ՄԱԿ-ն զգուշացրել է միջուկային զենքերի կիրառման վտանգի մեծացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107655-ՄԱԿ_ն_զգուշացրել_է_միջուկային_զենքերի_կիրառման_վտանգի_մեծացման_կապակցությամբ
Հայտարարելով, որ սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի կիրառման վտանգը հասել է բարձրակետին, ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել դա կանխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2019 13:52 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն զգուշացրել է միջուկային զենքերի կիրառման վտանգի մեծացման կապակցությամբ

Հայտարարելով, որ սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի կիրառման վտանգը հասել է բարձրակետին, ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել դա կանխելու համար:

 

Չնայած 1968 թվականին վավերացվեց միջուկային զենքերի չտարածման մասին պայմանագիրը ՝ (NPT), և 1970 թվականին ուժի մեջ մտավ այն, սակայն մինչ այժմ ոչ միայն ոչ մի արդյունավետ քայլ չի արվել միջուկային զինանոցների նվազեցման ուղղությամբ, այլև փաստորեն ավելացել է միջուկային ակումբին միացած երկրների թիվը: Թեև մինչ այժմ աշխարհի 188 երկրներ միացել են NPT դաշինքին, բայց Հնդակստանը, Պակիստանը և Սիոնիստական ռեժիմը չեն ընդունում դաշինքը, իսկ Հյուսիսային Կորեան ևս խախտելով միջուկային զենքերի չտարածման մասին պայմանագիրը, ի վերջո դուրս եկավ դրանից:

Հաշվի առնելով NPT դաշինքի թերությունները, աշխարհի շատ երկրներ գիտակցել էին   միջազգային նոր դաշինք ստեղծելու անհրաժեշտությունը, որով պետք է  համապարփակ մոտեցում ցուցաբերվի միջուկային զենքերի հարցին: Այդիսկ պատճառով այս բնագավառում դեռ երկար ժամանակ առաջ  այդ երկրները բանակցություններ էին սկսել,որոնց արդյունքում 2017 թվականի հուլիսի 7-ին ՄԱԿ-ում վավերացվեց միջուկային զենքերի արգելման մասին դաշինքը,ինչը կարևոր քայլ էր միջուկային զենքերին դիմակայելու ուղղությամբ: Մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը, 70 երկիր  ստորագրել են այդ դաշինքը,իսկ 23 երկրներ արդեն վավերացրել են իրենց խորհրդարաններում:  

Այնուամենայնիվ աշխարհի միջուկային տերությունները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են հանդես եկել այդ դաշինքին: Փաստորեն այդ երկրներից յուրաքանչյուրը, իր հատուկ պատճառներով մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցները, ինչը ոչ միայն հակասում է նոր դաշինքին, այլև հակադրվում է միջուկային զենքերի ոչնչացման վերաբերյալ NPT դաշինքին:

Միջուկային ակումբի անդամ երկրները միջուկային զինանոց ունենալով իրենց տրամադրության տակ, դրա կիրառումը,կամ դրա կիրառմամբ սպառնալն իրենց օրինական իրավունքն են համարում: Այդիսկ պատճառով, դեմ են հանդես գալիս միջուկային  զենքի արգելման կամ դրա  զինաթափման ուղղությամբ ցանկացած քայլի:   

Չնայած NPT դաշինքի նկատմամբ հավատարմության վերաբերյալ միջուկային գերտերությունների պնդումներին, աշխարհն ավելի քան 70 տարի է, որ գտնվում  է միջուկային պատերազմի մղձավանջի մեջ:

Հաշվի առնելով միջուկային գերտերությունների զինանոցներում հազարավոր զենքերի առկայությունը, և վերջին քանի տասնամյակներում այդ մահաբեր զենքերին որոշ երկրների հասանելիությունը, միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված միջուկային զենքերի սպառնալիքներն իմաստ են  ստանում :