Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների տանկերներիի պայթյունի տարբեր կողմերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107327-Սաուդյան_Արաբիայի_և_Էմիրությունների_տանկերներիի_պայթյունի_տարբեր_կողմերը
Կիրակի օրը ԱՄԷ-ի Ալ-Ֆուջեյրա նավահանգստում նավթային տանկերներում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 7 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 14:28 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի և  Էմիրությունների տանկերներիի պայթյունի տարբեր կողմերը

Կիրակի օրը ԱՄԷ-ի Ալ-Ֆուջեյրա նավահանգստում նավթային տանկերներում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 7 մարդ:

Ալ-Ֆուջեյրա նավահանգստում տեղի ունեցած պայթյունները կարելի է մեկնաբանել մի քանի կողմից: 

Նախ, պայթյունները մեծ հարված էին ԱՄԷ-ի համար: Այդ իսկ պատճառով, Էմիրության պաշտոնյաները հերքել են Ալ-Ֆաջիրայում տեղի ունեցած միջադեպը: Սակայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն անդրադարձան այդ դեպքին, Աբու Դաբիի պաշտոնյաները ստիպված եղան հաստատել միջադեպը: Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալիդ Ալ-Ֆալահն  խոստովանել է, որ միջադեպի ժամանակ խոշոր վնասվածքներ են ստացել երկու Սաուդյան նավթային տանկերներ: 

Երկրորդ, այս դեպքը ցույց է տալիս ԱՄԷ-ի պաշտպանության և անվտանգության համակարգի թուլությունը, քանի որ դեռ պարզ չէ, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել:

Երրորդ, թեև ԱՄԷ-ի և  Սաուդյան Արաբիայի նպաշտոնյաները փորձելու են միջադեպը կապել դիմադրության առանցքի հետ և այս միջադեպը օգտագործել, որպես դիմադրության առանցքին հարված հասցնելու համար, ինչպես նաև նվազեցնելու  համար իրենց դեմ ուղղված քաղաքական և անվտանգության  սպառնալիքների հետևանքները: Նման մեղադրանքները միտում ունեն մեղքը բարդել ուրիշների ուսերին: Թվում է, որ այս դեպքը տարածաշրջանային զարգացումներում և հատկապես ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և Եմենի պատերազմին ԱՄԷ-ի մասնակցելու արդյունքն է:

Իրականում, այս դեպքը կարող է պայմանավորված լինել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչության հետ, որն այժմ վերադարձել է իրենց կողմը:

Չորրորդ. Արաբ վերլուծաբան Աբդուլ Բարի Աթաֆանը գրել է, որ Ալ-Ֆուջիրայում տեղի ունեցած պայթյունները կատարվել են տարածաշրջանում գաղտնի կորիզների կամ Իսրայելի ուժերի կողմից, որոնք փորձում են լարվածություն առաջացնել Պարսից ծոցի տարածաշրջանում:

Այս կապակցությամբ Աթաֆանն անդրադառնալով շաբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից արված նախազգուշացմանը հավելել է, որ շաբաթ օրը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ առևտրային նավերն, այդ թվում՝ տանկերը: 

Իրականում, այս վերլուծությունը ենթադրում է, որ դիմադրությանը դեմ ուժերը կամ Իսրայելի գործակալները, կանխամտածված  ձևով պլանավորել են  Ալ-Ֆուջիրայի պայթյունները, օգտագործելով  լրատվամիջոցները, Իրանին և դիմադրության առանցքին մեղադրելով պայթյունի իրականացման մեջ և ԱՄՆ-ին խրախուսելով Իրանի կամ դիմադրության խմբերի դեմ պատերազմ հրահրել տարածաշրջանում:

Այս դեպքը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ անցած շաբաթ  Գազայի հատվածում տեղի ունեցած պատերազմից միայն 4 օր անց,  Իսրայելի ռեժիմն  ստիպված եղավ ընդունել հրադադարը:

Հինգերորդ. Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտել է Ալ-Ֆուջիրայի պայթյունները, որպեսզի ապացուցի, որ բոլոր պայմաններում կարևորում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Անդրադառնալով ծովային երթևեկության անվտանգության վրա նման դեպքերի բացասական հետևանքներին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին մտահոգություն է հայտնել Օմանի ծովում մի քանի տանկերներում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և տարածաշրջանի երկրներին կոչ է արել պարզաբանել այդ դեպքի մանրամասները: