Թերեզա Մեյի հրաժարականը և Բրեքզիթի անորոշ ճակատագիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107689-Թերեզա_Մեյի_հրաժարականը_և_Բրեքզիթի_անորոշ_ճակատագիրը
Վերջին երեք տարիների ընթացքում, Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը մեծ խնսդիր է դարձել Բրիտանիայի պահպանողական կառավրության համար: Դեյվիդ Քեմերոնի հրաժարականից հետո, 2016թ. հուլիսին Բրեքզիթի հարցով անցկացված հանրաքվեից հետո, այս անգամ հերթը հասել է գործող վարչապետ Թերեզա Մեյին: Բրեքզիթի իրագործման հարցում անկարողություն դրսևորելով, նա հրաժարվեց իր պաշտոնից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 24, 2019 14:38 Asia/Tehran
  • Թերեզա Մեյի հրաժարականը և Բրեքզիթի անորոշ ճակատագիրը

Վերջին երեք տարիների ընթացքում, Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը մեծ խնսդիր է դարձել Բրիտանիայի պահպանողական կառավրության համար: Դեյվիդ Քեմերոնի հրաժարականից հետո, 2016թ. հուլիսին Բրեքզիթի հարցով անցկացված հանրաքվեից հետո, այս անգամ հերթը հասել է գործող վարչապետ Թերեզա Մեյին: Բրեքզիթի իրագործման հարցում անկարողություն դրսևորելով, նա հրաժարվեց իր պաշտոնից:

Մայիսի 24-ին Թերեզա Մեյը հայտարարել է, որ հրաժարվում է վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից: Նա նշել է, որ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև նոր առաջնորդ կընտրվի Պահպանողական կուսակցության  համար:

Վերլուծաբանների համոզմամբ, Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կընտրվի հուլիսի վերջին: Կուսակցության մեծ թվով անդամներ նախագահության են ձգտում, սակայն Բորիս Ջոնսոնը ներկուսակցական ընտրություններում ձայների 30 տոկոսը շահելով, հավանաբար կստանձնի Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնները:

Բրեքզիթը Բրիտանիայի ժողովրդի կարևորագույն հարցն ու Եվրամիության գլխավոր մտահոգությունն է համարվում: Բրիտանիայի ու Եվրամիության միջև տարաձայնությունների շարունակվելը վտանգավոր է լինելու: Չնայած 2018թ. նոյեմբերի վերջին Լոնդոնի ու Բրյուսելի միջև կայացած համաձայնությանը, Բրիտանիայի պահպանողական վարչապետ Թերեզա Մեյը երեք անգամ ձախողել է այդ համաձայնությունը Համայնքների պալատում վավերացնելու հարցում:

Վերջին օրերի ընթացքում, Թերեզա Մեյը մտադիր էր բարեփոխումներ իրականացնելով, չորրորդ անգամ խորհրդարանում քվեարկության դնել Բրեքզիթի համաձայնագիրը, սակայն վերջին 72 ժամերի ընթացքում պարզ է դարձել, որ պահպանողականները Մեյին պարտադրում են հրաժարական ներկայացնել: Թերեզա Մեյի կառավարության կարևորագույն պարտականությունն էր բանակցել Եվրամիության հետ՝ այդ միության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին:

Թվում է, թե Մեյը նույնպես պահպանողական կուսակցության նախորդ երեք վարչապետներին ճակատագրին է արժանանում: Եվրամիությունանն անդամակցության հարցը հրաժարական պարտադրեց նաև վարչապետներ Դեյեվիդ Քեմերոնին ու Մարգարեթ Թեչերին: 1997թ. այդ հարցի շուրջ Պահպանողական կուսակցության մեջ ծագած վեճերը Թոնի Բլերից Ջոն Մեյջերի ծանր պարտության գլխավոր պատճառներից մեկն էին համարվում:

Թերեզա Մեյի հրաժարականից հետո, մեծ հավանականությամբ վարչապետ է նշանակվելու Բորիս Ջոնսոնը, ով Բրեքզիթի խիստ կողմնակիցներից է: Սակայն կարելի է կանխատեսել, որ Բրեքզիթի հարցով Պահպանողական և Լեյբորիստական կուսակցությունների միջև խիստ տարաձայնության առկայությամբ, Ջոնսոնը չի կարող ազդեցիկ քայլ ձեռնարկել Բրեքզիթի խնդրի կարգավորման համար: Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը սկզբում հեշտ էր թվում, սակայն ամեն օր ավելի է բարդանում: Բրեքզիթի հարցն այսօր առավել քան երբևէ բարդ է և դրա քաղաքական, տնտեսական ու անվտանգության հետևանքները բազում մտահոգություններ են առաջացրել: