ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Իրանի իսլամական հանրապետության որոշիչ դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Զոհրաբ Մնացականյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության անվտանգությունը երաշխավորում է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը»:
Նա կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը:
Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ, ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետութունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա: «Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր` ՀԱՊԿ անդամ-պետութjան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»:
Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին, նախարար Մնացականյանն ընդգծել է, որ դա չափազանց զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը: «Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը», - շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:
Ներկայումս Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը , Ռուսաստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ-ի մշտական, իսկ Աֆղանստանը և Սերբիան՝ դիտորդ անդամներն են:
Մնացականյանն այն դեպքում է նման հայտարարություններով հանդես եկել, երբ Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների նման երկրները, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը, տարածաշրջանային վահաբիական հոսանքներին ու Սիրիայի ահաբեկչական խմավորումներին աջակցելով, և Եմենի վրա հարձակվելով ու հազարավոր անմեղ երեխաներին կոտորելով հանդերձ, Իրանին են ներկայացնում որպես տարածաշրջանի անկայունության հեղինակ: Մինչդեռ Իրաքի ու Սիրիայի կառավարությունները բազմիցս բարձր են գնահատել Իրանի կառուցողական դերը թաքֆիրական-սաուդյան ահաբեկչությանը դիմակայելու գործում:
Իրանի իսլամական հանրապետության քաղաքականություններն ապացուցել են, որ այա երկիրը մշտապես ձգտել է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը: Այս կայունությունն այն իմաստով չէ, որ Իսլամական հանրապետությունը թույլ կտա ինչ-որ հոսանքների՝ կոտորել Սիրիայի, Իրաքի, Եմենի ու Պաղեստինի հազարավոր անմեղ քաղաքացիներին:
Ահաբեկչության դեմ պայքարի հետ մեկտեղ, Իրանի իսլամական հանրապետությունը գտնվում է թմրաբիզնեսի դեմ պայքարի ճանապարհին: Իրանն ամեն տարի բազմաթիվ մարդկային ու ֆինանսական կորուստներ է ունեցել, և այսօր դարձել է մեծ պատնեշ՝ թմրանյութերի մաքսանենգման ճանապարհին:
Իսլամական հանրապետության նկատմամբ, միջազգային ճնշումները կարող են պատճառ դառնալ, որ այս երկիրը միայն ստանձնի իր անվտագնութայն պահպանմանն ուղղված անհրաժեշտ պատասխանատվությունը, և չստանձնել ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների և թմրաբիզնեսի դեմ պայքարի պատասխանատվությունը, բացառությամբ Իրանի անվտանգության հետ կապված դեպքերի:
Նման պայմաններում հույս կա, որ Եվրոպան կկարողանա իր տարածքում պայքարել ԻԼԻՊ-ի և թմրաբիզնեսի դեմ: Իհարկե փորձը ցույց է տվել, որ Եվրոպայի անվտանգության համակարգը չունի անհրաժեշտ հնարավորություններ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար: