Պոմպեոյի այցը Ռուսաստան՝ Վաշինգտոնի և Մոսկվայի տարաձայնությունները նվազեցնելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107386-Պոմպեոյի_այցը_Ռուսաստան_Վաշինգտոնի_և_Մոսկվայի_տարաձայնությունները_նվազեցնելու_նպատակով
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, մայիսի 14-ին ժամանել է ՌԴ Սոչի քաղաք, որտեղ հանդիպել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 15, 2019 08:03 Asia/Tehran
  • Պոմպեոյի այցը Ռուսաստան՝ Վաշինգտոնի և Մոսկվայի տարաձայնությունները նվազեցնելու նպատակով

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, մայիսի 14-ին ժամանել է ՌԴ Սոչի քաղաք, որտեղ հանդիպել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Պոմպեոյի այցի նպատակն էր ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գտնել ընդհանուր համագործացկութան եզրեր՝ տարաձայնությունները նվազեցնելու նպատակով: Նա ասել է. «Ճիշտ չէ, երբ ասում են, որ մենք բոլոր ոլորտներում մրցակցում ենք: Հույս ունեմ, որ կգտնենք այնպիսի ոլորտներ, որտեղ կկիսենք մեր ընդհանուր շահերը: Ես կարծում եմ, որ սպառազինության վերահսկողության հարցում և միջուկային զենքի չտարածման ինչպես նաև տարածաշրջանային ահաբեկչության դեմ պայքարում, կարող ենք հասնել որոշակի արդյունքների»:

Երկու գերտերությունների միջև առկա խնդիրները՝ միջուկային կարողության, էներգետիկ ոլորտի և Եվրոպայի արևելքում, Ասիայի արևմուտքում ու հարավային Ամերիկայում ազդեցության հարցում, պատճառ են դարձել, որ Վաշինգտոնն իր միջուկային նոր դոկտրինայի և ազգային անվտանգության ռազմավարության հարրցերում, Ռուսաստանին համարի իր դեմ ուղղված ամենախոշոր սպառնալիքը՝ Մոկսվային բնութագրելով որպես առաջին միջուկային սպառանլիք:

Մոսկվայի դեմ ուղղված Վաշինգտոնի սպառնալիքներն անպատասխան չեն մնացել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահական ընտրութուններում Ռուսաստանի միջամտության հարցը պատճառ է դարձել, որ 2017թ օոգստոսից, Ռուսաստանի դեմ սահմանվեն աննախադեպ պատժամիջոցներ: Թրամփի կառավարությունն այս պատրվակով ներկայումս թույլ չի տալիս, որ Ռուսաստանի և Երոպայի միջև տնտեսական կապերը զարգանան և «Նորդ Սթրիմ 2» խողովակաշարը կառուցվի: Խողովակաշարի կառուցման արդյունքում, նախատեսվում է ավելացնել ռուսական գազի արտահանումը Եվրոպա: Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս խնդրին, Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության գործով հատուկ քննիչ Ռոբերթ Մյուլլերի զեկույցը մերժել է Թրամփի և Ռուսաստանի միջև ցանկացած կապի առկայություն:  

ԱՄՆ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը, չնայած տարաձայնություններին, ցանկանում է զարգացնել կապերը Ռուսաստանի հետ:Պոմպեոն հուսյ է հայտնել, որ համատեղ ջանքեը կնպաստեն ԱՄՆ-ՌԴ կապերի կայունացմանը:

Սակայն ռուսները հայտարարել են, որ այս ոլորտում որևէ առաջխաղացում չկա և եթե չլինեն ընդհանուր շահերին համապատասխանող ոորտներ, բանակցություններ նույնպես չեն լինի:

ՌԴ ԱԳՆ խորհրդական Յուրի Ուշակովի ասելով. «Պուտինի և Պոմպեոյի հանդիպման արդյունքում որևէ առաջընթաց չի նկատվել, սակայն ԱՄՆ-ն հանդիպումը կառուցողական է որակել»:

Այսպիսով, պետք է սպասել, որ Մոսկվա-Վաշինգտոն տարաձայնություններն այդ թվում նաև ՀԳՀԾ-ի շուրջ, կշարունակվեն: Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի ներկա անմխիթար վիճակի պատասխանատուն է, պնդելով, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ համաձայնությանը: Լավրովն այս կապակցությամբ ասել է. «Մոսկվան ու Վաշինգտոնը բազմաթիվ տարաձայնություններ ունեն այս հարցում»:

 Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերին, նա հավելել է, որ դա միայն մեծացնում է տարածաշրջանի լարվածությունը: Լավրովն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի նավթի վաճառքի վրա սահմանափակումներ դնելն, ավելի կսրեն առկա լարվածությունը