Սաուդյան Արաբիայում շիաներին կոտորելու տարբեր կողմերը
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը, Ղաթիֆ շրջանի Սենաբես շիաբնակ քաղաքավանի վրա հարձակման ժամանակ, սպանել են առնվազն 8 մարդու:
Սաուդյան Արաբիայի Ղաթիֆ շրջանի քաղաքացիների սպանությունը տարբեր պատճառներ ունի:
Առաջին. Ալե-Սաուդի անվտանգության ուժերի և Ղաթիֆ շրջանի բնակչության միջև բախումները կապված են կրոնական ինքնության հետ: Սաուդյան Արաբիայի Ղաթիֆի շրջանի մեծամասնությունը շիաներ են:
Սաուդյան Արաբիան, որը իրեն համարում է սունի մուսուլմանների առաջնորդը, խտրականությամբ է վերաբերվում շիաների հետ և նրանց համարում է երկրորդ կարգի քաղաքացիներ:
Սաուդյան Արաբիայի խտրական մոտեցումը պատճառ է դարձել, որ այդ երկրի շիաբնակ շրջաններում ձևավորվեն քաղաքացիական շարժումներ և տեղի են ունենում հակակառավարական բողոքի ցույցեր: Հետևաբար, Սաուդյան իշխանությունը չի խուսափում ճնշել շիա քաղաքացիներին:
Երկրորդ. Ալ Սաուդի բռնությունները Ղաթիֆի շրջանի քաղաքացիների դեմ չի սահմանափակվում ֆիզիկական ոտնձգությամբ միայն, այն նաև ներգրավում է բռնության այլ ձևեր, ներառյալ շրջափակումը և տնային ստուգումները, անցակետերի հաստատումը, հիմնական երթուղիների արգելումը, ակտիվիստների և քաղաքացիական շարժումների հետապնդումը, ինչպես նաև ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալումը և մահպատժի դատավճիռների արձակումը շարժումների ղեկավարների և ակտիվիստների համար:
Երրորդ. Ալե Սաուդի ռեժիմը Սաուդյան Արաբիայի շիաներին ճնշելու համար ընդունել է ահաբեկչության մասին կեղծ օրենք: Այս օրենքի համաձայն, Սաուդյան իշխանություների դեմ ցանկացած ընդդիմություն և քննադատություն համարվում է հասարակական կարծիքի խափանում և երկրի անվտանգության դեմ ուղղված քայլ:
Չորրորդ. շիաների դեմ գործադրվող բռնությունը դարձել է Սաուդյան Արաբիայի Ալե Խալիֆայի ռեժիմի բռնաճնշման կայացած գործելաձև, որը վկայում է շիաների դեմ կառուցվածքային բռնության մասին: Այս կառուցվածքային բռնությունը արմատավորված է վահաբիական ուսմունքների և շիաների գաղափարախոսության միջև գոյություն ունեցող հակասության մեջ:
Վահաբիականությունը, որն ունի ծայրահեղ մտածողություն և ահաբեկչական խմբերի մեծ մասի գաղափարախոսությունը հիմնված է այդ մտածողության վրա, շիաներին թշնամի է համարում: Այս մտածողությունը տարածվել է Սաուդյան Արաբիայի իշխանության կառուցվածքի վրա և ավելացրել է շիաների դեմ ճնշումները:
Հինգերորդ. Այն պայմաններում, երբ Սաուդյան ռեժիմը մեծացրել է բռնությունն ու ճնշումը շիաների դեմ մարդու իրավունքների հավակնորդ արևմտյան երկրները լռում են Սաուդյան Արաբիայում շիա բնակչության ճնշման հանդեպ: Ալե Սաուդի կողմից շիաների ճնշումների վերաբերյալ արևմտյան երկրների պասիվ մոտեցումը վկայում է մարդու իրավունքների վերաբերյալ նրանց երկստանդարտ մոտեցման մասին:
Իրականում, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ արևմտյան ուժերը երբ իրենց շահերի և արժեքների միջև հակասություն է առաջանում արժեքները զոհաբերում են սեփական շահերի համար:
Ալ Սաուդը հասկանալով այս իրավիճակը և փողեր բաժանելով ու արևմտյան զենքեր գնելով, ավելի է մեծացրել բռնությունը Սաուդյան Արաբիայում: Հատկապեսպես, վերջին չորս տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայում Մոհամմեդ Բին Սալմանի վարած քաղաքականությունները ավելի է մեծացրել բռնաճնշումներն այդ երկրում: