Հարավային Կովկասը նոր ճգնաժամի շեմին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ հակադարձել են Բաքվի ու Թբիլիսիի միջև ծագած տարաձայնությանը՝ երկու երկրի սահմանային շրջանում գտնվող քրիստոնեական վանական համալիրի պատկանելիության հարցով:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, Վահդաթ կուսակցության նախագահ՝ Թահեր Քյարիմալին ասել է.«Ադրբեջանի ժողովուրդն այս տարածքների մշտական բնակիչներն են և վրացիներն իրենք խոստովանում են, որ Եգիպտոսից այս տարածաշրջան գաղթել»:
Ադրբեջանն ու Վրաստանը նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունների նման տարաձայնություններ ունեն սահմանային որոշ շրջանների պատկանելիության հարցով: Փորձագետները բազմիցս տեսակետ են արտահայտել այդ կապակցությամբ: Բաքվում լույս տեսնող «Յենի Մուսավաթ» օրաթերթին տված հարցազրույցում, «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ՝ Դավիթ Բաքրաձեն ասել է.«ԽՍՀՄ-ի բռնապետ՝ Ժոզեֆ Ստալինը Վրասանի ու Ադրբջանի միջև սահմանային խնդիրների ակունքն է հանդիսանում: Ստալինը խորհրդային միության հանրապետություններում սահմանային բարդ բաժանումներ կատարելով, ակնապատել է այդ տարածքը»:
Թբիլիսիի ու Բաքվի միջև տարաձայնության թեմա է հանդիսանում Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որն ադրբեջանցիները անվանում են «Կեշիկչիդաղ»:
Վրացիների և այդ երկրի ուղղափառ եկեղեցու համար այդ համալլիրը սրբազան վայր է համարվում: Համալիրն աննվանվել է 6-րդ դարին այդ տարածք այցելած 13 սիրիացի հոգևորականներից մեկի հիշատակին: Վրացիներն այն համոզման են քրիստոնյա ճգնավորներն առաջին անգամ այդ տարածքում են տեղակայվել: Այդ իսկ պատճառով Բաքվի ու Թբիլիսիի միջև տարաձայնությունը լուրջ արգեք է դարձել երկու երկրի համատեղ սահմանը ճշտելու համար: Կարելի է ասել, որ այս տարաձայնությունները երկար տարիներ, հատկապես 1991թ. երկու երկրի անկախությունից հետո, Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների թուլացման պատճառ են դարձել:
Այս տարաձայնություններն այն պայմաններում են, երբ Ադրբեջանը ոչ միայն ճնշման լծակ չունի Վրաստանի դեմ, այլև պարտավոր է ենթարկվել այդ երկրի բոլոր պահանջներին: Իրականում 90-ականներին, Ադրբեջանի նախկին նախագահ՝ Հեյդար Ալիևը ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Բիլ Քլինթոնի պահանջով մի պայմնագիր կնքեց, որ այսօր Ադրբեջանի վնասին է: «Դար» կոչվող այդ պայմանագիրն ստորագրվեց այն պայմաններում, երբ ազերի փորձագետներն ու դիվնագետները, անգամ արևմտյան շրջանակները դեմ էին այդ համաձայնությանը: Սակայն Հեյդար Ալիևը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նշանակեց ադրբեջանի նավթը փոխադրելու գլխավոր ճանապարհը: Դա պատճառ է դարձել, որ Վրաստանի հետ մրցակցության մեջ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը պարտվող կողմը լինի: Բաքվի ղեկավարները այդ թուլության մասին տեղյակ լինելով, վրացական կողմի հետ լարվածությունը սահմանափակել են բանավոր մակարդակում ու լրատվական շրջանակներում: