ՄԱԿ-ն զգուշացրել է միջուկային զենքերի կիրառման վտանգի մեծացման կապակցությամբ
Հայտարարելով, որ սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի կիրառման վտանգը հասել է բարձրակետին, ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել դա կանխելու համար:
Չնայած 1968 թվականին վավերացվեց միջուկային զենքերի չտարածման մասին պայմանագիրը ՝ (NPT), և 1970 թվականին ուժի մեջ մտավ այն, սակայն մինչ այժմ ոչ միայն ոչ մի արդյունավետ քայլ չի արվել միջուկային զինանոցների նվազեցման ուղղությամբ, այլև փաստորեն ավելացել է միջուկային ակումբին միացած երկրների թիվը: Թեև մինչ այժմ աշխարհի 188 երկրներ միացել են NPT դաշինքին, բայց Հնդակստանը, Պակիստանը և Սիոնիստական ռեժիմը չեն ընդունում դաշինքը, իսկ Հյուսիսային Կորեան ևս խախտելով միջուկային զենքերի չտարածման մասին պայմանագիրը, ի վերջո դուրս եկավ դրանից:
Հաշվի առնելով NPT դաշինքի թերությունները, աշխարհի շատ երկրներ գիտակցել էին միջազգային նոր դաշինք ստեղծելու անհրաժեշտությունը, որով պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերվի միջուկային զենքերի հարցին: Այդիսկ պատճառով այս բնագավառում դեռ երկար ժամանակ առաջ այդ երկրները բանակցություններ էին սկսել,որոնց արդյունքում 2017 թվականի հուլիսի 7-ին ՄԱԿ-ում վավերացվեց միջուկային զենքերի արգելման մասին դաշինքը,ինչը կարևոր քայլ էր միջուկային զենքերին դիմակայելու ուղղությամբ: Մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը, 70 երկիր ստորագրել են այդ դաշինքը,իսկ 23 երկրներ արդեն վավերացրել են իրենց խորհրդարաններում:
Այնուամենայնիվ աշխարհի միջուկային տերությունները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են հանդես եկել այդ դաշինքին: Փաստորեն այդ երկրներից յուրաքանչյուրը, իր հատուկ պատճառներով մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցները, ինչը ոչ միայն հակասում է նոր դաշինքին, այլև հակադրվում է միջուկային զենքերի ոչնչացման վերաբերյալ NPT դաշինքին:
Միջուկային ակումբի անդամ երկրները միջուկային զինանոց ունենալով իրենց տրամադրության տակ, դրա կիրառումը,կամ դրա կիրառմամբ սպառնալն իրենց օրինական իրավունքն են համարում: Այդիսկ պատճառով, դեմ են հանդես գալիս միջուկային զենքի արգելման կամ դրա զինաթափման ուղղությամբ ցանկացած քայլի:
Չնայած NPT դաշինքի նկատմամբ հավատարմության վերաբերյալ միջուկային գերտերությունների պնդումներին, աշխարհն ավելի քան 70 տարի է, որ գտնվում է միջուկային պատերազմի մղձավանջի մեջ:
Հաշվի առնելով միջուկային գերտերությունների զինանոցներում հազարավոր զենքերի առկայությունը, և վերջին քանի տասնամյակներում այդ մահաբեր զենքերին որոշ երկրների հասանելիությունը, միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված միջուկային զենքերի սպառնալիքներն իմաստ են ստանում :