Պուտինն ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի բացառիկ թափանցիկությունը
2015թ. հուլիսին Իրանի ու «5+1» միջև կնքվեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ ՀԳՀԾ-ն, որ գործադրման հանձնվեց 2016թ. հունվար ամսին: Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների իրագործման ընթացքը վերահսկում է ԱԷՄԳ-ը, որ բազմիցս հայտարարել է.«Իրանը լիովին հավատարիմ է միջուկային համաձայնությանը»:
Այս կապակցությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 15-ին ասել է.«2015թ. միջուկային համաձայնության ստորագրումից մինչ այսօր, Իրանը միջուկային գործունեության ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է եղել»:
ՌԴ ամենաբարձր պաշտոնի այս դիրքորոշումը ցույց է տալիս, թե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները որքան սուտ են և հեռու են իրականությունից:
2018թ. մայիսի 8-ին, այն պատրվակով, որ ՀԳՀԾ-ն չի նպաստում Իրանի վերաբերյալ և հատկապես Իրանի միջուկային գործունեության հարցում իր նպատակների իրագործմանը՝ Թրամփը դուրս եկավ միջուկային պայմանագրից, հայտարարելով, որ Իրանը ձգտում է միջուկային սպառազինության արտադրության:
Այդուհանդերձ, Վաշինգտոնի հայտարարությունները ոչ մի դեպքում չեն ընդունվել Իրանի միջուկային գործունեությունը վերահսկող ԱԷՄԳ-ի կողմից:
Մինչ այժմ 14 զեկույցների շրջանակներում ԱԷՄԳ-ը հաստատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի լիովին հավատարմությունը:
Նշելով որ ՀԳՀԾ-ի շրջանանկերում քննարկել է Իրանի հավատարմության հարցը ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն շեշտել է.«Թեհրանը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությունների գործադրման հարցում և կարևորն այն է, որ այս ընթացքը նույնությամբ շարունակվի Իրանի կողմից»:
ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալու իրական նպատակը և համաձայնության շրջանակներից դուրս պահանջներ ներկայացնելը՝ պարզապես Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության համար սահմանափակումներ առաջացնելը և ի վերջո Սիոնիստների ցանկություններին ընդառաջ գնալով, ՀԳՀԾ-ի լիովին կործանումն է:
Մյուս խնդիրը, որին անդրադարձել է Վլադմիր Պուտինը, այն է, որ չնայած ՀԳՀԾ-ի պահպանման հարցով Մոսկվայի ցուցաբերած աջակցությանը, համաձայնության ապագան շաղկապված է շատ խնդիրների հետ:
Այլ խոսքով, Պուտինի տեսանկյունից, ՀԳՀԾ-ի ապագան պայմանավորված է եվրոպացիների կողմից ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ազդեցության նվազեցման շրջանակներում տրված խոստումների իրագործմամբ, այդ թվում՝ ֆինանսական հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի գործարկմամբ:
ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները նվազեցնելու և Եվրոպային 60-օրյա վերջնաժամկետ հայտարարելու քայլով, Իրանը «4+1» խմբին հասկացրել է, որ ՀԳՀԾ-ի փրկության համար հիմնական ու ազդեցիկ քայլեր ձեռնարկեն:
Իրանը շեշտել է, որ այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը, հատկապես՝ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան ու ԵՄ-ը միջուկային համաձայնության շրջանակներում կգործադրեն իրենց հանձնառությունները, այս երկրիը պատրաստ կլինի մեկ անգամ ևս գործադրել իր նախկին հանձնառությունները: