Զարիֆի պատասխանը Թրամփի հռետորաբանությանը.«Միթե՞ ճահիճը (Վաշինգտոն) չորացնելու ժամանակը չի հասել»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107598-Զարիֆի_պատասխանը_Թրամփի_հռետորաբանությանը._Միթե_ճահիճը_(Վաշինգտոն)_չորացնելու_ժամանակը_չի_հասել
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա զենքի մաֆիայի տիրապետությանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դիմակայել դրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2019 15:57 Asia/Tehran
  • Զարիֆի պատասխանը Թրամփի հռետորաբանությանը.«Միթե՞ ճահիճը (Վաշինգտոն) չորացնելու ժամանակը չի հասել»

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա զենքի մաֆիայի տիրապետությանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դիմակայել դրան:

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականություններում զենքի մաֆիայի կամ այսպես կոչված «Ռազմական-արդյուանբերական համալիր»-ի դերակատարությանը:

«Ռազմական-արդյուանբերական համալիր»-ը ոչ պաշտոնական կոալիցիա է երկրի բանակի և Զինված ուժերի զինտեխնիկան ու սարքավորումներն ապահովող պաշտպանական արդյունաբերության միջև: «Ռազմական-արդյուանբերական համալիր»-ի գործակալները անիրական սպառնալիքի պատկեր ներկայացնելով կամ առկա անվտանգության սպառնալիքները մեծ ձևացնելով, երկրի արտաքին քաղաքականությունն ուղղորդում են միլիտարիզմի և անվտանգության քաղաքականությունների ու ռազմական բյուջեի ավելացման ուղղությամբ:  

Թրամփը  նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր,որ Սպիտակ Տուն մուտք գործելու դեպքում կչորացնի Վաշինգտոնում ստեղծված ճահիճը: Թրամփն նկատի ուներ կառավարության քաղաքականություններն ուղղորդող գաղտնի սեկտորները: Զարիֆն այդ մասին  Թրամփին  հիշեցնելով, թուիթերյան իր էջում գրել է.«Միթե՞ ճահիճը (Վաշինգտոն) չորացնելու ժամանակը դեռ չի հասել»:

Զարիֆն անդրադառնալով գաղտնի հոսանքներին հավելել է.« B թիմին թույլ տալ ավտորիտար դահիճներին կթելով և նրանց մեծ քանակությամբ զենք վճառելով ոչնչացնել դիվանագիտությունը, և մասնակից լինել պատերազմական ոճրագործություններին,արդյունքում այդ երկիրը ոչ մի ձեռքբերում չի կարող ունենալ, միայն կամրապնդվի «Ռազմական-արդյունաբերական համալիրը»:

B թիմը ներակայացնում են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան արքայազն-գահաժառանգ  Մոհամմեդ Բին Սալմանը, Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Աբու Դաբիի գահաժառանգ Մոհամմեդ Բին Զայեդը: Այնուամենայնիվ փորձը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները ամեն միջոցի այդ թվում պատերազմի, հեղաշրջման, պատժամիջոցների, սպառնալիքի, և «ռազմական-արդյունաբերական համալիր»-ին դիմել է իր չարաբաստիկ նպատակներին հասնելու և իր շահերն ապահովելու  համար:

Որոշ վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ կառավարությունը աշխատանքային բաժանում կատարելու հիմամբ փորձում է Թրամփին ներկայացնել Իրանի հետ բանակցելու կողմնակից: Դա այն դեպքում ,երբ Թրամփն անցած տարի ՀԳՀԾ-ից դուրս եկավ և մեծ ստեր հորինելով Իրանին մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն սպառնալու և ատոմական զենք ստեղծելու մտադրություն ունենալու մեջ:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ասել է.«Այս անձնավորությունը ավելի քան 10 բացահայտ ստեր հորինելուց բացի, Իրանի ժողովրդին ու իսլամական հանրապետությունն էլ սպառնացել է: Ես անձամբ Իրանի ժողովրդի կողմից նրան ասում եմ.«Դուք ղալաթ եք անում»:

Անցած շաբաթ Իրանի համակարգի պատասխանատուների  հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ժողովրդի և համակարգի միջև տարածություն առաջացնելու և պատասխանատուներին հանձնվել պարտադրելու և հաշվարկները փոխելու համար ԱՄՆ-ի սադրիչ քայլերին,   Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«ԱՄՆ-ի ներկա կառավարության հետ բանակցելը կրկնակի թույն է, պատերազմ չի լինի, իրանցի ժողովուրդն ընտրել է ԱՄՆ-ին դիմակայելու ուղին, և այդ դիմակայությունը կստիպի նրան նահանջել»:

Նա նաև նշել է, որ դիմակայությունը չի կրում ռազմական բնույթ, և զինված բախում չի ցանկանում կողմերից ոչ մեկը։

«Դա Իրանի և ԱՄՆ-ի կամքերի բախում է, և մեր կամքն ավելի ուժեղ է: Աստծո կամոք Իսլամական համակարգն այս անգամ էլ կհաղթի»,ասել է մեծարգո առաջնորդը: