Միացյալ Նահանգները նահանջել է Իրանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու սպառնալիքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ նախընտրական քարոզարշավի և թե՛ 2017 թվականի հունվարին Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, Իրանի իսլամական հանրապետության համակարգը թուլացնելու և այն տապալելու դիրքորոշում է որդեգրել:
Առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության շրջանակում, Վաշինգտոնն Իրանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծել: Իսկ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական սպառնալիք է հնչեցրել:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ներսում ու դրսում Իրանի նկատմամբ Թրամփի և նույնիսկ նրա եվրոպացի դաշնակիցների քաղաքականություններին դեմ գնալու և ցանկացած ոտնձգություն չեզոքացնելու պատրաստակամությանը Իրանի կտրուկ հակազդեցությունը պատճառ է դարձել, որ Թրամփի վարչակազմը նահանջի իր նախկին անհիմն հայտարարություններից ու պնդումներից:
Ամերիկյան «Թայմ» պարբերականը, նշելով, որ Վաշինգտոնը Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի, գրել է.«Պենտագոնի ռազմական պաշտոնյաների կարծիքով, նման հարձակում իրականացնելու համար, պետք է այն ամիսներ առաջ պլանավորել»:
Վերջին երկու շաբաթների ընթացքում, Թրամփի կառավարության միլիտարիստ պաշտոնյաները, այդ թվում՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, անհիմն հայտարարությամբ հանդես գալով, պնդել են, որ Իրանը և նրա միջնորդավորված ուժերը, մտադիր են հարձակվել տարածաշրջանում ամերիկյան ուժերի և նրա գործընկերների դեմ: Նրանք զգուշացրել են, որ այդ հարցին Վաշինգտոնը ռազմական հակազդեցություն կցուցաբերի:
Իսլամական հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային գործընկերների կողմից ցանակացած հավանական ագրեսիային և ռազմական սպառնալիքին համարժեք պատասխան կտա:
Վերջերս ստացված լուրերն ու հաղորդումները վկայում են Իրանի դեմ ռազմական հարձակման սպառնալիքից Թրամփի նահանջելու մասին:
«Նյու Յորք Թայմս» թերթը հաղորդել է,որ Թրամփն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին հայտնել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ:
«Նյու Յորք թայմս»-ը, հղում անելով երեք ամերիկյան աղբյուրների, գրել է.«Թրամփը դժգոհ է այն բանից, որ կարելի է ենթադրել, թե Սպիտակ Տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է Վաշինգտոնի քաղաքականությունների մշակողն արևմտյան Ասիայում: Այդ հարցը և տարածաշրջանի վերաբերյալ Թրամփի վարած քաղաքականություններից Բոլթոնի դժգոհությունը, կասկածներ են առաջացրել Թրամփի վարչակազմում Բոլթոնի ներկայության շարունակման կապակցությամբ:
«Նյու Յորք թայմս» թերթը գրել է, որ Թրամփը նահանջել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման կիրառման ռազմավարությունից և որոշել է Իրանի նկատմամբ ճնշման արշավն ուղղորդել դիվանագիտական ճանապարհների ուղղությամբ՝ երկու երկրի միջև լարվածությունները վերացնելու նպատակով:
Թվում է, որ ԱՄՆ-ի ավագ պաշտոնատարները ներկայումս առավել քան երբևէ գիտակցում են Իրանի դեմ ցանկացած ռազմական հակամարտության հսկայական վտանգները, ուստի փորձում են ինչ-որ կերպ արդարացնել ու մեղմացնել Թրամփի կառավարության միլիտարիստների սպառնալիքները:
Ըստ Իրանի դիրքորոշոման, Իրանը մշտապես պատրաստ է դիմակայելու ցանկացած ռազմական ագրեսիայի:
Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադն ընդգծել է.«Եթե Միացյալ Նահանգները ձգտում է ոչ պիտանի ու սադրիչ քայլերի,ապա մենք վճռական ենք տրամադրված դիմակայելու այդ քայլերին: Մենք հակամարտություն չենք ցանկանում,սակայն Իրանի ողջ ժողովուրդը պատրաստ է դիմակայել Միացյալ Նահանգերին»: