ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը՝ Վաշիւնգտոնի կողմից պայմանագրի բացահայտ խախտում
ՀԳՀԾ-ն շատ կարևոր համաձայնագիր է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ: Սակայն ԱՄՆ-ն 2018թ մայիսի 8-ին դուրս եկավ այս համաձայնագրից, դրա գործադրումը դադարեցնելու նպատակով: ՄԱՆ-ի այս քայլը չընդունվեց ՀԳՀԾ-ի անդամ մյուս երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը 2018թ օգոստոսին և նոյեմբերին, երկու փուլով վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները և այսօր էլ շարունակում է դրանք խստացնել:
Այսօր արդեն մեկ տարի է անցել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, դրա հետևանքները կրում է ողջ աշխարհը: ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը ոչ միայն վտանգի տակ է դնում միջազգային պայմանագրերի հեղինակությունը, այլև բացասական հետևանքներ է ունենալու միջազգաիյին ու տարածաշրջանային անվտանգության վրա:
Թրամփը հայտարարեց, որ Իրանը չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և Վաշինգտոնը չի հասել համաձայնությամբ նախաստեված իր նպատակներին: ՀԳՀԾ-ի անդամ մոյուս երկրները, սակայն, ունեն այլ կարծիք: Թրամփի կառավարությունը բազմիցս արծարծել է ՀԳՀԾ-ի հարցը և նույնիսկ Թեհրանին մեղադրել է միջուկային զենք արտադրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու մեջ: Սակայն ԱԷՄԳ-ն, Թրամփի սուտ հայտարարությունները չի ընդունել և 14 անգամ հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն նույնպես ԱԽ-ում հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին: Նա նշել է, որ 2009 թվականից հետո, Իրանի միջուկային գործունեության մեջ որևէ շեղում չի գրանցվել: Ըստ երևույթին, ԱՄՆ-ն ուշադրություն չի դարձնում այս զեկույցներին և շարունակում է հետևել Սիոնիստական ռեժիմի անհիմն հայտարարություններին:
Մյուս կողմից, Թրամփը ավելացրել էր իր պահանջները Իրանի նկատմամբ: 2018թ մայիսին ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին ներկայացրեց 12 պահանջ, որոնց թվում՝ միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցումը, Իրանի տարածաշրջանային ազդեցության նվազումը և Իրանին տարածաշրջանային ու միջազգային կարողություններից զրկելը: ԱՄՆ-ի այս անօրինական պահանջների, ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով, Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասը: ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է սպառնալիքի, պարտադրանքի և ուժի վրա: Այդուհանդերձ, Իրանը վերջն 40 տարիների ընթացքում դիմարել է ԱՄՆ-ի քայլերին և փաստորեն եչզաքացրել Վաշինգտոնի սադրանքները: Միևնույն ժամանակ, Իրանը փաստել է, որ կարող է դիմագրավել ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Թրամփի կառավարության թշնամական քաղաքականությանը: