Սաուդյան Արաբիան ի՞նչ նպատակով է Իրանի դեմ անհիմն հայտարարություններ կատարում
Կիրակի առավոտյան, արտաքին հարցերով Սաուդյան Արաբիայի կառավարության խորհրդատու նախարար՝ Ադել Ալ-Ջոբայրը Ռիադու կայացած մամլո մի ասուլիսում , Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու և տարածաշրջանում անկայունություն առաջացնելու մեջ:
Մամլո ասուլիսում ահաբեկչությունը հովանավորելու և արաբական երկրների ներքին հարցերին միջամտելու մասին ԻԻՀ դեմ շինծու մեղադրանքները կրկնելով, Ադել Ալ-Ջոբայրը ստելով հայտարարել է, որ Ռիադը տարածաշրջանում պատերազմի չի ձգտում:
Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի հետ քայլ պահելով, ԱՄԷ-ը ևս հայտարարել է, որ Ֆուջեյրա նավահանգստի մոտակայքում էմիրաթական, սաուդական ու նորվեգական չորս նավթային լցանավերը ևս խափանարարական գործողության թիրախ են դարձել: սաուդական ու արևմտյան լրատվամիջոցները փորձել են այդ դեպքին և Սաուդյան Արաբիայի տարածքում Եմենի ժողովրդական բանակի ԱԹՍ-ների գործողություններին վկայակոչելով, հակաիրանական մթնոլորտ առաջացնել:
Այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունին ձգտում է Իրանի դեմ նոր սցենար պատրաստել : Այդ սցենարում ըստ երևույթի երկու նպատակ է հետապնդվում: Առաջին նպատակն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջնորդ դարձնելով առիթ ստեղծել Իրանի դեմ սադրիչ քայլերի համար: Ավելի վաղ այդ սցենարը իրագործվել է Եմենին իրանական հրթիռների տրամադրման կեղծ հայտարարությամբ և Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի ներկայացուցչի քարոզչական շոուով: Սակայն դրանք չարդ յունավորվեցին, որովհետև Սաուդյան Արաբիայի հայտարարությունը լրիվորեն սուտ էր: Այսօր էլ այդ երկիրն առանց ապացույցների է խոսում:
Այդ սցենարի երկրորդ նպատակն է՝ քողարկել ահաբեկչական խմբավորումների նկատմամբ Սաուդյան Արաբիայի գաղտնի ու բացահայտ հովանավորությունը և հակակշռի տակ դնել Եմենում անմեղ կանանց ու երեխաների դեմ Ռիադի ոճրագործությունները և փախչել այդ մասին պատասխանատվությունից:
Արևմտյան Ասիայի քաղաքական հարցերի փորձագետ, ավագ լրագրող՝ Պատրիկ Կակբերնը ասել է.«Իրան-ԱՄՆ ռազմական բախմանը ձգտող երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ և Իսրայելը ձգտում են սադրիչ քայլի դիմելով Իրանին մեղավոր ներկայացնել»:
Սաուդյան Արաբիայի թագավորը արաբական պետությունների ու Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների պետայրերից պահանջել է մինչև մայիսի 30-ը Մեքքայում համախմբվել Թեհրանի դեմ իրենց դիրքորոշումները քննարկելու համար:
Ավելի վաղ, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել էր, որ Սաուդյան Արաբիայի գահաժառան՝ Մոհամմեդ Բեն Սալմանը , Աբուդաբիի գահաժառանգ՝ Մուհամմեդ Բեն Զաիդը, Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն և Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական՝ Ջոն Բոլթոնը ձգտում են ռազմական բախում սկսվի Իրանի ու ԱՄՆ-ի միջև: Իրանի կողմից ահաբեկչության հովանավորության մասին հայտարարությունը կրկնվում է այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը երբեք չի անդրադարձել այն կետին, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքում մասնակցած 19 ահաբեկիչներից 15-ը սաուդցիներ էին, սակայն նրանց մեջ ոչ մի իրանցի չկար: