ԱՄՆ-ը զգուշացրել է Եվրոպային անկախ պաշտպանական ռազմավարության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Ամերիկայի և Եվրոպայի միջև հիմնական վեճերից մեկը նրանց հակասական դիրքորոշումն է եվրոպական պաշտպանական քաղաքականության և կառուցվածքի և ՆԱՏՕ-ի դերակատարության մասին:
Այս խնդիրը պատճառ է դարձել, որ ԵՄ երկրները փորձեն պաշտպանական և անվտանգության ոլորտներում անկախ եվրոպական մեխանիզմներ ստեղծել:
Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի կառավարությունը դժգոհ է այս գործընթացից: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ն սպառնում է Եվրամիությանը, որ եթէ փորձի անկախ պաշտպանական և ռազմական նախագծեր իրականացել, ապա Վաշինգտոնը կվերանայի իր առևտրային և քաղաքական հարաբերությունները Եվրոպայի հետ:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) սպառնացել է, որ եթէ Եվրամիությունը միակողմանիորեն շարունակի իրականացնել իր պաշտպանական ծրագրերը, Վաշինգտոնը փոխադարձ քայլեր կձեռնարկի Եվրոպայի դեմ:
Այսպիսով, եթե Եվրամիությունը փորձի միակողմանի ձեռնարկել պաշտպանական և ռազմական նախագծերի իրականացումը կամ խուսափել երրորդ երկրների, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ համագործակցելուց, ապա ԱՄՆ-ը կվերանայի իր առևտրային և քաղաքական հարաբերությունները Եվրոպայի հետ:
Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Ալեն Լորդը, 2019-ի մայիսին մի նամակ հղելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, քննադատել է պաշտպանական և ռազմական ոլորտներում Եվրամիության ձեռնարկած անկախ քայլերը:
Սա այն դեպքում, երբ Բրյուսելը փորձում է առանց ԱՄՆ-ի ներկայության, պահպանել կամ մշակել եվրոպական ռազմական պլաններ:
Լորդն իր նամակում գրել է, որ Եվրամիությունը միակողմանիորեն իրականացրել է իր պաշտպանական և ռազմական նախագծերը և դրանով իսկ սպառնում է ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև ԱՄՆ-Եվրոպա ռազմական համագործակցություններին:
Պենտագոնի փոխնախարարն ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները նման սահմանափակումներ կիրառի իր դաշնակիցների նկատմամբ, ապա դա անընդունելի է Վաշինգտոնի գորընկերների կողմից: Անցյալ չորս տարիների ընթացքում զգալիորեն աճել են անկախ եվրոպական ռազմական ուժ ստեղծելու, Եվրամիության գլոբալ ռազմավարության մշակման և եվրոպական ռազմական և անվտանգության կառույցների ստեղծման ջանքերը: Գերմանիան եւ Ֆրանսիան, որպես Եվրամիության կարևորագույն երկրներ, առաջատար դեր են խաղում այս գործընթացում և փորձում են որքան հնարավոր է շուտ ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ կառույցներ:
Այդուամենայնիվ Վաշինգտոնը դժգոհ է այս գործընթացից: 2018 թ.-ին Թրամփը խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը՝ եվրոպական անկախ բանակ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ:
Թրամփի ընդգծմամբ, Մակրոնն առաջարկում է, որ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի սպառնալիքները դիմակայելու համար Եվրոպան պետք է ունենա իր սեփական բանակը: Սա շատ վիրավորական է:
Չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ըդդիմությանը, թվում է, որ Եվրամիությունը վճռական է հնարավորինս շուտ ստեղծել պաշտպանական և ռազմական անկախ կառույցներ: