Իրանը Գութերեշին հղած նամակում ընդգծել է երկրների միջև երկխոսության անհրաժեշտությունը
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, որոշ ժամանակ առաջ խոսելով տարածաշրջանում ամերիկացիների նպատակների մասին, նշել էր, որ նրանք ցանկանում են երկպառակտություն առաջացնել տարածաշրջանի պետությունների միջև, իրագործել իրենց քաղաքականությունը և տնտեսական ու մշակութային ազդեցությունը տարածելով իսլամական երկրներում, մասնատել մուսուլման երկրներին:
Իրանը, հարգելով երկրների միջև միջազգային հարաբերությունների սկզբունքները և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը պահպանելու նպատակով, մշտապես մերժել է կոնֆլիկտն ու պատերազմը: Իրանը հայտարարում է, որ երբեք պատերազմի տարբերակը չի ընտրելու իր արտաքին քաղաքականության համար որպես առանցք:
Այաթոլլահ Խամենեին, վերջերս անդրադառնալով պատժամիջոցների, պատերազմի ու բանակցությունների վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների ոչ քաղաքակիրթ հայտարարություններին, ասել էր. «Ինչպես միշտ, մենք պատերազմ չենք սկսելու: Սակայն ամերիկացիները նույնպես այն չեն սկսելու, որովհետև գիտեն, որ այն լինելու է իրենց վնասին: Իրանի համակարգն ու ժողովուրդը փաստել են, որ ցանկացած ագրեսիայի տալու են համարժեք պատասխան»:
Իրանի տեսակետից, տարածաշրջանի խնդիրները կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով, որոնց ներկա կլինեն Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրները: ԻԻՀ ԱԳՆ Զարֆն առաջարկել է կազմակերպել համաժողով՝ այդ բանակցություններն անցկացնելու նպատակով:
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն այս շրջանակներում և այն հիմամբ, որ ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1987թ հաստատվեց 598 բանաձևը, ըստ որի Իրաքի կողմից Իրանի դեմ պատերազմին պետք է վերջ տրվի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ձեռնարկել միջոցառումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը: Բանաձևի 8-րդ կետն անդրադառնում է Պարսից Ծոցի 8 երկրների համագործակցությանը, որոնց թվում՝ 6 արաբական երկրներ, ինչպես նաև Իրանն ու ԻրաքըԼ
Թախթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել գործադրելով այս կետը, հնարավորություն ստեղծել տարածաշրջանային բանակցությունների համար: Իրանի տեսակետից, այդ բանակցությունները կօգնեն լուծել տարածաշրջանի Խնդիրները, մեծացնել փոխվստահությունը, երախավորել անվտանգությունը, պայքարել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ և երաշխավորել նավերի ազատ ելումուտն ու էներգակիրների ներհոսքը:
Այս գործընթացն ի վերջո կարող էնպաստել, որեպսզի անվտանգության նպատակով ձևավորևվի համագործակցություն և դատապարտվի ագրեսիան