Զարիֆի պատասխանը Թրամփի հռետորաբանությանը.«Միթե՞ ճահիճը (Վաշինգտոն) չորացնելու ժամանակը չի հասել»
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա զենքի մաֆիայի տիրապետությանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դիմակայել դրան:
Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականություններում զենքի մաֆիայի կամ այսպես կոչված «Ռազմական-արդյուանբերական համալիր»-ի դերակատարությանը:
«Ռազմական-արդյուանբերական համալիր»-ը ոչ պաշտոնական կոալիցիա է երկրի բանակի և Զինված ուժերի զինտեխնիկան ու սարքավորումներն ապահովող պաշտպանական արդյունաբերության միջև: «Ռազմական-արդյուանբերական համալիր»-ի գործակալները անիրական սպառնալիքի պատկեր ներկայացնելով կամ առկա անվտանգության սպառնալիքները մեծ ձևացնելով, երկրի արտաքին քաղաքականությունն ուղղորդում են միլիտարիզմի և անվտանգության քաղաքականությունների ու ռազմական բյուջեի ավելացման ուղղությամբ:
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր,որ Սպիտակ Տուն մուտք գործելու դեպքում կչորացնի Վաշինգտոնում ստեղծված ճահիճը: Թրամփն նկատի ուներ կառավարության քաղաքականություններն ուղղորդող գաղտնի սեկտորները: Զարիֆն այդ մասին Թրամփին հիշեցնելով, թուիթերյան իր էջում գրել է.«Միթե՞ ճահիճը (Վաշինգտոն) չորացնելու ժամանակը դեռ չի հասել»:
Զարիֆն անդրադառնալով գաղտնի հոսանքներին հավելել է.« B թիմին թույլ տալ ավտորիտար դահիճներին կթելով և նրանց մեծ քանակությամբ զենք վճառելով ոչնչացնել դիվանագիտությունը, և մասնակից լինել պատերազմական ոճրագործություններին,արդյունքում այդ երկիրը ոչ մի ձեռքբերում չի կարող ունենալ, միայն կամրապնդվի «Ռազմական-արդյունաբերական համալիրը»:
B թիմը ներակայացնում են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան արքայազն-գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը, Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Աբու Դաբիի գահաժառանգ Մոհամմեդ Բին Զայեդը: Այնուամենայնիվ փորձը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները ամեն միջոցի այդ թվում պատերազմի, հեղաշրջման, պատժամիջոցների, սպառնալիքի, և «ռազմական-արդյունաբերական համալիր»-ին դիմել է իր չարաբաստիկ նպատակներին հասնելու և իր շահերն ապահովելու համար:
Որոշ վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ կառավարությունը աշխատանքային բաժանում կատարելու հիմամբ փորձում է Թրամփին ներկայացնել Իրանի հետ բանակցելու կողմնակից: Դա այն դեպքում ,երբ Թրամփն անցած տարի ՀԳՀԾ-ից դուրս եկավ և մեծ ստեր հորինելով Իրանին մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն սպառնալու և ատոմական զենք ստեղծելու մտադրություն ունենալու մեջ:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ասել է.«Այս անձնավորությունը ավելի քան 10 բացահայտ ստեր հորինելուց բացի, Իրանի ժողովրդին ու իսլամական հանրապետությունն էլ սպառնացել է: Ես անձամբ Իրանի ժողովրդի կողմից նրան ասում եմ.«Դուք ղալաթ եք անում»:
Անցած շաբաթ Իրանի համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ժողովրդի և համակարգի միջև տարածություն առաջացնելու և պատասխանատուներին հանձնվել պարտադրելու և հաշվարկները փոխելու համար ԱՄՆ-ի սադրիչ քայլերին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«ԱՄՆ-ի ներկա կառավարության հետ բանակցելը կրկնակի թույն է, պատերազմ չի լինի, իրանցի ժողովուրդն ընտրել է ԱՄՆ-ին դիմակայելու ուղին, և այդ դիմակայությունը կստիպի նրան նահանջել»:
Նա նաև նշել է, որ դիմակայությունը չի կրում ռազմական բնույթ, և զինված բախում չի ցանկանում կողմերից ոչ մեկը։
«Դա Իրանի և ԱՄՆ-ի կամքերի բախում է, և մեր կամքն ավելի ուժեղ է: Աստծո կամոք Իսլամական համակարգն այս անգամ էլ կհաղթի»,ասել է մեծարգո առաջնորդը: