Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը
Հայաստանի գործադիր իշխանության և դատական համակարգի միջև լարվածության սրումից հետո, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած իր դիմումում, Հարությունյանը գրել է. «Նկատի առնելով դատական իշխանության և դատարանների առնչությամբ ընթացող զարգացումները այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»:
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականով թվում է, թե պայմաններ են ստեղծվել Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության մենաշնորհի համար: Ավելի վաղ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելով, ՀՀ վարչապետը հաջողեց ձեռք բերել Հայաստանի օրենսդիր մարմնի մեծամասնությունը: Իրականում վերջին մեկ տարվա ընթացքում Փաշինյանի և իշխող համակարգի միջև առաջացած անհամաձայնությունների հետևանքով ուժը ավելի է կենտրոնացել Փաշինյանի ձեռքում:
Նիկոլ Փաշինյանի հաջողության հիմնական պատճառը Հայաստանի ժողովրդի աջակցությունն է երկրի ինքնիշխանության ուժեղ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրի հետ տարաձայնությունների ժամանակ: Հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը և որոշ քաղաքական գործիչների ու զինվորակաների ձերբակալությունը, ովքեր մեջ մեղադրվում են կոռուպցիայի և գույքերի հափշտակության մեջ, Փայինյանի կառավարության ժողովրդականության հիմնական պատճառն է:
Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, այլ խոստումներ է տվել Հայաստանի ժողովրդին և իր կողմնակիցներին, որոնք մինչ օրս չեն իրականացել:
Անցյալ շաբաթ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումմ արժանացել էր վարչապետի բացասական արձագանքին:
Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի դատական համակարգում եկել է վիրաբուժական միջամտության ժամանակը:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանում անկախ և անկողմնակալ դատական համակարգի գոյությունը կենսական նշանակություն ունի երկրի համար և նման համակարգի բացակայությունը, երկրի թիվ մեկ մարտահրավերն է:
ՀՀ վարչապետի կոշտ դիրքորոշումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ, որն ասել է, թե պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կառավարության հակառակորդների համար մտածելու տեղիք է տալիս:
Ոմանց կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով, Փաշինյանի կառավարությունը փորձում է Հայաստանում ներքին քաղաքականության դաշտում վերացնել իր բոլոր մրցակից քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին:
Հայ քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ չնայած Ռոբերտ Քոչրյանի քաղաքական ասպարեզ վերադառնալու ուշացմանը, նրա շանսը չի կարող զրոյական համարել, քանի որ մինչև ընտրությունները, Հայաստանի քաղաքական դաշտում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ:
Նիկոլ Փաշինյանի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը այնքան ժամանակ կվայելի ժողովրդի աջակցությունը, քանի դեռ այն չի քաղաքականացվել:
Միևնույն ժամանակ, մինչև այն ժամանակ որ հասարակության մոտ չի առաջացել այն կասկածը որ կոռուպցիայի դեմ պայքարի վերջնական նպատակը քաղաքական հակառակորդների վերացումը չէ, այն կարող է վայելել հասարակական աջակցությունը: