Լարվածություն Հայաստանում նախկին նախագահի ազատվելու հետևանքով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107560-Լարվածություն_Հայաստանում_նախկին_նախագահի_ազատվելու_հետևանքով
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատվելուց հետո լարվածություն է առաջացել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Երևանի կառավարության պաշտոնատարների միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2019 13:15 Asia/Tehran
  • Լարվածություն Հայաստանում նախկին նախագահի ազատվելու հետևանքով

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատվելուց հետո լարվածություն է առաջացել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Երևանի կառավարության պաշտոնատարների միջև:

Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո, այն պայմաններում, երբ Ղարաբաղի ժողովուրդը ողջունել է այդ որոշումը, Երևանի բնակչությունը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները բողոքի ցույց ենանցկացրել Երևանում:

Երկուշաբթի առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հավաքվելով գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելու որոշման դեմ:

Կիրակի մայիսի 19-ին Փաշինյանը կոչ էր արել այսօր հավաքվել դատարանի շենքի առջև: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիայի և 2008 թ.-ին ընդիմության ճնշելու մեղադրանքով վերջին մի քանի ամիսների ընթացքում կալանավորվել էր: Նա շաբաթ օրը խափանման միջոցը փոխելու որոշումով ազատ է արձակվել կալանքից: Նա այն պայմաններում է կալանքից ազատվել, երբ վերջերս ՀՀ վարչապետը մերժել էր, Շուշիի գրավման տարեդարձին մասնակցելու առիթով Լեռնային Ղարաբաղի ղեկավարների պահանջը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թույլ չի տա կոռումպացված անձինք և օտարները միջամտեն Հայաստանի ներքին գործերին: Նա նշել էր, որ երբեք նման կոռումպացված անձանց հետ կոալիցիա չի կազմելու:

Փաշինյանի անախադեպ և կտրուկ հակազդեցությունը Քոչարյանի ազատման առաջարկին շատ կարևոր է Հայաստանի ժողովրդի և կառավարության համար: Իրականում Հայաստանի վարչապետը փորձում է Հայաստանի ժողովրդին առանձնացնել Ղարաբաղի ինքնահռչակ  կառավարությունից:

1991 թ.-ին Հայաստանի անկախացումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հետ այսպիսի վերաբերմունքն աննախադեպ է:

Քոչարայնին կալանքից ազատելու կապակցությամբ Փաշինյանի հակազդեցությունը վկայում է այն մասին, որ նա որոշ հարցերում  Ղարաբաղի ժողովրդին համարում է գլխացավանք: 

Փաշինյանը համոզված է որ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սագսյանը, իրենց պաշտոնավարության վերջին երկու տասնամյակների ընթացքում քաղաքական մաքուր անցյալ չունեին եւ ավերեցին երկիրը:

Այս կապակցությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը լրագրողների հետ զրուցում ասել է, որ 2004 մինչև 2013 թվականներին ավելի քան 10 միլիարդ դոլար Հայաստանի ունեցվածքը փոխադրվել է արտասհման:

Կարելի է ասել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առաջացած տարաձայնությունները կարող է ազդել բանակցության գործընթացի վրա ի նպաստ Ադրբեջանի: Այս տարաձայնությունը հաղթանակի խաղաքարտ է, որ հայերը տվել են Բաքվին: