Պաղեստինի ազգային ճակատի ձեւավորումը, գործնական քայլ, դարի գործարքի պլանին դիմակայելու համար
Պաղեստինյան դիմադրության խմբերը ձեւավորեցին Պաղեստինի ազգային ճակատը` «Դարի գործարք» պլանին դիմակայելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա փեսա եւ խորհրդատու Ջերդ Քուշները պաշտոնապես չեն հայտարարել «Դարի գործարք» պլանեի մեկնարկը, սակայն գործնականում՝ պլանի հիմնական մասերն իրականացվել են:
Երուսաղեմի ամբողջական հրեականացումը, երկու երկրների ձեւավորումը, սիոնիստական ավանների շինարարությունը, բնակավայրերի ճանաչումը, Սիրիայի Գոլանի կցումն Իսրայելին և պաղեստինցի փախստականների հարցը բանակցությունների օրակարգից հանելը, «Դարի գործարք» պլանի հիմնական բաղադրիչներն են:
Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և ԱՄՆ-ի դեսպանատունը եւ Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխումից հետո կարեւոր քայլեր են կատարվել Ղոդսը լիովին հրեականացնլու ուղղությամբ: Իսրայելի կողմից Անվտանգության խորհրդի 2334 բանաձեւի խախտումով քաղաքավանների կառուցման գործընթացը շարունակվում է ավելի արագ տեմպերով: Պաղեստինցի փախստականների հարցը «Դարի գործարք» պլանի մեջ չի ընդգրկվել: Այդ հիման վրա, մարտի 2018-ից ի վեր մեկնարկեց «վերադարձի իրավունք» երթը որը շարունակվում է մինչ այժմ: Հանրահավաքի ընթացքում մինչ օրս 272 պաղեստինցի է զոհվել: Մինչ գործնական քայլեր են ձեռնարկվել «դարի գործարք» պլանն իրականացնելու համար, պասիվությունը ակնհայտ է պաղեստինյան խմբերի մոտ: «Դարի գործարք» պլանն կանխելու համար, արված քայլերից հենց նույն հանրահավաքն են, որը ճնշվել է Իսրայելի կողմից, իսկ միջազգային հանրությունը որեւէ քայլ չի ձեռնարկել Իսրայելի բռնությանը դիմակայելու համար:
Պաղեստինյան քաղաքական խմբերը որեւէ հատուկ գործողություն չեն արել «Դարի գործարք» ռասիստական պլանի դեմ, եւ ապրիլի 27-ին ձևավորվել է Պաղեստինի ազգային ճակատը, և սա առաջին քաղաքական քայլն է այդ ուղղությամբ:
Այդուամենայնիվ ազգային ճակատը ձեւավորվել է միայն Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) եւ իսլամական ջիհադի աջակցությամբ, եւ Ֆաթհի եւ նրա դաշնակիցները ներկա չեն ազգային ճակատում:
Փաստն այն է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները, անկախ միակողմանի և միջազգային իրավունքի նկատմամաբ ընդունած անտարբեր մոտեցումից, Պաղեստինյան խմբերի, հատկապես Ֆաթհի եւ դիմադրության շարժման խմբերի միջեւ եղած տարաձայնությունները օգտագործվել են «դարի գործարք» պլանի խթանման համար:
Ներկայումս Իսլամական Ջիհադը եւ Համասը , համատեղելով իրենց ուժերը, ցույց են տվել իրենց վճռականությունը «դարերի գործարք» պլանին դիմակայելու համար:
«Դարերի գործարք» պլանին դիմակայելու առիթով կայացած կոնֆերանսի ընթացքում, Համասի ղեկավարներից Սալեհ Ալբադվիլն ասել է, որ, դարերի գործարքի հետ կապված առաջին քայլը Պաղեստինի բոլոր ներքին ուժերը համախմբելն է եւ իսլամական եւ արաբական ումայի միավորումը պաղեստինյան հարցի շուրջ:
Սալեհ Ալբադվիլի խոսքերի կարևոր մասն այն էր որ նա ակնարկել է իսլամական եւ արաբական ումայի միավորումը պաղեստինյան հարցի շուրջ: Մի թեմա, որի պակասը նույնիսկ ավելի քան պաղեստինյան խմբերի տարաձայնությունները առիթ է ստեղծել Թրափմի եւ Նեթանյահուի համար, որպեսզի կարողանան առաջ մղել դարի գործարք ծրագիրը:
Անկասկած, եթե իսլամական աշխարհում չլիներ տարձայնություններ և արաբական որոշ երկրներ չհետևեին Թրամփի քաղաքականությանը, ինչպես նաեւ որոշ արաբական երկրների ղեկավարների կրավորական մոտեցումը, Թրամփը եւ Նեթանյահուն չեին համարձակվի սիոնիստական ռեժիմի նպատակներին հասնելու համար՝ օկուացնել Պաղեստինի եւ Սիրիայի տարածքները :