Զարիֆի հերթական այցը՝ ասիական դիվանագիտության ցուցադրում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107777-Զարիֆի_հերթական_այցը_ասիական_դիվանագիտության_ցուցադրում
Հարևան ու բարեկամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման և Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունները ներկայացնելու նպատակով տարածաշրջանային բանակցությունները շարունակելով, Իրանի արտգործնախարարը Բաղդադում հանդիպում և զրույց է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2019 09:29 Asia/Tehran
  • Զարիֆի հերթական այցը՝ ասիական դիվանագիտության ցուցադրում

Հարևան ու բարեկամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման և Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունները ներկայացնելու նպատակով տարածաշրջանային բանակցությունները շարունակելով, Իրանի արտգործնախարարը Բաղդադում հանդիպում և զրույց է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:

Ասիական մի քանի երկրներ այցելելուց հետո, կիրակի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Բաղդադում սեղմ բանակցություններ է ունեցել Իրաքի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:

Այդ այցի հետ միաժամանակ, Զարիֆի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին Մասկատում հանդիպում և զրույց է ունեցել Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավիի հետ:

Իրանի արտգործնախարարի ասիական ու արաբական երկրներ հերթական շրջագայության ընթացքում կարևորվել է երկխոսությունն ու փոխադարձ հարգանքը, որպես Իրանի արտաքին քաղաքականության երկու գլխավոր գործոններ, ինչը վկայում է ԻԻՀ մոտ խաղաղության, կայունության ու տարածաշրջանային անվտանգության նշանակության մասին:

Կիրակի օրը, Մասկատում, Օմանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Էրաղչին ԻԻՀ պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հարգանքի մթնոլորտում և միմյանց շահերը հարգելով, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություն հաստատել Պարսիցծոցյան տարածաշրջանի երկրների հետ:

ԻԻՀ, Ասիայի արևմուտքում որպես հզոր ու ազդեցիկ պետություն, միշտ քայլեր է ձեռնարկել ռազմավարական այս տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման ուղղությամբ:

Բաղդադում Իրաքի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Պարսիցծոցյան երկրների հետ չհարձակման տարածաշրջանային պայմանագիր կնքելու առաջարկը վկայում է Իրանի կողմից խաղաղ համակեցության սկզբունքի հարգման ու բարյացակամության մասին:

Սակայն ԱՄՆ-ը փորձում է Իրանին վտանգավոր ներկայացնելով ու իրանաֆոբիա տարածելով, ավելացնել իր սպառազինության վաճառքը որոշ արաբական պետություններին:

Թրամփի կառավարության նպատակն է անվտանգությունն առևտուր անել, որպեսզի այդպիսով սաուդյան ու էմիրաթական նավթադոլարներն ԱՄՆ հասնեն: Այդպիսով, Թրամփի կառավարությունն Իրանի դեմ ճնշումները սաստկացնելով, փորձում է առավել քան երբևէ իրենից կառչած արաբական ռեժիմներին պարտադրել սպառազինություն գնել ԱՄՆ-ից: Ամերիկայի այդ քաղաքականությունը վտանգավոր է Արևմտյան Ասիայի ու Պարսից ծոցի տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: Այդ մասին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Վենդի Շերմանն ասել է.«Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարությունն անհիմն է»:

Նման պայմաններում, կրկնակի կարևորվում է տարածաշրջանում կայունության հաստատման մասին Թեհրանի քաղաքականությունը ներկայացնելու նպատակով Իրանի արտգործնախարարի հերթական այցը Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Պակիստան և Իրաք:

Տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդումը կառուցողական ու տարամաբանական երկխոսությամբ է հնարավոր և այդ քաղաքականության շրջանակում, երաշխավորվում է երկրների անվտանգությունը: Այդ կետը նկատի առնելով, կիրակի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Բաղդադում ասել է.«Իրանը ցանկանում է հավասարակշռված հարաբերություն հաստատել Պարսիցծոցյան բոլոր պետությունների հետ»: