Պուտինը հրաման է արձակել Ռուսաստանի ավիատիեզերական ուժի զարգացման վերաբերյալ
Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանը մեծ քայլեր է արել Զինված ուժերի արդիականացման և ռազմավարական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Մայիսի 13-ին ունեցած ելույթում, Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել Ռուսաստանի ավիատիեզերական ուժի զարգացման և որպես այդ երկրի պաշտպանական գերակայություն՝ գերձայնային զենքերի դիմաց պաշտպանական ուժ ձևավորելու մասին:
Նշելով, որ մոտ ապագայում մեծ նշանակություն կստանա ավիատիեզերական ուժը, ՌԴ նախագահն ասել է.«Մենք գիտենք, որ ներկայումս միայն Ռուսաստանը գերձայնային զենքեր ունի, սակայն գիտակցում ենք, որ առաջատար երկրները ևս վաղ թե ուշ նման զենքեր ձեռք կբերեն: Բոլորիս համար ավելի լավ կլինի, որ դա ավելի ուշ տեղի ունենա նրանց համար»:
Ներկայումս Միացյալ Նահանգները, Չինաստանը և մի քանի եվրոպական երկրներ, ինչպես Ֆրանսիան փորձարկում են գերձայնային զենքեր, այդ թվում գերձայնային հրթիռներ:
Պուտինն ընդգծել է.«Ռուսաստանի ավիատիեզերական ուժի գլխավոր պարտականություններից մեկը տիեզերքում վերահսկողության մեծացումն է»:
Ռուսների տեսանկյունից, ներկայումս ընթացող ռազմական հակամարտությունների մեկնաբանումը ցույց է տալիս, որ արդիական հրթիռային պաշտպանության համակարգերի զարգացումը պետք է լինի Ռուսաստանի ավիատիեզերական պաշտպանության ուժերի կարևոր գերակայություններից մեկը:
Մյուս կողմից այն զենքերը, որոնց Պուտինը, որպես գերձայնային զենքեր է նշել, վերլուծաբանների կարծիքով կարող են փոխել պատերազմներում ընդունված կանոնները և փոփոխության ենթարկել ռազմավարական հավասարակշռությունը: Այդ զենքերը մեկնաբանվում են որպես խաղի կանոնները փոխոխության ենթարկող զենքեր: Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պաշտոնյաները համոզված են, որ հաշվի առնելով Ռուսաստանի սպառազինական նոր ծրագիրը, ի զորու են համարժեք հակազդեցություն ցուցաբերել արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի սպառնալիքներին:
Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի կողմից ավիատիեզերական ուժ ձևավորելու բնագավառում ԱՄՆ-ի վերջին քայլերը և գերձայնային սպառազինության առումով սպառնալիքների ավելացումը, Պուտինը կարևորում է Ռուսաստանի ավիատիեզերական ուժի զարգացումը:
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ասում է.«Մենք գտնվում ենք գերտերությունների մրցակցության դարաշրջանում, և հաջորդ պատերազմը կարող է լինել այնպիսի պատերազմ, որի հաղթողն ու պարտվողը տիեզերքում կպարզվի: Չինաստանի ու Ռուսաստանի քայլերի պատճառով այլևս տիեզերքն էլ ապահով վայր չէ և դարձել է պատերազմի դաշտ: Սա ենթադրյալ սպառնալիք չէ: Այն այսօրվա սպառնալիք է: Մենք չենք ուզում մեր ձեռքերը ծալած նստել և դիտողի դերում հանդես գալ»:
Հաշվի առնելով, որ Թրամփի կառավարությունը կարևորում է միջուկային զենքերի արագ և ծավալուն զարգացումը, տիեզերական ուժի ստեղծումը, տիեզերքում իշխելու փորձերը և հակահրթիռային համակարգերի տեղակայումը Ռուսաստանի ռազմավարական հրթիռային կարողության ազդեցությունը թուլացնելու նպատակով, դրական հեռանկար չի սպասվում որպես ՆԱՏՕ-ի պարագլուխ ԱՄՆ-ի միլիտարիստական ու միակողմանի դիրքորոշման փոփոխման վերաբերյալ: ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են Ռուսաստանի հետ ռազմական առճակատմանը: