Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107649-Հյուսիսային_Կորեան_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ին
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ անհրաժեշտ համարելով վերջինիս կողմից Հյուսիսյին Կորեային նկատմամբ մտածելակերպի փոփոխությունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 23, 2019 08:34 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ-ին

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ անհրաժեշտ համարելով վերջինիս կողմից Հյուսիսյին Կորեային նկատմամբ մտածելակերպի փոփոխությունը:

Հյուսիսային Կորեայի նկատմամբ ուժի լեզու կիրառելը համարելով ԱՄՆ-ի հաշվարկային սխալը, Թաե Սունգը հստակեցրել է.«Հյուսիսային Կորեայի բեռնակիր նավն առգրավելու ԱՄՆ-ի քայլը ամենամեծ արգելքն է երկկողմ հարաբերությունների բարելավման ճանապարհին»:

Նա ԱՄՆ-ի քայլը «Միջազգային օրենքների լկտի խախտում» է համարել և կոչ է արել անհապաղ վերդարձնել այդ նավը:

Հյուսիսային Կորեայի ավագ պաշտոնյայի հայտարարությունները հաստատում է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի բանակցությունների փակուղային վիճակի շարունակման և ապագա բարդությունների փաստը: Այն բանակցությունները, որոնք մեկնարակեցին անցած տարի՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային հրթիռների փորձարկման դադարեցման փոխվստահություն առաջացնող քայլով, սակայն այժմ բանակցությունների մեկնարկից մեկ տարի անց վերադարձել է առաջին փուլ: Չնայած որ վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեային հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի մոտեցումների նկատմամբ այդ երկրի մոտ աճող անհուսության մասին:

Այս միջավայրում է, որ պատժամիջոցների խախտման մեղադրանքով Փխենյանի բեռնակիր նավի առգրավումը՝ Հյուսիսային Կորեան զոռբայություն և միջազգային օրենքների անամոթ ու լկտի խախտում է համարել ու ԱՄՆ-ի դեմ բողոքել է ՄԱԿ-ին:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալություն KCNA-ն վերջերս հրապարակել է Փխենյանի կողմից ՄԱԿ-ին հղված նամակի մի մասը, որտեղ ասված է.«Հյուսիսային Կորեայի բեռնակիր նավի բռնագրավման ԱՄՆ-ի քայլը հստակորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն «գանգստեր» երկիր է, ում համար միջազգային օրենքները ոչ մի նշանակություն չունեն»:

Հյուսիսային Կորեայի այս հակազդեցությունը ցույց է տալիս, որ այս երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահի հետ երկու անգամ դեմ առ դեմ բանակցելուց հետո հասել է ճակատագրական պահի և այդ պատճառով էլ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը պայմանավորել է այդ երկրի վարքագծի փոփոխմամբ և Հյուսիային Կորեայի բեռնակիր նավի ազատ արձակմամբ:

Հյուսիսային Կորեայի կողմից Վաշինգտոնի դեմ դիրքորոշման խստացումը ցույց է տալիս, որ նավի բռնագրվմամբ Փխենյանին ճնշել փորձող Սպիտակ Տան ծայրահեղականների արձակած նետը կպել է քարի:

Սա այն խնդիրն է, որի մասին միջազգային փորձագետները նույնպես բազմիցս հիշեցրել են: Սակայն ամերիկացի պաշտոնյաների մոտեցումներն ու քայլերը ցույց են տալիս, որ Փխենյանի նկատմամբ Վաշինգտոնի նախկին դիրքորոշումները չեն փոխվել ու դա է պատճառը, որ Հանոյի բանակցություններից մի քանի ամիս անց, Հյուսիսային Կորեայի վարքագծի մեջ էլ զգալի փոփոխություններ չեն տեղի ունեցել:

Հյուսիսային Կորեայի այս քայլը, որ արձագանք է՝ ուղղված ԱՄՆ-ի քայլերին, չնայած որ կարճատև ժամակետում ավելացնելու է ԱՄՆ-ի անվտանգության թիմի միջև տարաձայնությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների լիովին դադարեցմանը հանգելու դեպքում շատ թանկ է վերջանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով մեծ հույսեր էր կապել Փխենյանի հետ հարաբերությունների բարելավան հետ: