել է, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ը խոստացել են, որ միջազգային շուկաներում նավթի սակավություն չի լինելու:

Իրանի նավթի նախարարը հակադարձել է այդ հայտարարությանը: Նշելով, նրանք իրենց նավթի արտադրության տարողությունների հարցում չափազանցման են գնում, Զանգյանեն ասել է.«Իրանի նավթի մասին հաղորդագրություն տարածողները և նրանց հետ քայլ պահողները թող իմանան, որ իրենք են լինելու տուժողը»:

Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները հակասում են միջազգային կանոններին և այդ քայլն ուղղակի Իրանի ժողովրդին է թիրախ դարձրել: Իրանի արտգործնախարարի հետ հանդիպան ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ այդ շրջափակումներն իրականում Իրանի ժողովրդին պատժել են նշանակում և անընդունելի են:

«CODEPINK» հակապատերազմ խմբի հիմնադիր անդամ Մեդեա Բենիամինն ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը հանցագործություն է, որովհետև վնասում է սննդամթերք ու դեղորայք հայթայթելու ժողովրդի հնարավորությանը»:

Հաշվի առնելով Վաշինգտոնի նպատակները, այդ քայլերը վկայում են այն մասին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունները կենտրոնացած են տնտեսական հարցերի և համակարգի ու ժողովրդի միջև տարածություն ստեղծելու վրա:

Անցած չորեքշաբթի օրը, Աշխատավորի շաբաթվա առիթով, հազարավոր աշխատավորների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի ակտիվ ժողովուրդն ու զգոն պաշտոնատարները ցույց են տվել, որ եթե ձգտեն, կարող են անցնել բոլոր փակուղիներից և անշուշտ ամերիկացիների այդ ջանքերը չեն արդյունավորվելու և ԻԻՀ-ը որքան ցանկանա, կարող է նավթ արտահանել: Ըստ երևույթին ամերիկացի պաշտոնատարները մոռացել են, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվել ու չի հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումների դիմաց»:

Հայացք նետելով անցյալին, կարելի է տեսնել, որ Իրանի ժողովրդի դեմ ուղղված այդ քայլերի արդյունքում քաղաքական, մշակութային, ռազմական ու անվտանգության ոլորտներում ձախողել է ԱՄՆ-ը:

Անցած շաբաթ, Մոսկվայում կայացած անվտանգության թեմայով միջազգային նիստում,  անդրադառնալով Իրանի նավթի արտահանման ճանապարհները փակելու ԱՄՆ-ի ջանքերին, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«ԻԻՀ-ն իր ժողովրդին բարօրությունն ապահովելու և ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչուոթյան դեմ պայքարի համար, իրեն իրավունք է վերապահում օգտվել պաշտպանական միջոցներից»: