Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է լրտեսության մեջ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն Ադրբեջանին մեղադրել է այդ երկրի դեմ լրտեսություն իրականացնելու մեջ:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ ասված է.«Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը, համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը»:
Հայաստանն այն դեպքում է մեղադրում Ադրբեջանին, երբ Բաքվի ու Երևանի ղեկավարները խոստովանել են,որ վերջերս Վիեննայում կայացած վերջին նիստում և Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում հաջողություններ են արձանագրվել: Այնուամենայնիվ կասկած չկա, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի ու Երևանի ղեկավարների հիմնական խնդիրը փոխվստահության բացակայությունն է: Այս կապակցությամբ, ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ Գեորգի Ֆեդորովն ասել է.«Բաքվի ու Երևանի միջև փոխվստահության բացակայությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկարատև գործընթաց է, այդ իսկ պատճառով, այն պահանջում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների ու կառավարությունների համատեղ ջանքերը»:
Ի դեպ, մի շարք արտաքին գործոններ նպաստում են կողմերի միջև անվստահության գործընթացին: Իսրայելի ռասայական ռեժիմի լրատվամիջոցները տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր հոդվածներով ամրապնդում են թշնամի կողմերի միջև թշնամանքը: Որպես օրինակ, կարելի է անդրադառնալ «Իսրայել Հայում» թերթի վերջերս տպագրած հոդվածին, որում նշված է.«Հայերը 1993 թվականին գրավեցին «Լալե Թափե»-ն և այնտեղ անպարտելի դիրքեր ստեղծեցին: Սակայն ազերի զինվորներն ու սպաները համարյա 20 րոպեի ընթացքում ազատագրեցին այդ տարածքը»:
Փաստորեն Սիոնիստական ռեժիմն այդ և նմանատիպ հոդվածներով նպատակ ունի խորացնել թշնամանքը հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների միջև,որոնք անցած երեք տասնամյակների ընթացքում պատերազմի մեջ են եղել ԼՂ-ի տարածքի սեփականատիրության հարցով:
Թել Ավիվի կողմից նման քայլերի առկայությամբ և կողմերի միջև ռազմական բախումների ավերիչ լինելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների խոստովանությամբ հանդերձ, Երևանն ու Բաքուն պետք է առավել քան երբևէ, կենտրոնանան խաղաղ ու լարվածություններից հեռու լուծման ելքերի վրա:
Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական կառույցների միմյանց հասցեին հնչեցրած քննադատությունների ու մեղադրանքների շարունակումը կարող է բացասաբար ազդել Ղարաբաղյան խաղաղության բանակցությունների գործընթացի վրա: