Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեսանկյունից ԱՄՆ-ի ուժը նվազում է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է. «ԱՄՆ-ի ուժը նվազում է և մոտենում է իր ավարտին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Գեներալ Հոսեյն Սալամին գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի ամուր և վստահելի դիրքորոշումը, ասել է. «Իսլամական Իրանի իշխանությունը քայլում է բարգավաճման և կայունության ճանապարհով»:
Գեներալ Սալամին ավելացրեց. «Իրանը ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-ի քայլերին և փորձում է ճանաչել թշնամու ռազմավարությունն ու վարքագիծը»:
Իրանը երբեք չի ձգտել տարածաշրջանում ռազմական լարվածություն առաջացնել, սակայն թշնամիներին և ոտնձգիչներին ցույց է տվել, որ ցանկացած պահին և վայրում կդիմակայի անվտանգությունը խաթարող գործոններին և իր ռազմական կանխարգելիչ կարողությունը բարձրացնելու համար ուրիշների թույտվության կարիք չունի:
Անկասկած, ցանկացած ոտնձգիչ ուժին դիմակայելու համար, Իրանն ունի բազում տարբերակներ, որը անշուշտ, կզարմացնի հարձակվողներին:
Իրանի կանխարգելիչ ուժը հատկապես հրթիռային պաշտպանական ոլորտում, ինչպես ռազմավարական հետազոտությունների կենտրոններն են մեկնաբանում, Իրանի ռազմական ուժը բարձրացրել է վճռորոշ և կայացած հզորության մակարդակի:
Վկայակոչելով Վաշինգտոնի արտաքին հարաբերության խորհրդի զեկույցին «Ալ-Մոհիթ» լրատվական կայքը գրել է, որ Իրանն ունի օդային պաշտպանության արդյունավետ համակարգ և հարյուրավոր հակաօդային ռազմաբազաներ և կարող է պաշտպանվել հարյուրավոր օդային հարվածներից և թիրախավորել հրթիռները:
Իրանi նավատորմը բաղկացած է ռազմանավերով, սուզանավերով, հարյուրավոր սրընթաց նավերով և տարբեր տեսակի ծովային հրթիռներով, որոնք կարող են Պարսից ծոցում և Օմանի ծովում ոչնչացնել ծովային թիրախները:
Իրանն նաև ունի տարբեր տեսակի հազարավոր հրթիռներ, որոնցից ամենակարևորը Շահաբ 1, 2 և 3-ն է, որն ունի մոտ 2000 կմ հառահարություն:
Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էնթոնի Կորդեսմանն անդրադառնալով Իրանի պաշտպանական կարողությունը հստակեցրել է, որ Իրանը Պարսից ծոցի տարածաշրջանում ամենահզոր ռազմական ուժն է:
Իրանի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրության դեպքում Թեհրանը հզոր պատասխան կտա թշնամիներին տարածաշրջանում, քանի որ Իրանը շատ ռազմական նախագծեր ունի, ուղղված տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ:
Թվում է ԱՄՆ-ում որոշ անմիտ պաշտոնատարներ, այս կապակցությամբ կրկին, սխալ հիշավարկ են արել, և նրանց երևակայությունների հանգել է ՀԳՀԾ-ից ՄՄՆ-ի դուրս գալուն:
Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Գեներալ Սալամին ասել է, որ ԱՄՆ-ի ձախողման հիմնական արմատը գտնվում է այդ երկրի քաղաքական փիլիսոփայության մեջ, որը հիմնված է այլ երկրներին ստրկացնելու, կախվածության մեջ պահելու վրա: Սակայն ԱՄՆ-ի պարտադրող քաղաքականության դարաշրջանն արդեն ավարտվել է: