Իրանի տարածաշրջանային ակտիվ դիվանագիտությունը, Զարիֆն այցելել է Հնդկաստան
Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այցը Հնդկաստան, որը տեղի է ունեցել Թուրքմենստան այցից անմիջապես հետո, վկայում է տարածաշրջանային հարաբերություններում ԻԻՀ ակտիվ դիվանագիտության մասին:
Թուրքմենստան կատարած այցի ավարտին, Զարիֆն ասել է.«Այդ հանդիպումների ժամանակ խոսվել է երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի մասին և երկու երկիրը համաձայնության են եկել ընդլայնել երկկողմ համագործակցությունները՝ տրանսպորտի, էներգիայի, տարանցման, առևտրի և թմրանյութի դեմ պայքարի ոլորտներում:
Իրանի արտգործնախարարի այցը Նոր Դելի ևս մեկնարկել է, կարևորելով բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը:
Կարևոր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, բանկային, տրանսպորտի և Չաբահարի ռազմավարական նավահանգստում ներդման ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր ունեցած լայնածավալ կապերի շնորհիվ, Հնդկաստանը մտել է երկկողմ ու բազմակողմ տնտեսական փոխհարաբերությունների նոր փուլ:
Հետևաբար, հաշվի առնելով էներգիայի ապահովումը և Չաբահարի նավահանգստի և Հյուսիս-Հարավ միջանցքի ճանապահով Իրանի տրանզիտային երթուղուն հասանելիությունը, Հնդկաստանը խորապես կարևորում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը:
Տնտեսական բարձր աճով, Հնդկաստանն էներգիայի ապահովման վստահելի աղբյուրների կարիք ունի և Իրանը կայուն տարբերակ է այդ նպատակի համար: Հնկաստանը նավթի ամենամեծ ներկրողն ու սպառող երկիրն է աշխարհում և Չինաստանից հետո, Իրանի նավթի երկրորդ խոշոր գնորդը: Ակնհայտ է, որ էներգիայի աղբյուրներին ազատ հասանելիության ճանապարհին ցանկացած արգելք, կարող է բացասաբար ազդել էներգիայի խոշոր սպառող երկրների տնտեսության վրա:
Անցած տարի, Նոր Դելիում, Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Սուշմա Սուարաջն ասել է.«Հնդկաստանը հստակ հայտարարել է, որ չի հովանավորում ԱՄՆ-ի շրջափակումները»:
Վերջին տարիների ընթացքում, բազում համաձայնագրեր են ստորագրվել երկու երկրի միջև, որոնցից 15-ը վերջնականացվել են 2018թ. փետրվարին Ռոհանիի Նոր Դելի կատարած այցի ընթացքում: Կրկնակի հարկերի գանձումից խուսափելը, գյուղատնտեսական ոլորտում համագործակցությունը, երկու երկրի առևտրային պալատների միջև համագործակցության ընդլայնումը և բանկային համաձայնությունները, երկու երկրի միջև ստորագրված պայմանագրերի կետերն են կազմում:
Հատկապես Չաբահարի նավահանգստի նախագծում Թեհրան-Նոր Դելի համագործակցությունը, պատեհ առիթ է՝ առևտրի և միջազգային շուկաներին արագ ու ապահով հասանելիության համար:
Այս բոլորը նկատի առնելով, Զարիֆի այցը Նոր Դելի, կարելի է գնահատել Իրանի ակտիվ դիվանագիտության և Թեհրան-Նոր Դելի երկկողմ հարաբերությունների ընդլայնման շրջանակում: Հատկապես որ Զարիֆին ընկերակցում է քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն: