Սիրիայի դեմ Եվրոպայի սահմանած պարժամիջոցների երկարաձգվել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107498-Սիրիայի_դեմ_Եվրոպայի_սահմանած_պարժամիջոցների_երկարաձգվել_են
ԵՄ-ը Սիրիայի դեմ սահմանած պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով, մինչև 2020թ. հունիսի սկիզբը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 18, 2019 14:14 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ Եվրոպայի սահմանած պարժամիջոցների երկարաձգվել են

ԵՄ-ը Սիրիայի դեմ սահմանած պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով, մինչև 2020թ. հունիսի սկիզբը:

Սիրիայի ճգնաժամը թևակոխում է իր 9-րդ տարին: ԵՄ-ը մեկն է այն դերակատարներից, որ ճգնաժամի ընթացքում գործել է Սիրիայի դեմ: Պատժամիջոցների լծակի, քաղաքական ու լրատվական կարողության շահարկումն  ինչպես նաև Սիրիայի ընդդիմադիրներին ու ահաբեկիչներին ցուցաբերած աջակցությունը այն կարևոր քայլերից են, որ ԵՄ-ը այս 8 տարիների ընթացքում գործադրել է  Սիրիայի համակարգի դեմ:

Ամենավերջին քայլի ընթացքում՝ անցնող 8 տարիների ընթացքում Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգվել են: Այս ուղղությամբ Եվրոպայի խորհուրդը հայտարարել է.«270 անձանց ու 70 ընկերությունների դեմ պատժամիջոցները մեկ տարի ևս երկարաձգվում են»: Սիրիայի դեմ պատժամիջոցային փաթեթի մեջ ներառվում են նավթի, գազի և  ներդրումային ոլորտներին առնչվող սահմանափակումներն ինչպես նաև Եվրոպայում Սիրիայի կենտրոնական բանկի հաշիվների փակումն ու հատուկ տեխնոլոգիաներ Սիրիա արտահանելու արգելքը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, ԵՄ-ը «Սիրիայի ժողովրդի ճնշման շարունակման» հավակնությամբ է մեկնաբանում պատժամիջոցների երկարաձգման հարցը, մինչդեռ, նա իր հայտարարության հավաստիությունը ապացոցող ոչ մի փաստ չի ներկայացրել: ԵՄ-ը այն դեպքում է Սիրիայի համակարգի դեմ հանդես գալիս այս հայտարարությամբ, երբ բազում ապացույցներ կան այն մասին, որ եվրոպական երկրներն աջակցում են ահաբեկիչներին ու դրա նշաններից մեկն այ է, որ եվրոպական երկրներին խստորեն մտահոգում է Սիրիայից իրենց քաղաքացիների վերադարձը, քանի որ այդ երկրների քաղաքացիները Սիրիայում միացել էին ահաբեկչական խմբերին: Այժմ, երբ Սիրիայում նվազում է ճգնաժամը, այդ ահաբեկիչները վերադառնալու են իրենց երկրներ և անշուշտ այդ երկրների անվտանգությունը խաթարվելու է:

Մյուս հանգամանքն այն է, որ Սիրիայի դեմ պատժամիջոների երկարաձգման ԵՄ-ի քայլը տեղի է ունենում այն պայմաններում, երբ առաջին հերթին ահաբեկիչներին պարտության մատնելու հարցում Սիրիայի համակարգը գերազանցության է հասել: Երկրորդ հերթին, ՄԱԿ-ի ներկայությամբ և ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի առանցքայնությամբ Սիրիայի մարդկային ճգնաժամին վերջ տալու, ահաբեկչական խմբերին կործանելու և խնդրի քաղաքական լուծումը գտնելու համար գործադրվող ջանքերն ավելացել են: Բացի այդ, ԵՄ-ի այս քայլը տեղի է ունենում այն դեպքում, երբ ՄԱԿ-ին մտահոգում է Սիրիայի մարդկային իրավիճակը և այդ կառույցը կարևորում է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական օգնություններ հայթայթելու անհրաժեշտությունը: Այս դեպքում Սիրիայի դեմ իրականացրած ԵՄ-ի քայլը, որ անշուշտ կհանգեցնի սիրիական համակարգի եկամուտների նվազեցման ուղղակի ազդեցություն կունենա այդ երկրում մարդկային ճգնաժամի խստացման վրա: ԵՄ-ի այս քայլը ապացուցում է, որ մարդու իրավունքների հարցով ԵՄ-ի մտահոգությունը միայն մի կարգախոս է և փաստորեն ԵՄ-ը Սիրիայի նման երկրներում մարդկային իրավունքների հարցով ոչ մի ջանք չի գործադրում:

Սիրիայի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում ԵՄ-ը առաջ է ընթանում ԱՄՆ-ի հակասիրիական ու հակադիմադրության առանցք քայլերի ուղղությամբ: Սյս քայլը ցույց է տալիս, որ Արևմտյան Ասիայի նկատմամբ որդեգրած քաղաքականություններում ԵՄ-ը կախված է ԱՄՆ-ի կամքից ու արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս անկախության չի հասել: