Կանաչ մայրցամաքը ընտրությունների շեմին, ծայրահեղ աջերի հաղթանակի վտանգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107629-Կանաչ_մայրցամաքը_ընտրությունների_շեմին_ծայրահեղ_աջերի_հաղթանակի_վտանգը
Վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրամիության լուրջ խնդիրներից մեկը, Եվրոպայում արմատական աջակողմյան շարժումների և կուսակցությունների աճն է, ինչը մեծացրել է միության բարձրաստիճան պաշտոնյաների և եվրոպական երկրների ղեկավարների մտահոգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 14:02 Asia/Tehran
  • Կանաչ մայրցամաքը ընտրությունների շեմին, ծայրահեղ աջերի հաղթանակի վտանգը

Վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրամիության լուրջ խնդիրներից մեկը, Եվրոպայում արմատական աջակողմյան շարժումների և կուսակցությունների աճն է, ինչը մեծացրել է միության բարձրաստիճան պաշտոնյաների և եվրոպական երկրների ղեկավարների մտահոգությունը:

Եվրախորհրդարանի ընտրություններում, որ տեղի են ունենալու մայիսի 23-ից  26-ը, մեծ է հավանականությունը, որ կհաղթեն ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները, և մուտք գործելով Եվրախորհրդարան, կազդեն Եվրոպայի ապագայի վրա: 

Այս հանգամանքը մեծացրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների մտահոգությունը: Եվրամիությունում ծայրահեղ կուսակցությունների ներկայության մասին մտահոգությունը հանգեցրել է ժողովրդական բողոքների և ցույցերի անցկացմանը եվրոպական երկրներում, որոնք իրենց դժգոհությունն են հայտնել Եվրոպայում: ծայրահեղ ազգայնական և ռասիստական խմբերի աճ կապակցությամբ: 

Մայիսի 19-ին Եվրոպայում համընդհանուր ցույցեր են տեղի ունենում ծայրահեղ աջերի դեմ: Շայրահեղ աջակողմյան խմբավորումները մինչ այժմ լավ արդյունքներ են արձանագրել Իտալիայում, Հունգարիաում, Ավստրիաում, Դանիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Բելգիայում և Իսպանիայում: Պատճառները, որ վերջին տարիներին աջակողմյան  ծայրահեղ խմբավորումների թեկնածուները փորձում են մասնակցել եվրոպական մի քանի երկրների խորհրդարանական ընտրություններին, մի կողմից, էմիգրանտների և ապօրինի ներգաղթյալների ճգնաժամն է, իսկ մյուս կողմից՝ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի ներկայությունը: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ծայրահեղական քաղաքականություն է վարում՝ այն արդարացնելով ազգային շահերի մասին մտահոգությամբ:

Միացյալ Նահանգների նախագահն ընդունելով պոպուլիստական մոտեցումներ և հրապարակելով ազգայնական կարգախոսներ, պատճառ է դարձել, որ եվրոպական շատ երկրներում  ծայրահեղ աջակողմյան խմբերը միանան նրան:

Թրամփը Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ բազմիցս ընդգծել է ազգայնականության կարևորությունը և նույնիսկ հուսյ է հայտնել, որ Եվրամիությունը կփլուզվի: 

Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունը և հայտարարությունները բազմիցս արժանացել են եվրոպական երկրների բացասական արձագանքին:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լումերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Եվրոպան լինի միասնական եւ ուժեղ:

Եվրոպական երկրների խորհրդարաններում աջակողմյան ծայրահեղ կուսակցությունների աճող ներկայությունը և այժմ էլ նրանց մասնակցությունը Եվրապառլամենտի ընտրություններին, ոչ միայն մեծացրել է ազգայնամոլության և եվրոպական կոնվերգենցիայի դեմ ուղղված քայլերը, այլև կարող է փոխել Եվրամիության ուղղությունը` հաշվի առնելով Եվրախորհրդարանի դերը քաղաքականության մեջ:

Եվրախորհրդարանում աջակողմյան  ծայրահեղ կուսակցությունների ներկայությունը կարող է վտանգել որոշ եվրոպական օրենքները, օրինակ՝ Շենգենյան պայմանագիրը, խորացնել միությունից անդամ պետությունների հեռացման վտանգը և ԵՄ-ի կոնվերգենցիայի դեմ ուղղված գործընթացը:

Բացի դրանից, էմիգրանտերի, հատկապես՝ մուսուլման փախստականների նկատմամբ ծայրահեղական խմբերի դաժան գործողությունների կտրուկ աճն, ահազանգ է եվրոպական կառավարությունների և ժողովուրդների համար, որպեսզի լուրջ քայլեր ձեռնարկեն՝ այս երևույթի տարածումը կանխելու ուղղությամբ: