Իրանը հյուրընկալում է աֆղան փախստականներին. Մոռացված միջազգային պարտականություններ
Շաբաթ օրը, պատասխանելով Իրանում աֆղան փախստականներին հյուրընկալելու մասին իր հայտարարության վերաբերյալ տարածված որոշ թյուրիմացություններին, Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերով փոխնախարար՝ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Չի քննարկվում Իրանից աֆղան փախստականներին վտարելու հարցը, սակայն Աֆղանստանում բազում խնդիրների հեղինակ հանդիսացող մարդիկ պետք է կատարեն իրենց պարտավորությունները»:
Իրանը շուրջ չորս տասնամյակ հյուրընկալել է աֆղան փախստականներին և հպարտ է այդ հարցում: Սակայն մյուսներից ևս պահանջում է կատարել իրեց հանձնառությունները: Թմրաբիզնեսի դեմ Իրանի ձեռնարկած քայլերը և Եվրոպայի թերացումներն այդ հարցում Արևմուտքի երկակի վերաբերմունքի վառ օրինակ են: Աֆղանստանից Եվրոպա թմրանյութ մաքսանենգողների դեմ պայքարում նահատակվել են Իրանի ավելի քան 4 հազար սահամնապահներ ու ոստիկաններ:
Փախստականների ներկայության շարունակվելը խնդիրներ է առաջացնում, որ ոչ մի հյուրընկալ պետություն չի կարող միայնակ հարթել դրանք:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդման համաձայն, Իրանում ապրում են շուրջ մեկ միլիոն օրինական գրանցված աֆղաններ: Շուրջ երկու միլիոն աֆղաններ ևս ապօրինի և առանց անձնագրի են ապրում Իրանում: ԻԻՀ-ը սակայն երբեք չի թերացել փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում: Իրանում աֆղանստանցի երեխաների կրթության մասին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանն ամենազարգացած քաղաքականություններից է փասխատականներին օգնություն ցուցաբերելու համար:
2015թ. մայիսին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ոչ մի աֆղանստանցի երեխա, անգամ անօրինական փախստականների երեխաները չպետք է զրկվեն ուսումից և Իրանում բոլորը պետք է դպրոց հաճախեն»:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրավորման հարցերով տնօրեն Սավալա Շեյմեմն այդ մասին ասել է.«ԻԻՀ մարդասիրական այս մոտեցումը բարձր է գնահատվում աշխարհի կողմից»:
Վիճակագրության համաձայն, Իրանի համալսարանների շուրջ 17 հազար աֆղան ուսանողներ և 25 հազար շրջանավարտներ որպես գիտական ու մշակութային ոլորտի մտավորականներ, պատրաստ են նոր Աֆղանստան կերտել:
Իրողությունն այն է, որ փախստականի շրջանից անցնելը շատ բարդ ու դժվար է: Եվ այս շրջանը հնարավոր կլինի տոկալ միայն նրանց նկատմամբ քաղաքական նկատառումներից հեռու, իրական հովանավորություն ցուցաբերլով:
ԻԻՀ այսօրվա խոսքն այն է, որ Աֆղանստանի փախստական ժողովրդի տառապանքն ու ցավը կավարտվի միայն այն դեպքում, երբ այդ երկրում անվտանգություն ու կայունություն կհաստատվի:
Այս բոլորն այն դեպքում, երբ Աֆղանստանում խնդիրների և ժողովրդի փախստականի վիճակում հայտնվելու իրական մեղավորներն արևմուտքցիններն են ու նրանք, ովքեր ստեղծել ու հովանավորում են ահաբեկչկան խմբավորումներին: Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հավաստիացրլ է, որ չի կրելի թե շրջափակել, թե չհամագործակցել և թե սպասելիք ունենալ նրանց համար խնդիրներ չառաջանա և բոլոր ծախսերը հոգա ԻԻՀ-ը: